Բիլ Գեյթսը կորոնավիրուսից ավելի վատ աղետ է կանխատեսել
Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը էկոլոգիական ճգնաժամ է կանխատեսել, որն ավելի սարսափելի կլինի, քան կորոնավիրուսը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Գեյթսի խոսքով, առաջիկա տասնամյակների ընթացքում աշխարհը կբախվի կլիմայի փոփոխության հետ:
«Ինչքան էլ որ համավարակը սարսափելի է, կլիմայի փոփոխությունը կարող է ավելի վատ լինել»,- գրել է գործարարը:
Նա հավելել է, որ աղետը կանխելու համար անհրաժեշտ է զգալիորեն կրճատել ջերմոցային արտանետումները: Դրա համար հարկավոր է գիտությունն ու նորարարությունը ներգրավել շրջակա միջավայրի խնդիրների դեմ պայքարում: