Երևան, 21.Սեպտեմբեր.2020, 00:00 |
|
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ
|
Արծաթ - 0 Դրամ Ոսկի - 0 Դրամ Պլատին - 0 Դրամ
Մեկտեղելու ենք ջանքերը՝ Արցախի եւ Հայաստանի թ... «ՌԴ-ում կարևորում են Հայաստանի հետ բարեկամակա... ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյ... Անկախության յուրաքանչյուր տարեդարձ պետք է դառ... Ներկայացնում եմ Հայաստանի՝ մինչև 2050 թ. վերա... Նավթի համաշխարհային գներն ընկնում են Կորոնավիրուսից մահացած 6 անձանցից ամենաերիտաս... Գերմանիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի ... ՀՀ Վարչապետը հանդիպել է Արցախի նախագահ Արայիկ... Երևանի չարդարացված սպասողական պահվածքը խրախու... Ջավախքը՝ վրացի համաճարակաբանների ուշադրության... ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի շնորհավորական ... ՀՀ վարչապետի տեսանյութը. Օդուժի տոնական թռիչք... «Դուք առհասարսակ չե՞ք զբաղվում ձեր երեխայով».... Էականորեն մեծացնել այս փուլում պահեստազորազոր... Մահացել է PepsiCo-ի նախկին ղեկավար Դոնալդ Քեն... Կորոնավիրուսով վարակման121 նոր դեպք մեկ օրում... «Հայաստանն ու Արցախը հզոր են պաշտպանելու իրեն... Անկախությունը մարդու հոգուց է սկսվում, այ ոչ ... Մեզ զորացնում են անկախության տարիների ձեռքբեր... ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղե... Այսօր կհրապարակեմ Հայաստանի՝ մինչև 2050թ. վեր... Թրամփ․ Ռուսաստանն ու Չինաստանը ԱՄՆ-ին նախանձո... Բայդենը վրիպել է մինչև իր ելույթի ավարտը COVI... ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի անկախու... Բրազիլիայի նախագահին կվիրահատեն Արտառոց դեպք Հայաստանում. հոգևորականը կասկածվ... Գերմանիայի արևմուտքում վնասազերծել են Երկրորդ... Բիլ Գեյթսը կանխատեսել է կորոնավիրուսի պանդեմի... Սեպտեմբերի 21-ը նաև նշվում է որպես Խաղաղությա... «Ես վախեցած եմ, սարսափած ու խուճապի մեջ». Ռիտ... Ներքաղաքական հարցերով եթե թշնամու հետ պայմանա... Ողբերգական վթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին.... Այսօր` սեպտեմբերի 21-ին, ողջ աշխարհի հայությո... Լուսագյուղ գյուղում հրդեհ է բռնկվել․ դեպքի վա... ՌԴ նախագահին առընթեր Ինգուշեթիայի մշտական ներ... Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի ... Լուկաշենկոյի որդին պատմել է դուստրերի մասին Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի ... Սիրիան ցանկանում է դատի տալ Թրամփին Ասադին սպ... Թրամփը վստահ է, որ Նոբելյան մրցանակ կստանա Times-ը բացատրել է բրիտանական ինքնաթիռների թռ... Սննդաբանն անվանել է ամենաօգտակար էժան մթերքնե... «Բարսելոնայի» խաղացողը կտեղափոխվի Անգլիա Ճապոնիայի նորանշանակ վարչապետն ու ԱՄՆ նախագահ... «Ես երբեք չէի ամուսնանա 24 տարեկանում…». Արու... Նախընտրական պայքարում Թրամփը կրճատել է Բայդեն... Արթուր Վանեցյանը հանդիպել է երիտասարդների հետ... Թրամփը Գերագույն դատարանի դատավորի պաշտոնում ... ԵՄ պատժամիջոցները միայն կխանգարեն Անկարայի և ... Facebook-ին մեղադրել են Instagram-ի օգտատերեր... Աննա Սեդակովան կրկին մերկացել է եւ նետվել օդա... Վիտամին D-ի պակասի 5 ախտանիշ Պուտինը տեսանկարահանել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլ... «Մանչեսթեր Սիթին» ունի նոր ավագ Գործ է պետք անել, այլ ոչ թե խոսել. Հրանտ Բագր... Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը մարվ... Ես ինքս պատրաստ եմ կրել ցանկացած պատասխանատվո... «Նովիչոկ»-ի ստեղծողներից մեկը ներողություն է ... Ռուսաստանը վերականգնում է ավիահաղորդակցությու... ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտնել է Մոսկվա-Երև... Մակրոնի վարկանիշը կրկին աճում է ԱՄՆ-ը վերականգնել է Իրանի դեմ պատժամիջոցները «Տիկնիկ». Աննա Դովլաթյանի հմայիչ կերպարը Գեղադիր գյուղում այրվել է մոտ 100 հակ անասնակ... Ադրբեջանը կրում է ողջ պատասխանատվությունը սադ... Evocabank-ը նշեց իր 3 և Բանկի հիմնադրման 30-ա... Վարդավառի լճում հայտնաբերվել է 50-ամյա տղամար... ԱՄՆ-ին արեւադարձային «Բետա» փոթորիկ է մոտենու... Մոսկվայում ավելի քան 60 000 մարդ կամավոր է գր... Ուզբեկստանի փոխվարչապետը մահացել է կորոնավիրո... Տեղի է ունեցել ԱՀ ազգային անվտանգության ծառայ... Զիդան. Բեյլի հետ երբեք կոնֆլիկտ չեմ ունեցել Սպիտակուցային համեղ ըմպելիքներ, որոնք կօգնեն ... Գարեթ Բեյլ․ Ժոզե Մոուրինյոն կատարյալ մարզիչ է... «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում թունավորվել ... Արարատի մարզում մեծ շուքով նշվել է «Բերքի տոն... 9 անգամ, երբ Մեգան Մարքլը կրկնօրինակել է արքա... Նոր Զելանդիայի տնտեսությունն ամենամեծ եռամսյա... Հայտնի է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության հեղինա... «Ուիմբլդոն, ես գալիս եմ». Աննա Կուռնիկովա Ամսական դրամաշնորհ՝ զբոսաշրջության և հարակից ... Գերմանիան կմեղմացնի անվճարունակության կանոննե... Մոսկվայում «անօդաչու» տրամվայ կգործարկվի Շատ դեպքերում կարելի է Ալիեւից ճշմարտության մ... Թրամփը հայտարարել է, որ Oracle-ին առաջարկել է... Առաջին երեք Թումո-տուփերը կտեղակայվեն Արցախու... Մխիթարյանը ամենացածր գնահատականն է ստացել Վեր... «Մի անգամ մերկ վիճակում լողացել եմ Մայքլի հետ... Ֆոնսեկա. Սմոլինգին վերադարձնելը շատ կարևոր է Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում է անձրեւ եւ... Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել ե... Սննդային թունավորման դեպք` Սուրբ Գրիգոր Լուսա... Ադրբեջանի նախագահի հայտարարությունները խորապե... Ֆոնսեկա․ Բաց թողեցինք գոլ խփելու 3-4 պահ Հայտնի է ամենահարուստ գերմանացու անունը, ով ո... Ռումինիայում տան հատակի տակ հայտնաբերվել են Լ... Մենք չենք կարող անտարբեր լինել Մերձավոր Արևել... «Կին, որը տարիք չունի». Նաոմի Քեմփբելը հանրու... «Պռոշյան կոնյակի գործարան»-ի պայթյունի հետևան...

Հարիրիի սպանությունից՝ մինչև Բեյրութի նավահանգստի ահեղ պայթյուն. Լիբանանը, որպես պետություն, կործանման եզրին է

Չորեքշաբթի, 4 օգոստոսի, 2020 թվական՝ օր, որը կհիշվի որպես Հայաստանի և հայ ժողովրդի բարեկամ Լիբանանի նորագույն պատմության ամենասև ու ամենաողբերգական էջերից մեկը, այս մասին գրում է «Առաջին լրատվական»-ը:

Այդ օրը Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի խաղաղ երկինքը որոտաց սաստիկ պայթյունից: Միջերկրական ծովի ափին փռված այս չքնաղ քաղաքը աշխարհին հայտնի է որպես «Միջերկրածովյան Շվեյցարիա», «Մերձավոր Արևելքի Փարիզ» կամ «Մերձավոր Արևելքի մարգարիտ», բայց նավահանգստի տարածքում օգոստոսի 4-ին տեղի ունեցած ուժգին պայթյունի հետևանքով Բեյրութը մի քանի րոպեում վերածվեց աղետի գոտու: Առաջ եկավ մի սարսափելի պատկեր, որը շատերին և հատկապես բեյրութցիներին հիշեցրեց 30 տարի առաջ ավարտված 15-ամյա քաղաքացիական պատերազմի մղձավանջը:


Արաբագետ Հայկ Քոչարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Բեյրութի նավահանգստի պայթյունը, պատկերավոր ասած, «վերջին մեխն էր՝ Լիբանանի պետության դագաղին», և կարելի է ասել, որ այսօր Լիբանանը, որպես պետություն, վերացման եզրին է:

Հզոր պայթյուն՝ Բեյրութի անամպ երկնքում


Լուրը, բնականաբար, կայծակնային արագությամբ տարածվեց ոչ միայն Մերձավոր ու Միջին Արևելքի երկրներում, Արաբական աշխարհում, այլև ամբողջ աշխարհում՝ շատ արագ հայտնվելով միջազգային առաջատար լրատվամիջոցների գլխագրերում, իսկ առցանց մեդիայում սկսեցին հրապարակել սարսափելի պայթյունը ֆիքսած առաջին սիրողական կադրերը, որ նկարահանել էին տարբեր մարդիկ՝ քաղաքի տարբեր կետերից և նույնիսկ ծովից՝ հետևելով բռնկված հրդեհին: Հարվածային հզոր ալիքը, որ գալիս էր հեռվից նշմարվող հրդեհվող օբյեկտից, հաշված վայրկյաններ անց գետնին էր տապալում դրանից կիլոմետրերի հեռավորության վրա գտնվող նկարահանող մարդկանց և նրանց տեսանկարահանող սարքերը:

Շուտով պարզ դարձավ, որ պայթյունի հետևանքով ավերվել են նավահանգստի տարածքի շինությունների զգալի մասը և նույնիսկ հարակից թաղամասերը: Դա հստակ երևում էր հրապարակված տեսանյութերից և լուսանկարներից: Ասում են, թե պայթյունի ձայնը այնքան ուժեղ է եղել, որ այն լսել են նույնիսկ Կիպրոս կղզու բնակիչները:

Հիրոսիմայի ատոմային ռմբակոծությունից 75 տարի անց

Նաև շատ տարօրինակ էր պայթյունից հետո ձևավորված սնկաձև հսկայական պատկերը, որ սովորաբար լինում է մարդկությանը հայտնի ամենահզոր ու կործանարար զենքի՝ ատոմային ռումբի պայթյունից: Հետագա ժամերին պարզելով պայթյունի հնարավոր պատճառը՝ մասնագետները պիտի հաշվարկեին և հայտարարեին, որ օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունը իր հզորությամբ հավասար է սրանից ուղիղ 75 տարի առաջ՝ 1945 թ. օգոստոսի 6-ին, Ճապոնիայի Հիրոսիմա քաղաքի վրա նետված ատոմային ռումբի հզորության 1/10-րդին:

Բայց ի՞նչն էր այդ ուժգին և ահարկու պայթյունի պատճառը: Մի՞թե միջուկային զենք է գործադրվել: Բնականաբար, դա չափից ավելի անհավանական վարկած է՝ նույնիսկ այնպիսի անկայուն տարածաշրջանի պարագայում, ինչպիսին Մերձավոր Արևելքն է: Բայց որ կարող էր ահաբեկչական հարձակում լինել՝ անշուշտ, շատերի մտքով անցավ:

2750 տոննա ամոնիումի նիտրատ՝ 2014 թվականից

Ժամեր անց, սակայն, Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը ներկայացրեց պաշտոնական վարկածը, ըստ որի նավահանգստի տարածքում պայթել է պահեստներից մեկը, որտեղ պահվում էր հսկայական քանակությամբ՝ շուրջ 2750 տոննա ամոնիումի նիտրատ կամ այլ խոսքերով՝ ամոնիակային սելիտրա: Սա քիմիական միակցություն է (NH₄NO3), որը սովորաբար օգտագործվում է գյուղատնտեսության մեջ, ինչպես նաև լեռնահանքային արդյունաբերությունում: Բայց որն այս դեպքում ավելի կարևոր է՝ ամոնիակային սելիտրան օգտագործվում է նաև պայթուցիկ նյութերի (!) բաղադրության մեջ: Ընդ որում, ինչպես պարզվեց՝ այդ 2750 տոննա սելիտրան Բեյրութի նավահանգստում է եղել դեռևս 2014 թվականից, երբ այն առգրավել են կայանած նավերից մեկից, որն ուղևորվում էր դեպի Մոզամբիկ:

Թրամփը չի հավատում. հարձակում է եղել

Բայց նույնիսկ այս հայտարարությունից հետո շատ մարդիկ, նրանց թվում՝ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, կասկածում են, որ Բեյրութի ողբերգական պայթյունը պարզապես դժբախտ պատահար էր կամ ինչ-որ մեկի հանցավոր անփութության հետևանքը: Թրամփը օգոստոսի 5-ին հայտարարել է, թե ամերիկյան այն մի քանի գեներալները, որոնց հետ ինքը հանդիպել է, կարծում են, որ դա ավելի շատ նման էր հարձակման, քան թե «արտադրական պայթյունի»:

Հարյուրավոր զոհեր և հազարավոր վիրավորներ

Դեպքից 1 օր անց՝ օգոստոսի 5-ի դրությամբ, միջազգային ԶԼՄ-ները գրում էին, որ Բեյրութի պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 135 մարդ, վիրավորվել՝ շուրջ 5000-ը: Արդեն հայտնի է, որ զոհվածների թվում կան հայեր, նախնական տվյալներով՝ մեկ տասնյակից ավելի: Նրանց թվում է լիբանանյան «Ալ Քաթաիբ» կուսակցության գլխավոր քարտուղար Նիզար Նաջարյանը:

Ներքաղաքական ճգնաժամի ընդհանուր պատկերի մեջ

Հումանիտար աղետի հետ մեկտեղ՝ Բեյրութի պայթյունը շատ արագ սկսեց նաև քաղաքական երանգներ ստանալ, քանի որ այն ցավալիորեն, բայց, այդուհանդերձ, շատ բնականորեն տեղավորվեց Լիբանանում վերջին ամիսներին տեղի ունեցող տագնապալի իրադարձությունների և խորացող քաղաքական ու տնտեսական ճգնաժամի ընդհանուր պատկերի մեջ:

Իսկ եթե հիշենք նաև մեր երկրի՝ Հայաստանի Հանրապետության առանձնահատուկ ու շատ կարևոր կապերը արաբական այս երկրի հետ և Լիբանանում մեծաթիվ հայկական համայնքի գոյության փաստը, ապա հարցի կարևորությունը կրկնապատկվում է թե՛ քաղաքական, թե՛ հումանիտար և թե՛ այլ առումներով:

 

Հարիրիի սպանությունը և «վերջին մեխը՝ Լիբանանի պետության դագաղին»

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Բեյրութի ողբերգական իրադարձությունները մեկնաբանեց ԵՊՀ արաբագիտության ամբիոնի վարիչ, արևելագետ Հայկ Քոչարյանը՝ ասելով, որ մեծ հաշվով էական չէ, թե ո՞րն է եղել պայթյունի իրական պատճառը կամ սա ի՞նչ տիպի գործողություն էր, քանի որ «այս պայթյունը վերջին մեխն էր, որը կարելի էր խփել Լիբանանի պետության դագաղին»:

«Եթե նայենք ժամանակագրությանը՝ Լիբանանի անկայունության այս շրջանը սկսվել է դեռևս 15 տարի առաջ՝ 2005 թվականին և սկսվել է հենց պայթյունով, որի հետևանքով զոհվեց [նախկին վարչապետ] Ռաֆիկ Հարիրին: Հարիրիի սպանությամբ սկսվում է Լիբանանի անկայունության ամբողջ շրջանը վերջին 15 տարիների ընթացքում: Հենց այս ժամանակահատվածում եղավ 2006-ի լիբանանա-իսրայելական կամ «Հըզբոլլահ»-Իսրայել պատերազմը, որը կրկին մեծ ավերածություններ թողեց Լիբանանում:

Հետո դրան հաջորդեց անընդհատ կրկնվող քաղաքական ճգնաժամը, որը ցույց էր տալիս, որ գոյություն ունեցող քվոտային կառավարման համակարգը, որը գործում էր Լիբանանում, չի աշխատում և անընդհատ բերում է ճգնաժամի: Այս համատեքստում կարելի է հիշել շատ ու շատ դեպքեր և ապացույցներ, անգամ՝ Բեյրութի աղբահանության հետ կապված խնդիրները, երբ քաղաքը չէր մաքրվում և աղբի մեծ կուտակումներ էին առաջացել: Այսինքն՝ կառավարման լուրջ ճգնաժամով էր անցնում պետությունը, և այդ ճգնաժամը ցույց էր տալիս, որ քվոտային իշխանության ձևավորման համակարգը չի աշխատում, որովհետև փոխվել էր երկրի էթնիկ-կրոնական կազմավորումների թվային հարաբերակցությունը, և տրված քվոտաները չէին համապատասխանում համայնքների բնակիչների իրական թվերին: Այսինքն՝ շիաները շատացել էին, բայց իրեն ներկայությունը քաղաքական կյանքում քիչ էր: Եվ այլն:

Առավել մանրամսն՝ սկզբնաղբյուրում:

 

դիտվել է 196 անգամ
Մեկտեղելու ենք ջանքերը՝ Արցախի եւ Հայաստանի թ... «ՌԴ-ում կարևորում են Հայաստանի հետ բարեկամակա... ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյ... Անկախության յուրաքանչյուր տարեդարձ պետք է դառ... Ներկայացնում եմ Հայաստանի՝ մինչև 2050 թ. վերա... Նավթի համաշխարհային գներն ընկնում են Կորոնավիրուսից մահացած 6 անձանցից ամենաերիտաս... Գերմանիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի ... ՀՀ Վարչապետը հանդիպել է Արցախի նախագահ Արայիկ... Երևանի չարդարացված սպասողական պահվածքը խրախու... Ջավախքը՝ վրացի համաճարակաբանների ուշադրության... ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի շնորհավորական ... ՀՀ վարչապետի տեսանյութը. Օդուժի տոնական թռիչք... «Դուք առհասարսակ չե՞ք զբաղվում ձեր երեխայով».... Էականորեն մեծացնել այս փուլում պահեստազորազոր... Մահացել է PepsiCo-ի նախկին ղեկավար Դոնալդ Քեն... Կորոնավիրուսով վարակման121 նոր դեպք մեկ օրում... «Հայաստանն ու Արցախը հզոր են պաշտպանելու իրեն... Անկախությունը մարդու հոգուց է սկսվում, այ ոչ ... Մեզ զորացնում են անկախության տարիների ձեռքբեր... ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղե... Այսօր կհրապարակեմ Հայաստանի՝ մինչև 2050թ. վեր... Թրամփ․ Ռուսաստանն ու Չինաստանը ԱՄՆ-ին նախանձո... Բայդենը վրիպել է մինչև իր ելույթի ավարտը COVI... ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի անկախու... Բրազիլիայի նախագահին կվիրահատեն Արտառոց դեպք Հայաստանում. հոգևորականը կասկածվ... Գերմանիայի արևմուտքում վնասազերծել են Երկրորդ... Բիլ Գեյթսը կանխատեսել է կորոնավիրուսի պանդեմի... Սեպտեմբերի 21-ը նաև նշվում է որպես Խաղաղությա... «Ես վախեցած եմ, սարսափած ու խուճապի մեջ». Ռիտ... Ներքաղաքական հարցերով եթե թշնամու հետ պայմանա... Ողբերգական վթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին.... Այսօր` սեպտեմբերի 21-ին, ողջ աշխարհի հայությո... Լուսագյուղ գյուղում հրդեհ է բռնկվել․ դեպքի վա... ՌԴ նախագահին առընթեր Ինգուշեթիայի մշտական ներ... Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի ... Լուկաշենկոյի որդին պատմել է դուստրերի մասին Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի ... Սիրիան ցանկանում է դատի տալ Թրամփին Ասադին սպ... Թրամփը վստահ է, որ Նոբելյան մրցանակ կստանա Times-ը բացատրել է բրիտանական ինքնաթիռների թռ... Սննդաբանն անվանել է ամենաօգտակար էժան մթերքնե... «Բարսելոնայի» խաղացողը կտեղափոխվի Անգլիա Ճապոնիայի նորանշանակ վարչապետն ու ԱՄՆ նախագահ... «Ես երբեք չէի ամուսնանա 24 տարեկանում…». Արու... Նախընտրական պայքարում Թրամփը կրճատել է Բայդեն... Արթուր Վանեցյանը հանդիպել է երիտասարդների հետ... Թրամփը Գերագույն դատարանի դատավորի պաշտոնում ... ԵՄ պատժամիջոցները միայն կխանգարեն Անկարայի և ... Facebook-ին մեղադրել են Instagram-ի օգտատերեր... Աննա Սեդակովան կրկին մերկացել է եւ նետվել օդա... Վիտամին D-ի պակասի 5 ախտանիշ Պուտինը տեսանկարահանել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլ... «Մանչեսթեր Սիթին» ունի նոր ավագ Գործ է պետք անել, այլ ոչ թե խոսել. Հրանտ Բագր... Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը մարվ... Ես ինքս պատրաստ եմ կրել ցանկացած պատասխանատվո... «Նովիչոկ»-ի ստեղծողներից մեկը ներողություն է ... Ռուսաստանը վերականգնում է ավիահաղորդակցությու... ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտնել է Մոսկվա-Երև... Մակրոնի վարկանիշը կրկին աճում է ԱՄՆ-ը վերականգնել է Իրանի դեմ պատժամիջոցները «Տիկնիկ». Աննա Դովլաթյանի հմայիչ կերպարը Գեղադիր գյուղում այրվել է մոտ 100 հակ անասնակ... Ադրբեջանը կրում է ողջ պատասխանատվությունը սադ... Evocabank-ը նշեց իր 3 և Բանկի հիմնադրման 30-ա... Վարդավառի լճում հայտնաբերվել է 50-ամյա տղամար... ԱՄՆ-ին արեւադարձային «Բետա» փոթորիկ է մոտենու... Մոսկվայում ավելի քան 60 000 մարդ կամավոր է գր... Ուզբեկստանի փոխվարչապետը մահացել է կորոնավիրո... Տեղի է ունեցել ԱՀ ազգային անվտանգության ծառայ... Զիդան. Բեյլի հետ երբեք կոնֆլիկտ չեմ ունեցել Սպիտակուցային համեղ ըմպելիքներ, որոնք կօգնեն ... Գարեթ Բեյլ․ Ժոզե Մոուրինյոն կատարյալ մարզիչ է... «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում թունավորվել ... Արարատի մարզում մեծ շուքով նշվել է «Բերքի տոն... 9 անգամ, երբ Մեգան Մարքլը կրկնօրինակել է արքա... Նոր Զելանդիայի տնտեսությունն ամենամեծ եռամսյա... Հայտնի է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության հեղինա... «Ուիմբլդոն, ես գալիս եմ». Աննա Կուռնիկովա Ամսական դրամաշնորհ՝ զբոսաշրջության և հարակից ... Գերմանիան կմեղմացնի անվճարունակության կանոննե... Մոսկվայում «անօդաչու» տրամվայ կգործարկվի Շատ դեպքերում կարելի է Ալիեւից ճշմարտության մ... Թրամփը հայտարարել է, որ Oracle-ին առաջարկել է... Առաջին երեք Թումո-տուփերը կտեղակայվեն Արցախու... Մխիթարյանը ամենացածր գնահատականն է ստացել Վեր... «Մի անգամ մերկ վիճակում լողացել եմ Մայքլի հետ... Ֆոնսեկա. Սմոլինգին վերադարձնելը շատ կարևոր է Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում է անձրեւ եւ... Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել ե... Սննդային թունավորման դեպք` Սուրբ Գրիգոր Լուսա... Ադրբեջանի նախագահի հայտարարությունները խորապե... Ֆոնսեկա․ Բաց թողեցինք գոլ խփելու 3-4 պահ Հայտնի է ամենահարուստ գերմանացու անունը, ով ո... Ռումինիայում տան հատակի տակ հայտնաբերվել են Լ... Մենք չենք կարող անտարբեր լինել Մերձավոր Արևել... «Կին, որը տարիք չունի». Նաոմի Քեմփբելը հանրու... «Պռոշյան կոնյակի գործարան»-ի պայթյունի հետևան...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan