Ավիաընկերությունները կարող են հրաժարվել Թուրքիայից Ռուսաստան տեղափոխել COVID-19-ի զոհերի մարմինները
Ավիաընկերությունները կարող են հրաժարվել Թուրքիայից Ռուսաստան տեղափոխել կորոնավիրուսից մահացածների դիերը, գրում է ТАСС-ը՝ հղում անելով Անկարայում Ռուսաստանի դեսպանատանը:
«Հաստատված COVID-19 ախտորոշմամբ հանգուցյալների մարմիններն ավիափոխադրողն իրավունք ունի հրաժարվել հայրենիք վերադարձնել վարակի բարձր ռիսկի պատճառով», – ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ նման դեպքերում հարազատներին կառաջարկվի հանգուցյալին հուղարկավորել Թուրքիայում:
Թուրքիայում վերջին երեք օրվա ընթացքում աճել է վարակվածների թիվը: Ընդհանուր առմամբ 240 հազար մարդ է վարակվել, 5844-ը՝ մահվան ելքով։ Բուժվել են 223 հազարը: