Երևան, 19.Սեպտեմբեր.2020, 00:00 |
|
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ
|
Արծաթ - 0 Դրամ Ոսկի - 0 Դրամ Պլատին - 0 Դրամ
Կիպրոսը կրկին արգելափակել է Բելառուսի նկատմամ... Գվարդիոլան հայտարարել է՝ երբ Ագուերոն պատրաստ... Եվրախորհրդարանում հայտնել են, թե երբ կդադարեն... «Այաքսի» պաշտպանը կտեղափոխվի «Բավարիա» «Հիասքանչ». Սոնա Ռուբենյանի գրավիչ կերպարը ԱՄՆ-ն Սիրիայում ռազմական ներկայությունը մեծաց... Կալիֆոռնիայից իրավաբանին ցմահ ազատազրկման են ... Բենքսին գաղտնիության պատճառով կարող է կորցնել... Մինսկի տարբեր շրջաններում ընդդիմության կողմնա... Արուս Տիգրանյանը հետեւորդներին «ծանոթացրել է»... Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցում քաղաքացին ... Հայաստանի սոցիալական թվերը․ թվեր, որոնք կապվա... Իրանը մտադիր է վրեժ լուծել գեներալ Սոլեյմանիի... Կրասնոդարում գնդակահարել են անշարժ գույքի խոշ... Ֆլիկ. Ուրախ եմ, որ «Բավարիան» նման մակարդակի ... Ճանապարհային ոստիկանությունը հայտարարություն ... «Եվրաեռյակը» մերժել է Իրանի դեմ պատժամիջոցներ... Մեկ շաբաթվա ընթացքում հայ դիրքապահների ուղղու... «Ինտերը» ցանկանում է խզել Ասամոայի պայմանագիր... Հունաստանի հարավային հատվածում միջերկրածովյան... Այգուտ գյուղում այրվել է մոտ 170 հակ կուտակած... Եվգենի Պետրոսյանը հայտնել է Ստեպանենկոյից բաժ... Լիբանանի բանակը Բեյրութի նավահանգստում գտել է... Երեխաների ծնունդը կարող է պաշտպանել ցրված սկլ... Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնող Խ... Վրաերթ Երեւանում. բժիշկները պայքարում են վրաե... Մանկան տուն» ՊՈԱԿ-ի երկու աշխատակցուհիներ ձեր... Ալեքսեյ Նավալնին հայտնել է իր վերականգնման ըն... Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-22-ին աստիճանա... Ռոնալդուն ստացել է IFFHS-ի լավագույն ռմբարկու... Ռուս-վրացական բանակցությունների հերթական ռաու... Ոստիկանները հայտնաբերել են հորն ու որդուն դան... «Լոռին» պայմանագիր է կնքել բրազիլացի հարձակվո... Լոռու մարզի Մեծ Պարնի համայնքում այրվել է 700... «Նա հաղթեց». Յուրի Նազարովին դուրս են գրել հի... Հնարավոր է՝ Ռուսաստանում քրեական պատիժ սահման... Ինչո՞ւ են կանայք ավելի հաճախ հիվանդանում աուտ... Այրված բեռնատարի ճանապարահատվածում երթևեկությ... Այսօր Արուս Տիգրանյանի հարսանիքն է (ֆոտո) Մեկուկես տարում 21 վարույթ. սնանկության գործե... Խոշոր ու շղթայական ավտովթար Կոտայքի մարզում. ... Այրված բեռնատարում եղել է 24 տոննա կարագ. ման... Տղամարդը փորձել է առանց ապահովագրության բարձր... Պերուի խորհրդարանը մերժել է պաշտոնանկ անել եր... «Ընկերություն». Աննա Հակոբյանը պատգամավորների... Քննություն է տարվում՝ 30-ամյա ծննդկանի մահվան... Լևանդովսկու նախկին գործակալը դատի է տվել ֆուտ... Պուշկինի հետքերը հայկական Կարինում (Լուսանկար... Սանե. «Բավարիան» հաղթանակի ծարավ է զգում Շուշիի երբեմնի փառքը վերադարձնելու համար մեծ ... Երևան–Մեղրի ճանապարհին բեռնատար է այրվում․ ճա... Արցախում կորոնավիրուսի 7 նոր դեպք է հաստատվել Օրվա հանդիպումների անոնս Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտնել է երկրում կո... Ինչպիսի առանձնահատկություններով է օժտված երկա... Թովմասյանը մասնակցել է նշանակված բոլոր աշխատա... Մայլի Սայրուսը մերկացել է տեսախցիկի առաջ ու ք... Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն համայնքում ն... Գարեթ Բեյլի վարձակալությունը «Տոտենհեմի» համա... COVID-19-ը այդքան շատ չի ազդում մեր հայկական ... Նախագահական ինքնաթիռի խաղարկության շնորհիվ Մե... «Պռոշյան կոնյակի գործարանի» հրդեհից տուժածներ... Սարսափելի. ԱՄՆ Վիսկոնսին նահանգում տղամարդը Մ... Թուրքիան գնալով ավելի վտանգավոր է դառնում. այ... Բրազիլիայում 1 շաբաթվա ընթացքում գործազուրկնե... Կանադան դադարեցրել է Չինաստանի հետ ազատ առևտր... Չինաստանում մանկավարժը մահացու ծեծի է ենթարկե... Վերջին 1 օրում Բրազիլիայում կորոնավիրուսով վա... Հրդեհ Լենինգրադյան փողոցի բնակարաններից մեկու... Ռոնալդուն ստացել է IFFHS-ի լավագույն ռմբարկու... Բաքվի ակամա խոստովանությունը. վարձկաններն Ադր... «Վուլվերհեմփթոնի» հարձակվողը կտեղափոխվի «Լիվե... Ավտովթար Լոռու մարզում. բախվել են КамАЗ-ն ու ... Նախկինում համայնքներում օգնությունները գուցե ... Ներկայացվել է «Եվրատեսիլի» անցկացկման չորս սց... 2022 թվականին Արցախի ԱԺ նստավայրը Ստեփանակերտ... Կրակոցներ՝ Երևանի «Դվին» հյուրանոցի դիմաց․ հա... Մահացել է ԱՄՆ Գերագույն դատարանի ավագ դատավոր... Բելառուսի ԱԳՆ ղեկավարը ՄԱԿ ՄԻԽ-ի բանաձեւը անվ... Նյու Յորքում վաճառքի են հանել Ռոկֆելլերի բնակ... Կորոնավիրուսով վարակման 244 նոր դեպք մեկ օրու... Սաուդյան Արաբիան ուրանի բավարար պաշարներ ունի... Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ և ՊՆ աջակցությ... Saint Louis Rapid & Blitz․ Լևոն Արոնյանն անհա... Ավելի քան 20 գերմանացի ոստիկան հեռացվել է ծառ... Ավստրալիական Qantas ավիաընկերության «դեպի ոչ ... Հոլանդական ընկերությունը դագաղներ է պատրաստու... Google-ն արհեստական ինտելեկտով վիրտուալ հանդի... Ով ինչպես տապալեց մարտի 1-ի գործի քննությունը... Ալաբամայից մի կին զարմանքով հսկայական ալիգատո... Հրայր Թովմասյանը աշխատանքի չի գալիս․ մանրամաս... Թրամփը հայտնել է, որ Ռուսաստանը հիպերձայնային... Նախաքննական մարմինը սպասում է Հայկ Հարություն... Անգլիայում թագավորական անշարժ գույքի արժեքն ը... Խաչատուր Սուքիասյանը իշխանության փիարը նոր մա... Անկախությունը պայքար է, աշխատանք ու հաղթանակն... Ձեր երկրում անասելի շատ քրգործեր են հարուցվու... Անկախություն 29. ՀՀ Վարչապետի տեսանյութը Քաղաքական բանավեճի ու մշակույթի մակարդակն իջե... Փորձագետը պարզաբանել է, թե ինչու ոչխարի եւ այ...

Ո՞րն է Ամուլսարի փակուղուց դուրս գալու ելքը. Ատոմ Մարգարյանի բաց նամակը

Նախկին պաշտոնյաները պետք է հատուցեն Սևանա լճին պատճառած ահռելի վնասը, իսկ Որոտան-Արփա թունելը անհրաժեշտ է անհապաղ արգելաբացել


Բաց նամակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Հարգելի՛ պարոն վարչապետ,


Ամուլսարում կանգնած է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՊԱՐՏ ՔԱՂԱՔԱՑԻՆ։ Այն քաղաքացին, որը երկու տարի առաջ փակեց երկրի բոլոր ճանապարհները, այդ թվում՝ Ամուլսար տանող ճանապարհը, բաց ու անցանելի թողնելով միայն մեկ՝ Ձեր և Ձեր քաղաքական թիմակիցների համար քաղաքական իշխանություն տանող ճանապարհը։ Փոխարենը Դուք խոստացաք արդարաբար, ՀՀ օրենքների շրջանակներում լուծել երկրի՝ տասնամյակներով կուտակված մեծ ու փոքր խնդիրները, այդ թվում՝ Ամուլսարի խնդիրը։

Այն ժամանակ ցերեկվա լույսի նման պարզ էր, որ Ամուլսարի խնդրում որոշումներ կայացնելիս նախկին պաշտոնյաները թույլ են տվել ՀՀ օրենքների և միջազգային կոնվենցիաների աղաղակող խախտումներ ու հիմնավոր կասկածներ կային առ այն, որ Ամուլսարում հանքարդյունաբերության հայտնի նախագծին թույլտվություն տրամադրելու ընթացքում պաշտոնյաները թաքցրել են շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցությունների վերաբերյալ տվյալները ու այդ հիմքով 2018թ. օգոստոսին ՀՀ քննչական կոմիտեում հարուցվեց քրեական գործ։ Ի՞նչ վիճակում է այդ գործը, ինչո՞ւ առաջխաղացում չկա։ Համոզված եմ՝ քննիչները պրոֆեսիոնալ են ու պատշաճ են կատարում իրենց գործը, սակայն, ինչպես երևում է, գործի առաջխաղացման համար քաղաքական որոշում է պետք, ինչը չկա կամ ուշանում է։ Մինչդեռ, Ամուլսարում ներկա իրադարձությունների ուժային էսկալացիան ու բախումները երկրի քաղաքացիների ու ոստիկանության զորքերի միջև կարող է անկանխատեսելի, ողբերգական հետևանքներ ունենալ ու, քաղաքականացվելով, ձնագնդու էֆեկտով, գլորվելով-մեծանալով, մինչև Երևան իջնել ու իր ճանապարհին սրբել ամեն ինչ։

Սա զարգացումների ծայրահեղ անցանկալի տարբերակ կլինի, քանի որ, իմ խորին համոզմամբ՝ դա երկիրը կարող է ներքաշել երկարատև քաոսի, անիշխանության ու բախումների հորձանուտի մեջ, այն էլ՝ պատերազմող երկրում։ Մինչդեռ, Ամուլսարի խնդիրը մի սովորական հանք բացել-փակելու հարց չէ։ Այդ խնդիրը «թավշյա կառավարության» ստեղծած խնդիրը չէ։ Այդ օրակարգը ձևավորել են նախկին համակարգի բարձրաստիճան պաշտոնյաները՝ իրենց կամայական որոշումներով, ու խիստ անխոհեմ քայլ կլինի, էստաֆետը վերցնելով, կուլ տալ այդ խայծը ու ուժով փորձել լուծել մի խնդիր, որը ուժային դաշտում լուծում չունի։

Ակնհայտ է նաև, որ Ամուլսարի խնդիրը շատ ավելի մեծ, համակարգային՝ երկրի ջրային, էներգետիկ, բնապահպանական, պարենային ու ռազմաքաղաքական անվտանգության խնդիրներին հատվող-հակասող խնդիր է, որը վերջին մեկ ու կես տասնամյակի որոշումներ կայացնող նախկին բարձրաստիճան պաշտոնյաները ակնհայտորեն հաշվի չեն առել, միտումնավոր թե շահադիտորեն՝ դրա աղետալի հետևանքները անտեսել են։ Լեռնահանքային ծրագիր մշակելիս ու թույլտվություններ տրամադրելիս, նաև Ջերմուկի՝ որպես հիմնական ազդակիր համայնքի, շահերը ակնհայտորեն անտեսվել են ու այդ հանգամանքը այսօր որպես բումերանգ վերադառնում է հուժկու ընդվզման տեսքով։ Համոզված եմ՝ ոստիկանական բռնությամբ այդ պոռթկումը զսպել հնարավոր չէ։ Ընդ որում՝ խնդիրը միայն Ջերմուկը չէ։

Այդ պատճառով, խնդրի լուծման միակ ճանապարհը, ըստ իս, որքան էլ պարադոքսալ հնչի, Ամուլսարի օրակարգը ձևավորած նախկին ավելի քան երկու տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաներին պատասխանատվության կանչելն է ու, օրենքի ուժով, նրանց հարկադրելը՝ փոխհատուցել իրենց անօրինական որոշումների հետևանքով պետությանը պատճառած ահռելի վնասները։ Բնականաբար, այդ համատեքստում անհրաժեշտ է չեղյալ համարել Ամուլսարի ոսկեբեր կվարցիտների հանքի շահագործման թույլտվությունը, իսկ հավակնորդ ընկերությանը՝ մասնակի փոխհատուցում վճարել։ Սա է խնդրի լուծման իրատեսական ճանապարհը։ Մնացած բոլոր տարբերակները փակուղային են, այդ թվում՝ արբիտրաժային քննությունները։ Հիմնավորեմ առաջարկս։

Հարգելի՛ պարոն վարչապետ,

ամենակուլ համավարակի ֆոնին ներկայի առաջնահերթ խնդիրները վերաբերում են բնակչությանը և բանակին կերակրելու, երկրի պաշտպանության և անվտանգության մակարդակը բարձրացնելու, էներգետիկ անվտանգությունն ապահովելու, երկրի արդիականացման հույժ կարևոր հարցերի լուծումներին։ Դրան գումարվում է երկրի շրջակա միջավայրի ծայրահեղ աղետալի կացությունը։ Դա հատկապես վերաբերում է Սևանա լճին։

Արդարև, Սևանա լիճը այսօր բնապահպանական աղետի եզրին է։ Երրորդ տարին է, ինչ այն գրեթե ողջ մակերեսով կանաչում-ծաղկում է, ազդանշան տալով առաջիկա տարիներին իսպառ ճահճանալու խիստ անցանկալի հեռանկարի մասին։ Թե դա ինչ է նշանակում, երևի թե պարզաբանել պետք չէ. երկրի քաղցրահամ ջրի հիմնական շտեմարանը կորցնելով, մենք, առանց չափազանցության, ըստ էության կկորցնենք Հայաստանը։ Եվ հակառակը՝ այն պահպանելով ու զորացնելով, մենք անգերազանցելի ռազմավարական դիրքավորում և առավելություն կունենանք մեր ոխերիմ ախոյան-հարևանների նկատմամբ, քանզի այժմ և առաջիկայում քաղցրահամ ջրի խնդիրը դառնալու է այս տարածաշրջանում տեղաբաշխված երկրների գլխավոր մրցակցային առավելություններից մեկը, եթե ոչ՝ ամենագլխավորը։

Սակայն այնպես չէ, որ այս խնդիրը նոր է գիտակցվում և նախկինում քայլեր չեն արվել։ Դրանք եղել են, սակայն, ի վերջո, կոռուպցիոն-օլիգարխիկ համակարգի շահերը գերադասվել են նախկինում ձեռնարկված՝ Սևանա լճի հիմնախնդրի համալիր լուծմանը միտված ազգային-ռազմավարական ծրագրերի շարունակման պարտադրանքին։ Հասկանալի է, նախին ռեժիմի պարագլուխները և նրանց նազիր-վեզիրները այդ խնդիրը չէին լուծի, քանի որ նրանց համար Հայրենիքը սոսկ փակ բաժնետիրական ընկերության նման մի բան էր, իսկ նրա քաղաքացիները և բնական հարստությունները՝ ընդամենը իրենց անհամար բիզնես նախագծերի … ռեսուրսներ։ Այդ պատճառով էլ մարդիկ ընդվզեցին, եղավ հեղափոխություն, այդ պատճառով էր, որ կատարվեց անհնարինը՝ մարդիկ հեռացրեցին նախկիններին, հույս ունենալով, որ դարձան իրենց ճակատագրի տերը՝ իրենց քվեով։

Ասվածի համատեքստում՝ ողջունելի են այդ խնդիրների լուծման ուղղությամբ Ձեր ամենօրյա ջանքերը, մասնավորապես՝ երկրի գյուղատնտեսությունը զարգացնելու ու պարենային անվտանգության խնդիրները օր առաջ լուծելու ուղղությամբ։ Մինչդեռ, աքսիոմա է՝ գյուղատնտեսությունը իսկապես զարգացնելու համար առաջին հերթին միլիարդավոր խորանարդների ոռոգման ջուր է հարկավոր։ Բայց որտեղի՞ց վերցնել կենարար հեղուկի այդ պաշարը։ Իմ կարծիքով, գլխավոր լուծումներից մեկը, ընդ որում՝ պատրաստ վիճակում, դրված է Ձեր սեղանին։ Մնում է քաղաքական կամք դրսևորել ու կատարել այդ քայլը։ Մի բան, որ չեն արել (ու՝ չէին էլ անի) Ձեր համապաշտոնյա նախկինները։ Խոսքը, իհարկե, Սպանդարյանի և Կեչուտի ջրամբարները կապող ՈՐՈՏԱՆ-ԱՐՓԱ ԹՈՒՆԵԼԻ ամբողջ ծավալով գործարկման ու դեպի Սևանա լիճ օրենքով նախատեսված՝ տարեկան 165 միլիոն խորանարդ մետր ջուր հավելյալ ուղղելու պարտադրանքի մասին է։ Գաղափար, որով սերունդներ են ոգեշնչվել ու շատերը, այո, իրենց կյանքն են դրել՝ այն իրականություն դարձնելու համար։

Կարճ հարցի նախապատմությունից։ Հայտնի է, որ 2004 թվականին ապրիլի 26-ին վերջապես շահագործման հանձնվեց Որոտան գետը Արփային կապող Սպանդարյան-Կեչուտ ջրատար թունելը, որի կառուցման սկիզբը դրվել էր տակավին 1981 թվականին՝ Արփա-Սևան թունելի կառուցումից անմիջապես հետո։ Խորհրդային Հայաստանի այն ժամանակվա ղեկավարները (Անտոն Քոչինյան, Կարեն Դեմիրճյան, Ալեքսան Կիրակոսյան, Վլադիմիր Մովսիսյան և այլք) շատ լավ հասկանում էին, որ միայն Արփա-Սևան թունելով դեպի Սևանա լիճ տարեկան մղվելիք 250 միլիոն խմ ջրով լճի փրկության խնդիրը չի լուծվի, ուստի պետք է Որոտան գետից սկիզբ առնող նոր ջրատար թունելով՝ դեպի Սևան հավելյալ ուղղել տարեկան մինչև 200 մլն. խմ ջուր (Արփայի ջրերի 20-25 տոկոսը)։ Բայց դա դեռ բոլորը չէր։ Այդ ահռելի քանակի ջուրը Սևան ուղղելով, հնարավորություն էր ստեղծվում, ի վերջո, պահանջվող չափով (առնվազն 6 մետրով) բարձրացնել լճի մակարդակը, ու այդպիսով վերականգնել լճի էկոլոգիական հավասարակշռությունը, իսկ հավելյալ ջուրը անցկացնելով Սևան-Հրազդան ՀԷԿ-երի կասկադով, այն, ի վերջո, ուղղել Արարատյան դաշտի այնքան անհրաժեշտ հողերի ոռոգմանը։ Այդ նախագծով նաև հնարավորություն էր ստեղծվում ժամանակի ընթացքում հավելյալ 25-26 միլիարդ խորանարդ մետր ջուր կուտակել Սևանա լճի բնական շտեմարանում՝ հեռահար, տարածաշրջանում ռազմավարական դիրքավորման նպատակներով։ Դա նաև թույլ էր տալիս հնարավորինս խուսափել հանրապետության բազմաթիվ վայրերում խիստ թանկարժեք ջրամբարների կառուցումից։

Մի կողմից, սա հիրավի Սևանի փրկության ու ապագայի համար քաղցրահամ ջրի ռազմավարական մեծ պաշարի կուտակման ծրագիր էր՝ մեծագույն տնտեսական, էներգետիկ ու բնապահպանական, ինչու չէ, նաև՝ ռազմաքաղաքական օգուտներով հանդերձ, մյուս կողմից, ոռոգման ջրի մշտական դեֆիցիտ ունեցող ու անջրդիությունից բզկտված մեր գյուղատնտեսության համար դա պարզապես կենարար սնուցում կլիներ։ Դա նաև թույլ կտար կասեցնել ու դադարեցնել Արարատյան դաշտի արտեզյան ջրերի հետ կապված վայրագությունները, որոնք արդեն 2 տասնամյակ ուղղակի չարիք են դարձել հանրապետության բնապահպանության համար՝ անապատացնելով մեր բերրի հողերի թերևս միակ շտեմարանը։

Ի պատիվ վերը թվարկված մարդկանց անդուլ ջանքերի, չափազանց ծանր ժամանակահատվածում, մեծ ծախսերի գնով, Որոտան-Արփա թունելը կառուցվեց ու 2004թ.ին մեծ շուքով գործարկվեց։ Թունելի կառուցման ու գործարկման շարժառիթների, նպատակների, մոտակա ու հեռակա աննախադեպ շահավետ հետևանքների շուրջ ես երկարատև զրույցներ եմ ունեցել և ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի երկարամյա տեղակալ Ալեքսան Կիրակոսյանի և ՀԿԿ Կենտկոմի նախկին քարտուղար, նորանկախ Հայաստանում Սևանա լճի հարցերով հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանի հետ, մարդիկ, որոնք մեծ հայրենասերներ, պայծառ մտավորականներ ու տնտեսական ստրատեգներ էին։ Նրանց հետ զրույցներից նաև պարզ էր դառնում, որ Սևանի մակարդակի հնարավորինս շուտափույթ բարձրացման ծրագիրը կապակցված էր նաև հայկական ատոմակայանի ծառայության ժամկետի սպառման, նոր ատոմակայանի կառուցման անորոշությունների հետ, ինչը հարկադրում էր երկրի էներգետիկ և ջրային հաշվեկշիռներում հավելյալ ռեսուրսներ կուտակել, տվյալ դեպքում՝ երկու տասնյակ միլիարդ լրացուցիչ քաղցրահամ ջրի պաշարի տեսքով, որը մասնակիորեն կարող էր օգտագործվել էլեկտրաէներգիայի արտադրության համար՝ փոխարինելով ԱԷԿ-ի սպառված հզորություններին։

Սակայն փաստենք՝ այն, ինչ տեղի ունեցավ 2004թ. Որոտան-Արփա թունելի փորձարկումից ու գործարկումից հետո, դուրս էր տրամաբանությունից, խելքից ու երևակայությունից։ Պատրաստի թունելը բառացիորեն մի քանի ամսվա ընթացքում վերին ինչ-որ հրամանով պարզապես արգելափակվեց։ Շատերի համար այսօրինակ զարգացումները հանելուկ էին։ Դա նշանակում էր, որ այդ ահռելի քանակի ջուրը Որոտան գետով բաց թողնելով դեպի հարավ՝ Արաքս գետով այն ուղղակի նվիրաբերել Ադրբեջանին ու զարգացնել նրա իռիգացիոն համակարգերն ու գյուղատնտեսությունը։ Ավելին, հենց 2000-ական թվականներին սկսվեց Սևանա լճի ափամերձ գոտու բարբարոսական յուրացումը մի քանի հազար մեծ ու փոքր «տնտեսավարողների» կողմից, որի ետևում անշուշտ կոռուպցիոն հսկայական շրջանառություններ էին։ Իսկ դա նաև լճի անվերահսկելի աղտոտման ստույգ գործոններից մեկն էր։ Դրան գումարվում էր քարաշեն, փայտաշեն շինություններով լճի ափերի անզուսպ կառուցապատման մոլուցքը, լճի մակարդակի որոշ բարձրացմանը զուգահեռ ափամերձ կանաչապատ տարածքների, ծառերի ու տարատեսակ շինությունների ջրասուզման անկասելի գործընթացը։ Ավելին, սա քիչ էր, մարդիկ, վերին մաֆիոզ պաշտոնյաների որոշումների հիման վրա սկսեցին լիճը վերածել …մեծ ձկնաբուծարանի, ինչը ուղղակի ծաղր էր ու խայտառակություն։ Մտածում ես՝ լավ, ինչքան չպետք է սիրես հայրենիքդ, որ այդքան դաժանաբար վարվես նրա բնության հետ, որ սեփական բիզնես շահից ու քթի ծայրից այն կողմ ոչինչ չուզենաս տեսնել։ Բնապահպանական խնդիրներին հետամուտ բազմաթիվ կազմակերպությունների, անհատների, մասնագետ-փորձագետների բողոքները, պահանջները՝ դադարեցնել լճի նկատմամբ իրականացվող բարբարոսությունը, մնում էին անպատասխան։

Ինչպես երևում է վերջին երկու տասնամյակների քրեաօլիգարխիկ համակարգի պարագլուխները ու նրանց մոտ վարչապետ ու նախարար աշխատողները, համապատասխան կոմիտեների զանազան ղեկավարները բոլորովին այլ պլաններ են ունեցել։ Որքան էլ զավեշտալի է, հսկայածավալ ծախսերից հետո Սպանդարյանի ջրամբարից Որոտան-Արփա թունելով դեպի Կեչուտի ջրամբար, այնուհետ՝ Սևանա լիճ ոչ մի կաթիլ ջուր չի հոսել։ Դա այն դեպքում, երբ միայն պաշտոնական փաստաթղթերով 21.6 կմ երկարությամբ Որոտան-Արփա թունելի կառուցման վրա 1997-2004թթ. ծախսվել է 67 միլիարդ դրամ (այն ժամանակվա փոխարժեքով՝ ավելի քան 200 միլիոն դոլար), ևս 18 միլիարդ դրամ (մոտ 35 միլիոն դոլար) ծախսվել է Որոտան-Արփա-Սևան ամբողջական հիդրոհանգույցի հիմնանորոգման աշխատանքների վրա, ու դարձյալ Արփայի ջրերից ոչ մի կաթիլ դրանից հետո չի լցվել Սևան։ Դրան գումարած՝ Խորհրդային Հայաստանի կառավարության ոչ պակաս ծախսած գումարները։ Ներկա փոխարժեքով, մոտավոր գնահատականներով, այդ ժամանակահատվածում կատարված ծախսերը իրենց ծավալներով չեն զիջել թունելի կառուցման երկրորդ փուլի ընթացքում կատարված ծախսերին։ Իմ գնահատումներով, Որոտան-Արփա թունելի շինարարության վրա ընդհանուր առմամբ ծախսվել է ավելի քան 400 միլիոն դոլար (հնարավոր է որոշ չափով ավելի կամ պակաս)։

Հարց է առաջանում՝ ինչո՞ւմն էր խնդիրը, ինչո՞ւ այդքան ծախսեր անելուց հետո պետության ղեկին կանգնած մարդիկ, աղբյուրին չոքած հրեշի նման, ի հեճուկս օրենքի իմպերատիվ պահանջի, պինդ փակել են Սպանդարյանի ջրամբարի ելքի փականը, չէ՞ որ դա ուղղակի վնասարարություն էր։ Իմ խորին համոզմամբ, այս աղաղակող վնասարարությունը նախկին ռեժիմի պարագլուխները ու նրանց սպասարկող կառավարությունները թույլ են տվել, քանի որ ՈՐՈՏԱՆ-ԱՐՓԱ-ՍԵՎԱՆ ամբողջական հիդրոհանգույցի գործարկման ու լրիվ ծավալով շահագործման դեպքում պարզապես ընդմիշտ խաչ էր քաշվելու Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների արդյունահանման ծրագրերի վրա։ Ու այնպես չէ, որ Ամուլսարի ոսկու տեղը, մինչև հայտնի ընկերության որոնողական աշխատանքները, որևէ մեկը ոչ իմացել, ոչ էլ՝ լսել էր։ Պարզապես, երկրի զարգացման, նրա ռազմավարական, էներգետիկ, պարենային և բնապահպանական անվտանգության համատեքստում այդ տարածքում որևէ մետաղական հանքի արդյունահանման հնարավորություն չի էլ քննարկվել։ Այլ իրավիճակ էր 2000-ականների կեսերին՝ քրեաօլիգարխիայի ծաղկման ժամանակահատվածում։

Տակավին 2005-2006 թվականներին սկսում է սաղմնավորվել Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների արդյունահանման նախագիծը, այն դեպքում, երբ 2001թ. ընդունված՝ «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքով կատեգորիկ արգելված էր լճի ջրահավաք ավազանում այդօրինակ հանքարդյունաբերական նախագծերի իրականացումը, առավել ևս՝ ամենօրյա պայթեցումներով և այդ գոտում գերթունավոր նյութերով հանքանյութի վերամշակման, ինչպես նաև ռադիոակտիվ նյութերի սփռմամբ գործող որևէ օբյեկտի տեղաբաշխումը։ Այն ժամանակվանից սկսած կեղծված ընտրություններով իշխանությունը բռնազավթած բարձրաստիճանները կարծես թե «մոռացության» են տվել Սևանա լճի բարձրացման պլանները, արդեն կառուցված ու շահագործման հանձնված Որոտան-Արփա թունելի գործարկումը, թեև մեկ այլ օրենքի՝ «Սևանա լճի պահպանմանն և էկոհամակարգի վերականգման միջոցառումների ծրագրի մասին» ՀՀ օրենքի 5.1 հոդվածը հստակորեն, աներկբա ու իմպերատիվ կերպով սահմանում-պարտադրում էր այն քայլերը, որ պետք է արվեին ՕՐԵՆՔԻ ՈՒԺՈՎ։ Այդ քայլերից գլխավորն, իհարկե, նորաբաց Որոտան-Արփա թունելով դեպի Սևանա լիճ տարեկան սահմանված քանակի՝ 165 մլն. խմ ջրի պարտադիր փոխադրումն էր։

Սա չի արվել, ըստ իս՝ միտումնավոր ու շահադիտորեն։ Ավելին, արդեն այդ շրջանից սկսած շատ ավելի մեծ թափ է հավաքում Սևանա լիճը գոտևորող ափերի քարաշեն շինություններով վայրագ կառուցապատման գործընթացը՝ ջրածածկվող տարածքների մաքրման ու նախապատրաստման աշխատանքների փոխարեն, կոռումպացված պաշտոնյաները սկսում են պլաններ մտմտալ, թե ինչպես օտարեն-սեփականեն ՈՐՈՏԱՆԻ ՀԷԿ-ԵՐԻ ԿԱՍԿԱԴԸ, որպեսզի նաև այդ կերպ Որոտան-Արփա թունելի գործարկման, ըստ իս՝ հանցագործ չեղարկումը, ինչ-որ «ալիբի» ունենա։ Ի դեպ, Որոտանի ՀԷԿ-երի կասկադի մասնավորեցումն ու վաճառքը ամերիկյան օֆշորային գոտում գրանցված ընկերությանը հատուկ, առանձին ուսումնասիրության ու հետաքննության կարիք ունի, ու համոզված եմ, ինչպես շատ խոշոր օբյեկտների մասնավորեցման ու վաճառքի պարագայում, շատ ուշագրավ փաստեր կարող են ի հայտ գալ։ Այստեղ հարցերը շատ են. արդյոք կատարվե՞լ են խոստացված ներդրումները գնորդ ընկերության կողմից ու արդիականացվե՞լ է համակարգը սեփական ֆինանսական աղբյուրների հաշվին, թե՞ վճարումները կատարվել են բանկային վարկերի հաշվին, արդյո՞ք մասնավորեցումը հանգեցրել է սակագների իջեցմանը և համակարգի արդյունավետության բարձրացմանը, թե տեղի են ունեցել ոչ ցանկալի, ստվերային զարգացումներ։ Այս հարցերի պատասխանները պետք է տրվեն, որքան շուտ, այնքան՝ լավ։

Հարգելի՛ պարոն վարչապետ,

Ակնհայտ է մի բան. Հայաստանի Հանրապետության բոլոր օրենքներով (առաջին հերթին «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքով) կատեգորիկ արգելված էր Վայոց ձորի Ամուլսարի ոսկու բացհանքի շահագործման չնչին հնարավորությունն անգամ, քանի որ այդ սարի գոտևորող հատվածով էր անցնում Սպանդարյանի ջրամբարը Կեչուտի ջրամբարին կապող Որոտան-Արփա ջրատար թունելը։ Բացի այդ, Ամուլսարը ներառող տարածաշրջանը սեյսմիկ գերակտիվ գոտի է՝ 10 – բալ ուժգնությամբ (735 թ ավերիչ երկրաշարժը պարզապես գետնի տակ է ամբողջությամբ թաղել Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող Մոզ քաղաքը)։ Այդ պատճառով այդ տարածքում ավելի քան 10 հազար տոննա ցիանաջրային տարողությամբ կույտային տարալվացման հարթակի տեղադրումը, ինչպես նաև ավելի քան 400 միլիոն տոննա թթվագոյացնող ծանր մետաղներով հագեցած թափոնակույտի տեղաբաշխումը հղի է անցանկալի հետևանքներով։ Չե՞ն իմացել օրվա կառավարության պատասխանատուները այս փաստերի մասին, թե՞ նրանց պատշաճ չեն տեղեկացրել։ Արդյոք հաշվի առնվե՞լ է, որ Վայոց ձորի և Սյունիքի մարզերի սահմանագոտու բարձունքում տեղաբաշխվելիք վտանգավոր օբյեկտը Նախիջևանի կողմից թշնամու զենիթա-հռթիռային համակարգերի ուղիղ նշանառության տակ է։ Այն թշնամու, ով օր ու մեջ սպառնում է հարվածել Երևանին, Մեծամորի ատոմակայանին։ Հետևաբար, ինչը կարող է կանգնեցնել բարբարոս հարևանին ուղիղ նշանառության տակ վերցնել նաև ցիանաջրով լցված ահռելի ջրամբարը։ Արդյոք, հաշվի առնվե՞լ է, կամ գնահատվել է այն աղետի մասշտաբները (կամ՝ ռիսկը), որ կարող առաջանալ ոսկու տարալվացման այդ, այսպես կոչված, հարթակի պայթեցման դեպքում։

Հայտնի է, որ Ամուլսարը, բազմաթիվ երկրաբանական ուսումնասիրությունների համաձայն, (պրոֆեսորներ Պետրոս Ալոյան, Հրաչիկ Ավագյան և մյուսներ) հանդիսանում է Հայաստանի ուրանաբեր ամենահարուստ երևակումներ ունեցող հատվածներից մեկը, որը հաստատվել է նաև այդտեղ 1952-1954 թթ, անցկացված դաշտային հետախուզումների (Գրոմովյան արշավախումբ) արդյունքում։ Սակայն ի՞նչ արժեին այսօրինակ փաստարկները այն ժամանակվա կառավարության որոշում կայացնող մարդկանց այն խմբի համար, ովքեր պատրաստ էին ցանկացած կամայական որոշման։ Տվյալ դեպքում խոսքը, առկա փաստերի ու սահմանափակումների առաջ աչք փակելով, անտեսելով հիմնական բազմաքանակ ազդակիր համայնքի՝ աշխարհահռչակ Ջերմուկ առողջարանային քաղաքի բնակչության ձայնը, ՀՀ բազմաթիվ օրենքների և միջազգային համաձայնագրերի արգելքները, 2016թ.-ի ապրիլի 29-ին Ամուլսարի հանքի շահագործման թույլտվություն են տրամադրել։

Վերոգրյալից ելնելով, պետական պաշտոնյաների այդօրինակ անօրինական վարքագիծը, իմ համոզմամբ, տեղավորվում է Քրեական օրենսգրքի միագամից մի քանի հոդվածների շրջանակներում՝ «Պաշտոնական լիազորությունները չարաշահելը» (ՀՀ Քրեական օրենսգիրք, 308-րդ հոդված), «Պաշտոնական լիազորությունները անցնելը» (ՀՀ Քրեական օրենսգիրք, 309-րդ հոդված), Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը (ՀՀ Քրեական օրենսգիրք, 375-րդ հոդված)։ Այնինչ, երկրին պատճառված ահռելի վնասները դժվար չէ հաշվել։ Նախ՝ Որոտան-Արփա թունելի լիարժեք շահագործումը կասեցնելու հետևանքով 2004 թվականից սկսած տարեկան 165 միլիոն խորանարդ մետր ջուր չի տեղափոխվել Սևան (15 տարվա հաշվարկով՝ ընդհանուր առմամբ շուրջ 2.5 մլրդ խմ)։ Այնինչ, դա մեկ այլ՝ «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքի պահանջ է։ Այդ օրենքի 5.1 հոդվածի համաձայն` «Որոտան-Արփա» հիդրոհանգույցի շահագործման շնորհիվ Որոտանի ջրերից Սևանա լիճ տարեկան լրացուցիչ պետք է տեղափոխվի մինչև 165 մլն խմ ջուր, որը լճի ջրային հաշվեկշռի մյուս փոփոխականների կայունության պահպանման դեպքում տարեկան կապահովի լճի մակարդակի 12.7 սմ-ով բարձրացում»: ՍԱԿԱՅՆ ՕՐԵՆՔԻ ԱՅՍ ԻՄՊԵՐԱՏԻՎ ՊԱՀԱՆՋԸ ՉԻ ԿԱՏԱՐՎԵԼ ՈՒ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ և ԺՈՂՈՎՐԴԻՆ ԱՀՌԵԼԻ ՎՆԱՍՆԵՐ ԵՆ ՀԱՍՑՎԵԼ։

Ամենահամեստ հաշվարկներով Որոտան-Արփա թունելի միտումնավոր արգելափակման հետևանքով պետությանը հասցված ուղղակի վնասը (եթե ոռոգման ջրի 1 խորանարդ մետրի միջինացված սակագինը 2005-2019թթ համար ընդունեք 8 դրամ), ապա այդ ծավալի ջրի կորուստը հավասարազոր է առնվազն 20 միլիարդ դրամի։ Խնդիրը միայն գումարային կորստի մեջ չէ։ Դրան պետք է հավելել Սևանա լճի մակարդակի չբարձրացմամբ պայմանավորված այն կորուստը՝ լճի էկոհամակարգի կտրուկ վատթարացման տեսքով, որ երկիրը ունեցել է 15 տարվա ընթացքում։ Փաստորեն նախագիծն այնպիսին էր, որ Որոտան գետից դեպի Սևանա լիճ տարեկան լրացուցիչ պետք է փոխադրվեր գրեթե այնքան ջուր, որքան «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքով սահմանված ջրառի մեծությունն է (տարեկան՝ 170 մլն խմ.)։ Բնականաբար, եթե նշված թունելը գործեր, ապա արդեն լուծված կլիներ լճի մակարդակի բարձրացման խնդիրը, դրանից բխող բոլոր դրական բնապահպանական հետևանքներով։ Լճի մակարդակի բարձրացման դեպքում այսօր չէր ստեղծվի լճի հետ կապված այն աղետալի էկոլոգիական վիճակը, որը առաջին հերթին դրսևորվում է ջրի որակի կտրուկ անկման ու ամռան ամիսներին նրա մակերեսի մեծ մասի կանաչելու (ասել է թե՝ ջրիմուռացման) ու թունավորման անդառնալի երևույթների հետ։

Ուստի Հայաստանի Հանրապետության բոլոր օրենքներով, որոնք ըստ էության հիմնավորում են պատճառված ահռելի վնասները, ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք թույլ են տվել պաշտոնի չարաշահում, անցել են իրենց լիազորությունները, իշխանազանցություն են դրսևորել և կատարել են վնասարարություն, փոշիացնելով Որոտան-Արփա ջրատար թունելի կառուցման ու վերանորոգման վրա ծախսված ավելի քան 400 միլիոն դոլարը ու ՀՀ օրենքներով և ընդունված համապատասխան որոշումներով ակնկալվող արդյունքը չեն ապահովել, պետք է օրենքի ողջ խստությամբ պատժվեն ու փոխհատուցեն երկրին հասցրած հսկայական վնասները։

Հարգելի՛ պարոն վարչապետ,

վերը նշված փաստերի ու հիմնավորումների համատեքստում, որպես Ամուլսարի փակուղուց ողջամիտ ելք, ճիշտ ու իրատեսական քայլ կլինի Ձեր հանձնարարականը իրավապահ մարմիններին՝ Որոտան-Արփա թունելի գործարկումը առերևույթ անօրինական կերպով կասեցնելու-արգելափակելու և պետությանը հսկայական վնասներ հասցնելու փաստերի առնչությամբ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների դեմ քրեական գործերի հարուցումը։ Բնականաբար նաև այս համատեքստում է տեղավորվում առկա փաստերի առկայության պայմաններում «Լիդիան Արմենիա» ընկերությանը տրված՝ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման թույլտվության անվավեր ճանաչումը։ Բնականաբար, անհրաժեշտ է անմիջապես հանձնարարել վերաբացել Սպանդարյան-Կեչուտ թունելը և Սևանա լճի հասանելիքը փոխանցել նրան։

Ինչո՞ւ է այս խնդիրը ուղղակիորեն առնչվում Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների արդյունահանման ծրագրին։ Բանն այն է, որ «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացրած Շրջակա միջավայրի ազդեցության գնահատման փաստաթղթում (ՇՄԱԳ) ուղղակի անտեսվել է Որոտան-Արփա թունելի գործունակության փաստը։ «Լիդիանի» ՇՄԱԳ-ում ուղղակիորեն գրված է. «Թունելի շինարարությունն ավարտին է հասցվել 2003թ.-ին, սակայն թունելը երբեք չի գործարկվել և չի օգտագործվել Սպանդարյանի ջրամբարի ջուրը Կեչուտի ջրամբար հասցնելու համար: Որոտան-Արփա թունելի ջրթողը Սպանդարյան ջրամբարում փակ է և Որոտան գետը, որպես այդպիսին, այսօր մեկուսացված է Սևանի ջրհավաք ավազանից»,-բառացիորեն գրված է «Լիդիան Արմենիա» ընկերության Շրջակա միջավայրի ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) փաստաթղթում, էջեր՝ 22, 193-194 (Աղբյուրը՝ տես)։

Նախ, իր ՇՄԱԳ-ում այսօրինակ պնդում անելով, «Լիդան Արմենիա» ընկերությունը ուղղակի ոչ ճիշտ տվյալ է ներառել իր փաստաթղթում, որի հիման վրա գործունեության թույլտվություն ստացել։ Խնդիրը նրանում է, որ, ինչպես, նշեցի, Որոտան-Արփա թունելը պաշտոնապես գործարկվել է 2004թ. ապրիլի 24-ին՝ ժամը 12.15-ին, ու այն անձամբ գործարկել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը (տես ՀՀ կառավարության հաղորդագրությունը)։ Այդ դեպքում հարց է ծագում՝ ինչո՞ւ է Որոտան-Արփա թունելը «մեկուսացված Սևանի ջրահավաք ավազանից», ինչպես պնդել են «Լիդիանի» ներկայացրած է ՇՄԱԳ-ում, այն դեպքում, երբ թունելի բացումն ու շահագործման հանձնելը տեղի է ունեցել հրապարակային՝ վարչապետի մասնակցությամբ. ելույթներ են հնչել, մարդիկ են պարգևատրվել, վերջապես ահռելի մեծ ծավալի միջոցներ են ծախսվել ու այդ ամենը կատարվել է ՀՀ օրենքների ու ՀՀ կառավարության որոշումների հիման վրա (մանրամասները, տես օրինակ «Ազգ» օրաթերթի 2004թ. ապրիլի 27-ի համարում տպագրված «Ավարտվեց «Որոտան-Արփա թունելի շինարարությունը» հոդվածը», Աղբյուրը)։

Սակայն իրական փաստերը բոլորովին այլ բանի մասին են խոսում։ Խնդիրը նրանում է, որ իր կառուցման շրջանից որոշ ժամանակ անց, թեև Սպանդարյանի ջրամբարի ջրառի ելքի մոտ դեպի Կեչուտի ջրամբար թունելի փականը մշտապես եղել է փակ, սակայն Որոտան-Արփա թունելով մշտապես հոսել է և, այսօր էլ հոսում է, զգալի քանակությամբ ստորերկրյա ու մակերևութային ծագման ջուր, որը ըստ Շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական տեղեկատվության տարեկան կազմում է 4.68 մլն. խմ։ Բնականաբար, թե «Լիդիան Արմենիա» ընկերությունը իր ներկայացրած ՇՄԱԳ-ում, և թե ՀՀ Բնապահպանության նախարարությունը, ի դեմս նախկին նախարար Ա. Գրիգորյանի, ՀՀ ԲՆ «Շրջական միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա.Սահակյանի, այդ կենտրոնի փորձագետ Ա.Մինասյանի, պարտավոր էին գնահատել ու համապարփակ ու ամբողջական գնահատական տալ Որոտան-Արփա թունելի տեխնիկական համակարգի, ինչպես նաև նրանով հոսող ջրերի վրա Ամուլսարի ոսկու արդյունահանման նախագծի ազդեցություններին։ Սակայն դա «Լիդիանը» չի արել, հասկանալի է, ելնելով իր շահերից։ Սակայն զավեշտալին այն է, որ դա չի արել նաև պետական պատկան մարմինը՝ ի դեմս Բնապահպանության նախարարության և նրա համապատասխան ՊՈԱԿ-ի։ Փաստն այն է, որ նախարարության կողմից «Լիդիան Արմենիա» ընկերությանը 29.04.2016թ տրված փորձաքննական եզրակացության մեջ մեկ բառ անգամ չկա լիարժեքորեն գործող Որոտան-Արփա թունելի վրա «Լիդիան Արմենիա» ընկերության գործունեության հնարավոր երկարաժամկետ ազդեցությունների ու դրանց հետևանքների մասին (Աղբյուրը՝ տես)

Մինչդեռ այդ մասին բազմիցս խոսել ու այդ հանգամանքի վրա ուշադրություն են բևեռել բազմաթիվ հայ մասնագետ-գիտնականներ։ Մասնավորապես, Ամուլսարի ոսկու արդյունահանման ծրագրի իրականացման դեպքում այդ տարածքով հոսող ջրերի, մասնավորապես, Որոտան-Արփա թունելի ջրերի վրա վնասակար ազդեցությունների մասին շարունակ արտահայտվել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Արմեն Սաղաթելյանը։ Նա նշում է, որ «Ամուլսարի հանքի շահագործման դեպքում թթվային դրենաժի հետևանքով արտազատվող ջուրը հոսելու է դեպի Սպանդարյանի ջրամբարը Կեչուտի ջրամբարին կապող թունել ու քայքայելով նրա պատերը լցվելու է նրա մեջ ու հոսելու է դեպի Սևանա լիճ ու դրա դեմը ոչնչով հնարավոր չէ առնել»։ Հետևաբար, ըստ հայտնի գիտնականի՝ այդ հանքը ոչ մի դեպքում չի կարելի շահագործել (Աղբյուրը տես՝ «Վտանգված է Որոտան-Արփա» թունելն ու Սևանա լիճը» տեսանյութը)։

Հարգելի՛ պարոն վարչապետ

համոզված եմ՝ Սևանա լճին նախկին մաֆիոզ համակարգի ղեկավարները, բոլոր օրենքներով շատ արագ հիմնավորվող ահռելի վնասները ուզած-չուզած պետք է փոխհատուցեն։ Համոզված նաև, որ խնդրի այսօրինակ դրվածքը թույլ կտա նաև լուծել հարակից բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծումը թվում է, թե մեր երկրի ու պետության ուժերից վեր է, զորօրինակ՝ փակուղում հայտնված Ամուլսարի խնդիրը։ Իսկ ժամանակը չի սպասում։ Որոտան-Արփա թունելի վերագործարկման ու անխափան գործողության ապահովման պահանջը այսօր հասցեագրված է Ձեր կաբինետին։ Ճիշտ ուղղությամբ քայլը նախ և առաջ այդ թունելի արգելաբացումը պետք է լինի։

Հարգանքով,

ԱՏՈՄ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտություններ» գիտաուսումնական լաբորատորիայի ղեկավար, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ

դիտվել է 336 անգամ
Կիպրոսը կրկին արգելափակել է Բելառուսի նկատմամ... Գվարդիոլան հայտարարել է՝ երբ Ագուերոն պատրաստ... Եվրախորհրդարանում հայտնել են, թե երբ կդադարեն... «Այաքսի» պաշտպանը կտեղափոխվի «Բավարիա» «Հիասքանչ». Սոնա Ռուբենյանի գրավիչ կերպարը ԱՄՆ-ն Սիրիայում ռազմական ներկայությունը մեծաց... Կալիֆոռնիայից իրավաբանին ցմահ ազատազրկման են ... Բենքսին գաղտնիության պատճառով կարող է կորցնել... Մինսկի տարբեր շրջաններում ընդդիմության կողմնա... Արուս Տիգրանյանը հետեւորդներին «ծանոթացրել է»... Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցում քաղաքացին ... Հայաստանի սոցիալական թվերը․ թվեր, որոնք կապվա... Իրանը մտադիր է վրեժ լուծել գեներալ Սոլեյմանիի... Կրասնոդարում գնդակահարել են անշարժ գույքի խոշ... Ֆլիկ. Ուրախ եմ, որ «Բավարիան» նման մակարդակի ... Ճանապարհային ոստիկանությունը հայտարարություն ... «Եվրաեռյակը» մերժել է Իրանի դեմ պատժամիջոցներ... Մեկ շաբաթվա ընթացքում հայ դիրքապահների ուղղու... «Ինտերը» ցանկանում է խզել Ասամոայի պայմանագիր... Հունաստանի հարավային հատվածում միջերկրածովյան... Այգուտ գյուղում այրվել է մոտ 170 հակ կուտակած... Եվգենի Պետրոսյանը հայտնել է Ստեպանենկոյից բաժ... Լիբանանի բանակը Բեյրութի նավահանգստում գտել է... Երեխաների ծնունդը կարող է պաշտպանել ցրված սկլ... Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնող Խ... Վրաերթ Երեւանում. բժիշկները պայքարում են վրաե... Մանկան տուն» ՊՈԱԿ-ի երկու աշխատակցուհիներ ձեր... Ալեքսեյ Նավալնին հայտնել է իր վերականգնման ըն... Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-22-ին աստիճանա... Ռոնալդուն ստացել է IFFHS-ի լավագույն ռմբարկու... Ռուս-վրացական բանակցությունների հերթական ռաու... Ոստիկանները հայտնաբերել են հորն ու որդուն դան... «Լոռին» պայմանագիր է կնքել բրազիլացի հարձակվո... Լոռու մարզի Մեծ Պարնի համայնքում այրվել է 700... «Նա հաղթեց». Յուրի Նազարովին դուրս են գրել հի... Հնարավոր է՝ Ռուսաստանում քրեական պատիժ սահման... Ինչո՞ւ են կանայք ավելի հաճախ հիվանդանում աուտ... Այրված բեռնատարի ճանապարահատվածում երթևեկությ... Այսօր Արուս Տիգրանյանի հարսանիքն է (ֆոտո) Մեկուկես տարում 21 վարույթ. սնանկության գործե... Խոշոր ու շղթայական ավտովթար Կոտայքի մարզում. ... Այրված բեռնատարում եղել է 24 տոննա կարագ. ման... Տղամարդը փորձել է առանց ապահովագրության բարձր... Պերուի խորհրդարանը մերժել է պաշտոնանկ անել եր... «Ընկերություն». Աննա Հակոբյանը պատգամավորների... Քննություն է տարվում՝ 30-ամյա ծննդկանի մահվան... Լևանդովսկու նախկին գործակալը դատի է տվել ֆուտ... Պուշկինի հետքերը հայկական Կարինում (Լուսանկար... Սանե. «Բավարիան» հաղթանակի ծարավ է զգում Շուշիի երբեմնի փառքը վերադարձնելու համար մեծ ... Երևան–Մեղրի ճանապարհին բեռնատար է այրվում․ ճա... Արցախում կորոնավիրուսի 7 նոր դեպք է հաստատվել Օրվա հանդիպումների անոնս Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտնել է երկրում կո... Ինչպիսի առանձնահատկություններով է օժտված երկա... Թովմասյանը մասնակցել է նշանակված բոլոր աշխատա... Մայլի Սայրուսը մերկացել է տեսախցիկի առաջ ու ք... Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն համայնքում ն... Գարեթ Բեյլի վարձակալությունը «Տոտենհեմի» համա... COVID-19-ը այդքան շատ չի ազդում մեր հայկական ... Նախագահական ինքնաթիռի խաղարկության շնորհիվ Մե... «Պռոշյան կոնյակի գործարանի» հրդեհից տուժածներ... Սարսափելի. ԱՄՆ Վիսկոնսին նահանգում տղամարդը Մ... Թուրքիան գնալով ավելի վտանգավոր է դառնում. այ... Բրազիլիայում 1 շաբաթվա ընթացքում գործազուրկնե... Կանադան դադարեցրել է Չինաստանի հետ ազատ առևտր... Չինաստանում մանկավարժը մահացու ծեծի է ենթարկե... Վերջին 1 օրում Բրազիլիայում կորոնավիրուսով վա... Հրդեհ Լենինգրադյան փողոցի բնակարաններից մեկու... Ռոնալդուն ստացել է IFFHS-ի լավագույն ռմբարկու... Բաքվի ակամա խոստովանությունը. վարձկաններն Ադր... «Վուլվերհեմփթոնի» հարձակվողը կտեղափոխվի «Լիվե... Ավտովթար Լոռու մարզում. բախվել են КамАЗ-ն ու ... Նախկինում համայնքներում օգնությունները գուցե ... Ներկայացվել է «Եվրատեսիլի» անցկացկման չորս սց... 2022 թվականին Արցախի ԱԺ նստավայրը Ստեփանակերտ... Կրակոցներ՝ Երևանի «Դվին» հյուրանոցի դիմաց․ հա... Մահացել է ԱՄՆ Գերագույն դատարանի ավագ դատավոր... Բելառուսի ԱԳՆ ղեկավարը ՄԱԿ ՄԻԽ-ի բանաձեւը անվ... Նյու Յորքում վաճառքի են հանել Ռոկֆելլերի բնակ... Կորոնավիրուսով վարակման 244 նոր դեպք մեկ օրու... Սաուդյան Արաբիան ուրանի բավարար պաշարներ ունի... Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ և ՊՆ աջակցությ... Saint Louis Rapid & Blitz․ Լևոն Արոնյանն անհա... Ավելի քան 20 գերմանացի ոստիկան հեռացվել է ծառ... Ավստրալիական Qantas ավիաընկերության «դեպի ոչ ... Հոլանդական ընկերությունը դագաղներ է պատրաստու... Google-ն արհեստական ինտելեկտով վիրտուալ հանդի... Ով ինչպես տապալեց մարտի 1-ի գործի քննությունը... Ալաբամայից մի կին զարմանքով հսկայական ալիգատո... Հրայր Թովմասյանը աշխատանքի չի գալիս․ մանրամաս... Թրամփը հայտնել է, որ Ռուսաստանը հիպերձայնային... Նախաքննական մարմինը սպասում է Հայկ Հարություն... Անգլիայում թագավորական անշարժ գույքի արժեքն ը... Խաչատուր Սուքիասյանը իշխանության փիարը նոր մա... Անկախությունը պայքար է, աշխատանք ու հաղթանակն... Ձեր երկրում անասելի շատ քրգործեր են հարուցվու... Անկախություն 29. ՀՀ Վարչապետի տեսանյութը Քաղաքական բանավեճի ու մշակույթի մակարդակն իջե... Փորձագետը պարզաբանել է, թե ինչու ոչխարի եւ այ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan