Պարագվայում գիտնականները փորձում են բացահայտել Սերո լագունայի գաղտնիքը, որը մասամբ մանուշակագույն է դարձել
Պարագվայում գիտնականները փորձում են բացահայտել Սերո լագունայի գաղտնիքը, որի կողմերից մեկը մանուշակագույն է դարձել և սկսել է տհաճ հոտ արձակել մի քանի ամիս առաջ, սակայն մյուս կողմը մնացել է կապույտ։
Լագունան բաժանվել էր ճանապարհի կառուցման համար։ Բնակիչները նկատել էին, որ երբ մի քանի ամիս առաջ կողմերից մեկը փոխել էր գույնը, լագունայում ձկներն ու թռիչունները սկսել էին սատկել։ «Հոտն անտանելի էր, և տարածվել էին հազարավոր ճանճեր։ Շուրջ մեկ ամիս առաջ ձկնկուլներն էին սատկել և լճակը ստացել էր կարմիր գույն»։
Փորձագետները համարում են, որ դրա պատճառը Waltrading SA կաշեգործական գործարանի աղտոտվածությունն է։ Կա նաև վարկած, որ գույնը պայմանավորված է ջրում ծանր մետաղների առկայությամբ, ինչպիսին է քրոմը, որը սովորաբար օգտագործվում է կաշի մշակելու համար։
Լաբորատորիայի տնօրեն Գուստավո Բրոնզենի խոսքով՝ տեխնիկական մասնագետներն ակնկալում են, որ չորեքշաբթի վերցված նմուշների անալիզը կտևի շուրջ մեկ շաբաթ։ Պաշտոնական անձանց խոսքով՝ ավելի վաղ թեստավորումը հետաձգվել է COVID-19-ի բռնկման պատճառով։