Միջնադարյան գինետների լուսամուտները երկրորդ կյանք են ստացել համավարակի ժամանակ
Տոսկանայում միջնադարյան գինետների պատուհանները սկսել են վերադառնալ քաղաքային կյանք. այժմ դրանք ծառայում են ոչ միայն գինի, այլև Aperol Spritz, պաղպաղակ, սուրճ փոխանցելու համար: Հնում դրանք գինի վաճառողները ժանտախտի ժամանակ են օգտագործել։
Տարածաշրջանում պահպանվել են ավելի քան 150 գինու պատուհաններ, որոնք Տոսկանայից դուրս ոչ մի տեղ չկան: 2016 թվականից դրանց մասին հոգում է Associazione Buchette del Vino հատուկ ասոցիացիան: Ամբողջական քարտեզը կարելի է գտնել ասոցիացիայի կայքում:
Ասոցիացիայի նախագահ Մաթեո Ֆալյան հույս ունի, որ COVID-19-ից հետո գինու ցուցափեղկերի նկատմամբ վերաբերմունքը կսկսի փոխվել: «Մենք ցանկանում ենք հուշատախտակներ տեղադրել գինու բոլոր ցուցաբեղկերի մոտ։
Մարդիկ դրանց ավելի հարգալից կվերաբերվեն, եթե հասկանան, որ դրանք մեր պատմության մի մասն են», – ասել է նա։