Microsoft-ի եւ TikTok-ի գործարքի գինը կարող է կազմել 30 մլրդ դոլար
Microsoft-ի եւ TikTok-ի գործարքի գինը կարող է կազմել 30 մլրդ դոլար: Գործարքը կարող է կնքվել մինչեւ սեպտեմբերի 15-ը, հաղորդում է CNBC-ը:
Եթե գործարքը կայանա, ապա Microsoft-ը TikTok-ի կոդը մեկ տարվա ընթացքում Չինաստանից կփոխանցի ԱՄՆ-ին, ինչի մասին արդեն համաձայնության է եկել ԱՄՆ կառավարության հետ:
Ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը ներգրավված է գործընթացքում: ԱՄՆ նախագահն ասել է, որ ԱՄՆ գանձապետարանը մասնաբաժին կստանա, սակայն պարզ չէ, թե ինչպես դա կաշխատի կամ արդյոք դա օրինական է: