Մոտ 100 մարդ է վարակվել կորոնավիրուսով եկեղեցական ժամերգությունն այցելած տղամարդու պատճառով
91 մարդ կորոնավիրուսով է վարակվել եկեղեցում ժամերգությունն այցելած տղամարդու պատճառով, հայտնում է CNN-ը: Այս դեպքը գրանցվել է ԱՄՆ Օհայո նահանգում: Նրա մասին պատմել է նահանգապետ Մայք Դեվայնը:
«Այն տարածվում է հրդեհի նման: Դա շատ, շատ վախենալու է»,- իր զգացողություններով կիսվել է Դեվայնը:
Վարակի նախնական կրողը 56-ամյա մի տղամարդ էր, ով վարակել էր 53 մարդեւ, իսկ եւս 18 ծխական յուրաքանչյուրն առնվազն մեկ մարդու են վարակել:
Այս կապակցությամբ նահանգապետը հորդորել է բնակիչներին դիմակներ կրել ժամերգությունների ժամանակ:
Նա հայտարարել է, որ համապատասխան նամակներ կուղարկի եկեղեցիներ, մզկիթներ եւ սինագոգներ:
Ավելի վաղ Դեվայնը հրահանգել էր պարտադիր դիմակներ կրել 10 տարեկանից բարձր մարդկանց: Չորեքշաբթի օրը նա կարգադրել էր նաեւ դիմակներ կրել դպրոցներում, բացառությամբ որոշ դեպքերի: