Վլադիմիր Գասպարյանը դատական հայց կներկայացնի «Ազատություն» ռադիոկայանի դեմ
ՀՀ ոստիկանության նախկին պետ, գեներալ գնդապետ Վլադիմիր Գասպարյանը դատական հայց կներկայացնի «Ազատություն» ռադիոկայանի աշխատակիցների գործողությունների հետ կապված: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը:
«ՀՀ ոստիկանության նախկին պետ, գեներալ գնդապետ Վլադիմիր Գասպարյանի անունից պատրաստվում եմ հայց ներկայացնել դատարան, կապված օտարերկրյա գործակալական ցանցի հիմնասյուն հանդիսացող Ազատություն ռադիոկայանի աշխատակիցների գործողությունների հետ: ՀՀ քաղաքացու սահմանադրական իրավունքները՝ բնակարանի անձեռնմխելիության, անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիության իրավունքները, պետք է պաշտպանված լինեն բոլորից, այդ թվում ապազգային, անհայրենիք ուժերի ոտնձգություններից»,- գրել է նա: