Aston Martin-ը վիսկի է թողարկել կոլեկցիոներների համար
Անցյալ տարվա նոյեմբերին հայտարարված Aston Martin-ի եւ շոտլանդական Bowmore օղեգործարանի միջեւ համագործակցությունը վերջապես շոշափելի տեսք ստացավ: Դա Black Bowmore DB5 1964 միածիկային վիսկիի սահմանափակ թողարկումն է, որը նվիրված է ոչ այնքան լեգենդար սպորտային ավտոմեքենային, որքան երկու ընկերությունների համար շրջադարձային տարվան, հայտնում է Motor-ը:
Բանն այն է, որ 1964 թվականին Bowmore-ն սկսեց նոր գոլորշային թորիչ օգտագործել, եւ առաջին թորման արդյունքը դարձավ կուլտային Black Bowmore-ը` հագեցած մուգ սաթե գույնի: Ամբողջ ընթացքում խմիչքի միայն վեց թողարկում է եղել, ընդ որում, 1993 թվականից ի վեր միայն վեց հազար շիշ է շշալցվել:
Նշվում է, որ Aston-ի հետ համագործակցությունը կարող է ամենաեզակին եւ ամենապահանջվածը դառնալ կոլեկցիոներների շրջանում: Վաճառքի կհանվի Black Bowmore DB5 1964-ի 25 շիշ: