«Ալրաղացի Լյովիկը» կալանավորվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է է ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանի՝ «Ալրաղացի Լյովիկի» նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու մասին միջնորդությունը։ Այս մասին հայտնել է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Հիշեցնենք, որ 2020 թվականի մարտի 20-ին ՌԴ-ն բավարարել էր Սարգսյանին Հայաստանի իրավապահ մարմիններին հանձնելու վերաբերյալ հայկական կողմի միջնորդությունը, արտահանձնումը տեղի էր ունեցել օգոստոսի 6-ին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Ռուսաստանում Հայաստանի ոստիկանության ներկայացուցչության և ՌԴ ՆԳՆ համապատասխան ստորաբաժանումների համատեղ իրականացված լայնածավալ օպերատիվ-որոնողական աշխատանքի արդյունքում նոյեմբերի 21-ին ՌԴ Մոսկվայի մարզի Զելենոգրադ քաղաքում հայտնաբերվել և ձերբակալվել է Երևանի բնակիչ 51-ամյա Լևոն Հրաչյայի Սարգսյանը:
Նա 2018-ի հոկտեմբերի 1-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-2-րդ կետերի և 223-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Նշենք, որ նա ԱԺ նախկին պատգամավոր է, պատգամավոր է եղել 1999-2007 թվականներին: Լևոն Սարգսյանը հայտնի է Ալրաղացի Լյով մականունով:
Նշենք, որ Լևոն Սարգսյանը մեղադրվում է 11 տարի առաջ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա կատարված ավազակային ավավազակային հարձակումը պատվիրելու մեջ։