Երևան, 31.Հոկտեմբեր.2020, 00:00 |
|
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ
|
Արծաթ - 0 Դրամ Ոսկի - 0 Դրամ Պլատին - 0 Դրամ
Պետք է ուժեղ լինել, որ Շուշին գրավես, բայց Շո... Ի՞նչ առաքելությամբ է Արգիշտի Քյարամյանը Արցախ... Արցախում ոչնչացվել են պրոթուրքական խմբավորման... «Ատալանտայի» մարզիչը վարակվել է կորոնավիրուսո... Դավիթ Տոնոյանը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել... Տաջիկստանի նախագահը ցրել է երկրի կառավարությո... Շրջանառվում է տեսակետ, թե Հայաստանի իշխանությ... Կորոնավիրուսը կարող է 10 տարով «ծերացնել» ուղ... Դիմացե՛ք տղերք, էլ չպակասեք, թշնամուն ահեղ մի... Աբաս Արագչի․ Կարգավորման ծրագիրը կազմելիս Թեհ... Կորեացի ֆուտբոլիստին մահացած են հայտնաբերել ԵՏՀ-ում առաջարկել են ԵԱՏՄ-ի եւ Չինաստանի առեւ... Արցախի ԱԻՊԾ տնօրեն, փրկարարական ծառայության գ... Գրքի տոնավաճառի հասույթի մի մասը կփոխանցվի «Զ... ՄԽ համանախագահների հետ հանդիպման արդյունքում ... Չեմ կարծում, որ դա կվնասի Վինիսիուսին. Զիդանը... Twitter-ի բաժնետոմսերի գինն ընկել է 17 տոկոսո... Փարիզում ոստիկանները ձերբակալել են դանակներով... Հունաստանում երկրաշարժի հետևանքով եկեղեցի է փ... Ժնևում ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի արտգո... Ադրբեջանի և Թուրքիայի հաշվարկներով պատերազմը ... Պատերազմը կեղծ միֆերի սանիտարն է. Ստեփան Դանի... ՊՍԺ-ի նախագահն արդարացվել է կաշառք տալու գործ... Եվրոպական խաղերի մասնակից Ժիրայր Սարգսյանն առ... Կարծես կենդանու տեղ դրած լինեին. 85-ամյա հայ ... Գրիպի դեմ պատվաստումը կարող է նվազեցնել կորոն... Ռադայի ընդդիմադիր պատգամավորը հայտարարել է, ո... Լեւոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկա... Թուրքիայի արեւմուտքում երկրաշարժի հետեւանքով ... Ֆրանսիայի ոստիկանությունը Փարիզում վնասազերծե... Գերմանական ընկերության թոփ մենեջերը կասկածվու... Պատրուշեւը հայտարարել է Ռուսաստանում ծայրահեղ... Կորեացի ֆուտբոլիստին մահացած են հայտնաբերել Նոր Զելանդիան քվեարկել է էվթանազիայի օրինական... ԼՂ-ում իրավիճակը շարունակում է չափազանց մտահո... Ինչպես է թշնամին արգելված ֆոսֆորային ռումբ օգ... ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքնե... Սիմֆոնիկ նվագախմբի բարեգործական համերգներից ս... Իշխանությունները նշել են Մոսկվայում COVID-19-... Իզմիրում տեղի ունեցած երկրաշարժի արդյունքում ... Հարավային ուղղությամբ` Արաքս գետից հյուսիս՝ ... Ադրբեջանի ԶՈՒ-ն հրետակոծել է Սյունիքի մարզի Դ... Կանադական թիրախավորման սարքերն օգտագործվում ե... Արարատի քաղաքապետարանը նոյեմբերի 2-ին կփորձար... Թուրքական լիրան նոր հակառեկորդ է սահմանել Արծրուն Հովհաննիսյանի ասուլիսը.Ուղիղ ՀՀ քաղավիացիան պարզաբանում է ռուսական լրատվամ... Իրանցի բարձրաստիճան գեներալը հայտարարել է, որ... 12 կալանավոր, 4 դատապարտյալ կմեկնեն ռազմաճակա... Հայկական ուժերը շարունակում են վստահորեն կատա... Որևէ պատգամավոր չի հրաժարվել իրեն հասանելիք պ... ՀՖՖ-ն որակազրկել է Ջևան Չելոյանցին, «Ուրարտու... Թուրքիայի արեւմուտքում երկրաշարժի հետեւանքով ... Ակնաղբյուր գյուղում սպանվել է մեկ, վիրավորվել... Ադրբեջանական զինված ուժերը փորձել են թիրախավո... ԱԱԾ պաշտոնյաները հանդիպել են կորոնավիրուսի լա... ԵՄ երկրները պետք է պատրաստ լինեն սահմանափակու... Տիգրան Բարսեղյանն ու Կամո Հովհաննիսյանը խաղաց... Սպիտակի բժշկական կենտրոնում պայթյուն տեղի չի ... Walmart ցանցն անկարգությունների վտանգի պատճառ... Հայաստանի առաջին օմբուդսմենը՝ Ադրբեջանում գեր... Բաքուն ահաբեկչության նոր օջախ է փորձում ստեղծ... «Նոան» հաղթեց «Շիրակին» Երեւանը՝ ԱԱՏՄ «խոշորացույցի» տակ․ ի՞նչ պատկեր... Եվրոպական մշակութային կոնվենցիայի մասնակից եր... Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի ԱԳ փոխնախարա... Լուկաշենկո. Նախագահը երբեք չի փախել եւ չի պատ... Դոլարի փոխարժեքը աճել է. եվրոն շարունակում է ... Ժան-Իվ Լե Դրիանը դիմել է մուսուլմաններին․ Ֆրա... Եվրոպական մշակութային կոնվենցիայի մասնակից եր... Մահացել է վաստակավոր մարզիչ Արամ Խանզադյանը Թուրքական լիրան շարունակում է արժեզրկվել Պիոլի. «Միլանում» հանդես են գալիս բարձրակարգ ... Արցախից տեղափոխված քաղաքացիների կեցության կար... Սպիտակի ԲԿ-ում տեղի է ունեցել պայթյուն. Նախնա... «Մենք միշտ ձեր կողքին ենք». Արմեն Սարգսյանը ց... Apple-ը 100 մլրդ դոլարով էժանացել է ՀՀ տարածքում ջերմաստիճանը կբարձրանա 1-2 աստիճ... ՀՀ առաջին եւ երկրորդ նախագահներ Լեւոն Տեր-Պետ... Վալոդյա Ֆրանգուլյան. Մեր ըմբիշներն առաջնագծու... Ֆրանսիայի ՆԳ նախարարը չի բացառել նոր հարձակու... Կյանքից հեռացավ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Արման Քուչո... «Ես լավ եմ, մի՛ եկեք». Արտակ Դեղոյանը վիրավոր... Մեծ Բրիտանիան վճռականորեն դատապարտում է Լեռնա... Բանգլադեշում տղամարդուն ինքնադատաստանի են ենթ... Ֆրանսիան այժմ թիրախ է իսլամիզմի և ահաբեկչությ... Թուրքիան ջիհադիստների է ուղարկում այնտեղ, որտ... Ժնևում մեկնարկեց Զոհրաբ Մնացականյանի հանդիպու... Զոհվել է երիտասարդ դերասան Ադամ Խալաթյանը Փոխնախարար. Երկրում ռազմական դրության հայտարա... Պուտինն ԱԽ անդամների հետ քննարկել է Ղարաբաղու... Եվրահանձնաժողովը բանակցություններ է վարում կո... Թայվան․ 200 օր՝ առանց Covid-19-ի դեպքերի Նարեկիս ձեռքի սուրճը վերջին անգամ ըմպեցինք Ստ... Երևանում կայացել են հերթական քաղաքական խորհրդ... Որքա՞ն երկար են COVID-19-ով հիվանդները վարակի... 6 միլիոն դոլար Արցախին՝ «RockForArtsakh» նախա... Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ 7 փոխմարզպետեր են ն... «Ֆրանսիական ապրանքները փոխարինիր թուրքականով»... «Արարատ-Արմենիա» - «Ալաշկերտ» հանդիպումը հետա...

Լիբանանի վարչապետի կինն ու դուստրը թեթև վնասվածքներ են ստացել Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով. Նոր մանրամասներ

Լիբանանի վարչապետ Հասան Դիաբի կինը, դուստրը և խորհրդականները թեթեւ վնասվածքներ են ստացել Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով, հայտնում է Forbes-ը՝ վկայակոչելով Լիբանանի միջազգային ռադիոհեռարձակման ընկերությանը:

Պայթյունն այնքան հզոր է եղել, որ լսվել և զգացվել է Կիպրոսում: Լիբանանի ՆԳՆ-ն հայտարարել է, որ Բեյրութի նավահանգստում ամոնիումի նիտրատ է պայթել: Ըստ որոշ տեղեկությունների՝ պահեստում տեղի է ունեցել կարճ միացում, որը հրդեհ է առաջացրել, որի հետեւանքով էլ նիտրատը պայթել է: Վերջին տվյալներով՝ մահացել է 50 մարդ, վիրավորվել է ավելի քան 2700 մարդ, երկրի իշխանությունները մտավախություն ունեն, որ զոհերի թիվը կարող է աճել: Որոշ մարդիկ դեռ մնում են շենքերի փլատակների տակ: Տեղական հիվանդանոցները գերծանրաբեռնված են: Կարմիր խաչը կոչ է արել արյուն հանձնել՝ տուժածներին օգնելու համար:


Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը օգոստոսի 5-ը ազգային սգո օր է հայտարարել: Բեյրութի նահանգապետ Մարվան Աբբուդը տեղի ունեցածը համեմատել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Հերոսիմայում և Նագասակիում տեղի ունեցած ատոմային պայթյունների հետ:

Մեկ այլ աղբյուրի համաձայն՝ Բեյրութում պայթյունից վնասվել է ՀՀ դեսպանության շենքը, Անթիլիասի կաթողիկոսարանը, հայ համայնքային կառույցներ․ կա 78 զոհ, մեկը՝ հայ, և 4000 վիրավոր:

«Ես մի քանի մետր հեռավորության վրա էի գտնվում Լիբանանի էլեկտրաէներգիայի հաստատությունից, որը նավահանգստի հենց մոտակայքում է: Դուրս եկա մեքենայիցս, վազեցի դեպի շինություններից մեկի մուտքը և քիչ անց միայն հասկացա, որ այն ավերվել է: Հետո փորձում էի ծնողներիս զանգահարել, բայց որևէ մեկի հետ կապվել չէի կարողանում: Չեմ հավատում, որ ողջ եմ մնացել»,- Al Jazeera-ի հետ զրույցում պատմել է ականատես Նադա Համզան:

Լիբանանյան բանակի պաշտոնաթող մի գեներալի էլ տեղի ունեցածը Լիբանանի քաղաքացիական պատերազմի օրերն է հիշեցրել:

«Սա աղետ է: Փողոցներում ամենուրեք փշրված ապակիներ էին, և դու փողոցների բոլոր անկյուններում բազմաթիվ վիրավոր մարդկանց ես տեսնում»,- նշել է Խալեդ Համադը, որը պայթյունի պահին դեպքի վայրից կես կիլոմետր հեռավորության վրա է եղել:

Լիբանանի առողջապահության նախարարը հայտարարել է, որ վիրավորները շատ-շատ են, ըստ ընթացիկ տվյալների՝ մոտ 4000:

«Հոսպիտալները լեփ-լեցուն են, այն մարդկանց, որոնք վիրահատական միջամտության կարիք չունեն, պետք է տեղափոխել Բեյրութի կենտրոնում գտնվող հյուրանոցներ»,- ТАСС-ի փոխանցմամբ՝ նշել է նախարարը:

Հրշեջներին դեռեւս չի հաջողվել ամբողջությամբ մարել պայթյուն վայրում բռնկված ուժգին հրդեհը:

Պայթյունի հարվածային ալիքն այնքան ուժեղ է եղել, որ մայրաքաղաքի որևէ հատված ավերածությունից զերծ չի մնացել, անգամ հարևան Հորդանանում 4.5 մագնիտուդ ցնցումներ են գրանցվել:

06:09

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում օգոստոսի 4-ի երեկոյան տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 78-ի, կա 4000 վիրավոր, հաղորդում է Al Jazeera-ն:

Իշխանություններն ակնկալում են, որ առաջիկայում զոհերի թիվը կարող է կտրուկ աճել, քանի որ փրկարարական ուժերն աշխատում են փլատակների տակից թե ողջ մնացածներին, թե զոհվածների դիերը դուրս բերելու ուղղությամբ:

04:52

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հանդիպում է ունեցել ամերիկյան գեներալների հետ, և վերջինները Լիբանանի մայրաքաղաքում տեղի ունեցած պայթյունը հարձակում են համարում:

«Այո, պայթյունի բնույթից ելնելով՝ այն հարձակման է նման: Ես հանդիպել եմ մեր մի քանի հրաշալի գեներալի հետ, և նրանք, կարծես թե, ևս այդպես են մտածում: Դա նման չէր ինչ-որ արտադրական պայթյունի, կարծես թե դա, ըստ գեներալների, հարձակում է եղել, ինչ-որ ռումբ»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Թրամփը:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները սպասում է Լիբանանի կառավարության կողմի տեղի ունեցած պայթյունների հետաքննության արդյունքներին՝ միաժամանակ շեշտելով, որ պատրաստ են օգնություն ցուցաբերել Լիբանանին՝ աղետից վերականգնվելու նպատակով:

04:28

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) դեղորայք է ուղարկում Լիբանան՝ Բեյրութում որոտացած ավերիչ պայթյունից տուժած 500 վիրավորի բուժման նպատակով, ինչպես նաև՝ վիրահատական սարքավորումներ՝ պայթյունից տուժած և վիրահատական միջամտության կարիք ունեցող ևս 500 մարդու համար, հաղորդում է РИА Новости-ն:

Ավելի վաղ բժշկական օգնություն ուղարկելու խնդրանքով ԱՀԿ էր դիմել Լիբանանի կառավարությունը՝ հումանիտար օգնություն խնդրելով նաև բարեկամ պետությունների

03:58

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Մեիր Բեն-Շաբաթին կարգադրել է Մերձավորարևելյան խաղաղ կարգավորման գծով ՄԱԿ-ի բանագնաց Նիկոլայ Մլադենովի միջոցով հստակեցնել, թե ինչով կարող է Իսրայելն աջակցել Լիբանանին:

РИА Новости-ի փոխանցմամբ՝ ավելի վաղ երկրի պաշտպանության նախարար Բենի Հանցն ու արտգործնախարար Գավի Աշքենազին միջազգային խողովակներով հումանիտար բժշկական օգնություն են առաջարկել Լիբանանին:

Իսրայելի ու Լիբանանի միջև տարածաշրջանային հակասությունների, մասնավորապես՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտության պատճառով, դիվանագիտական հարաբերությունները խզված են:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ, ցավակցություն հայտնել տասնյակ զոհերի կապակցությամբ, հաղորդում է ТАСС-ը՝ փոխանցելով, որ Էրդողանը պատրաստակամություն է հայտնել հումանիտար բժշկական օգնություն ուղարկել Լիբանան:

03:52

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութը օգոստոսի 4-ի երեկոյան որոտացած հզոր պայթյունի հետևանքով աղետի գոտի է հայտարարվել, քաղաքում երկու շաբաթով՝ օգոստոսի 4-18-ը արտակարգ դրություն կսահմանվի:

Ինչպես փոխանցում է ТАСС-ը, նման որոշում կայացվել է Լիբանանի Անվտանգության բարձրագույն խորհրդի արտահերթ նիստում, որն անցկացվել է երկրի նախագահ Միշել Աունի գլխավորությամբ:

Անվտանգության խորհրդի կողմից հատուկ հանձնաժողով է նաև ձևավորվել, որը պետք է ուսումնասիրի պատահարի հանգամանքները, իսկ դրանց վերաբերյալ զեկույցը պետք է հրապարակվի առաջիկա 5 օրերին ընթացքում:

Նիստի ընթացքում վարչապետ Հասան Դիաբը հայտարարել է, որ աղետի մեղավորները խիստ պատասխանատվության են ենթարկվելու: «Բացարձակապես անընդունելի է, որ վեց տարի շարունակ նավահանգստի պահեստում 2750 տոննա ամոնիումի նիտրատ է պահվել, և նավահանգստի կառավարիչների կողմից պրոֆիլակտիկ որևէ գործողություն չի իրականացվել»,- շեշտել է Դիաբը:

Վարչապետը նկատել է, որ կառավարությունն այս պահին ողջ ջանքերն ուղղում է մարդկանց կյանքները փրկելու և նավահանգստի շինությունների փլատակների տակից զոհվածների դիերը դուրս բերելու ուղղությամբ:

02:54

Օգոստոսի 4-ի երեկոյան Լիբանանի մայրաքաղաք Բեյրությում որոտացած ավերիչ պայթյունի հետևանքով մեծ վնասներ են կրել նաև հայ համայնքային կառույցները:

Մասնավորապես, նյութական մեծ վնասներ են կրել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը Անթիլիայի Մայրավանքը՝ կից կառույցներով:

«Վնասվել են Անթիլիասի Մայր Տաճարի, Վեհարանի, հայագիտական և մանկավարժական կենտրոնների, ինչպես նաև՝ «Կիլիկիա» թանգարանի դռները, պատուհանները, ջահերը»,- ասված է կաթողիկոսարանի տարածած հաղորդագրությունում:

Տուժել են նաև ՀՅԴ «Շաղզոյան» կենտրոնի մաս կազմով հայկական «Ազդակ» օրաթերթի խմբագրությունը, որը պայթյունից մեծ վնասներ կրած հայահոծ Բուրջ Համմուտ թաղամասում է գտնվում, «Համազգայինի» պատկերասրահը:

01:21

Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 70-ը, վիրավորվել է ավելի քան 3700 մարդ, հաղորդում է ТАСС-ը:

Ավելի վաղ Լիբանանի առողջապահության նախարար Համադ Հասանն, իր հերթին, տեղեկացրել էր առնվազն 40 զոհի և 2500 վիրավորների մասին: Նախարարի տեղեկություններով՝ զոհվածների թվում 7 բուժաշխատող կա, բացի այդ, տասնյակ բժիշկներ վիրավորվել են:

Բժիշկների գնահատմամբ՝ օգոստոսի 5-ին զոհերի թիվը կարող է կտրուկ աճել:

Երկրի վարչապետ Հասան Դիաբը կատարվածն անվանել է «աղետ Լիբանանի համար» և օգնության խնդրանքով բոլոր բարեկամ երկրներին է դիմել:

05.08.2020

00:22

Լիբանանի առողջապահության նախարարությունը դիմել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը և Քաթարին՝ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունից տուժածներին բժշկական օգնություն հասցնելու խնդրանքով: Այդ մասին լիբանանյան MTV հեռուստաալիքին հայտնել է երկրի առողջապահության նախարար Համադ Հասանը, հաղորդում է РИА Новости-ն:

«Մենք կապ ենք հաստատել Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ՝ օգնությամբ բեռնված օդանավ ուղարկելու համար, իսկ Քաթարին խնդրել ենք ապահովել դաշտային հիվանդանոցների աշխատանքը»,-հայտնել է նախարարը:

Ավելի վաղ Քաթարի էմիրի աշխատակազմը տեղեկացրել է, որ Թամիմ բեն Համադ Ալ Թանին իր ցավակցությունն է հայտնել լիբանանյան ղեկավարությանը և Լիբանանին, ինչպես նաև՝ հրահանգել «շտապ օգնություն» ցուցաբերել պայթյունից տուժածներին:

04. 08.2020
23։55

Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 50-ը, վիրավորվել է 2750 մարդ: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ մեջբերելով «Ալ-Հադաթ» հեռուստաալիքի տվյլաները:

Լիբանանի առողջապահության նախարար Համադ Հասանն, իր հերթին, տեղեկացրել է առնվազն 40 զոհի և 2500 վիրավորների մասին: Նախարարի տեղեկություններով՝ զոհվածների թվում 7 բուժաշխատող կա: Բացի այդ, տասնյակ բժիշկներ վիրավորվել են: Նախարարը նշել է, որ զոհերի և վիրավորների թիվը կարող է աճել:

23։38

Բեյրութի նավահանգստում պայթյունավտանգ ամոնիումի նիտրատ (ամոնիումային սելիտրա) է բռնկվել: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալութունը՝ հղում անելով «Ալ-Հադաթ» հեռուստաալիքին, այս մասին հայտնել է Լիբանանի ՆԳ նախարար Մուհամմեդ Ֆահմին:

Միևնույն ժամանակ «Ալ-Մայադին» հեռուստաալիքը տեղեկացնում է, որ ուժային կառույցներից հայտնել են, որ պայթել է դեռևս 9 տարի առաջ նավերից մեկից առգրավված մաքսանենգ ապրանքը, որն իրենից պայթուցիկ նյութ էր ներկայացնում: Այդ բեռն այս տարիների ընթացքում պահվել է նավահանգստի պահեստում հետագա վերամշակման կամ ոչնչացման համար:

Նշվում է, որ դեռևս 4 ամիս առաջ հաշվետվություն էր կազմվել ծովային նավահանգստում նման բեռի պահման վտանգի մասին: Որոշ տվյալների համաձայն՝ պահեստում կարճ միացում է տեղի ունեցել, որի հետևանքով հրդեհ է առաջացել, ինչի արդյունքում էլ բռնկվել է նիտրատը:

 

դիտվել է 203 անգամ
Պետք է ուժեղ լինել, որ Շուշին գրավես, բայց Շո... Ի՞նչ առաքելությամբ է Արգիշտի Քյարամյանը Արցախ... Արցախում ոչնչացվել են պրոթուրքական խմբավորման... «Ատալանտայի» մարզիչը վարակվել է կորոնավիրուսո... Դավիթ Տոնոյանը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել... Տաջիկստանի նախագահը ցրել է երկրի կառավարությո... Շրջանառվում է տեսակետ, թե Հայաստանի իշխանությ... Կորոնավիրուսը կարող է 10 տարով «ծերացնել» ուղ... Դիմացե՛ք տղերք, էլ չպակասեք, թշնամուն ահեղ մի... Աբաս Արագչի․ Կարգավորման ծրագիրը կազմելիս Թեհ... Կորեացի ֆուտբոլիստին մահացած են հայտնաբերել ԵՏՀ-ում առաջարկել են ԵԱՏՄ-ի եւ Չինաստանի առեւ... Արցախի ԱԻՊԾ տնօրեն, փրկարարական ծառայության գ... Գրքի տոնավաճառի հասույթի մի մասը կփոխանցվի «Զ... ՄԽ համանախագահների հետ հանդիպման արդյունքում ... Չեմ կարծում, որ դա կվնասի Վինիսիուսին. Զիդանը... Twitter-ի բաժնետոմսերի գինն ընկել է 17 տոկոսո... Փարիզում ոստիկանները ձերբակալել են դանակներով... Հունաստանում երկրաշարժի հետևանքով եկեղեցի է փ... Ժնևում ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի արտգո... Ադրբեջանի և Թուրքիայի հաշվարկներով պատերազմը ... Պատերազմը կեղծ միֆերի սանիտարն է. Ստեփան Դանի... ՊՍԺ-ի նախագահն արդարացվել է կաշառք տալու գործ... Եվրոպական խաղերի մասնակից Ժիրայր Սարգսյանն առ... Կարծես կենդանու տեղ դրած լինեին. 85-ամյա հայ ... Գրիպի դեմ պատվաստումը կարող է նվազեցնել կորոն... Ռադայի ընդդիմադիր պատգամավորը հայտարարել է, ո... Լեւոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկա... Թուրքիայի արեւմուտքում երկրաշարժի հետեւանքով ... Ֆրանսիայի ոստիկանությունը Փարիզում վնասազերծե... Գերմանական ընկերության թոփ մենեջերը կասկածվու... Պատրուշեւը հայտարարել է Ռուսաստանում ծայրահեղ... Կորեացի ֆուտբոլիստին մահացած են հայտնաբերել Նոր Զելանդիան քվեարկել է էվթանազիայի օրինական... ԼՂ-ում իրավիճակը շարունակում է չափազանց մտահո... Ինչպես է թշնամին արգելված ֆոսֆորային ռումբ օգ... ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքնե... Սիմֆոնիկ նվագախմբի բարեգործական համերգներից ս... Իշխանությունները նշել են Մոսկվայում COVID-19-... Իզմիրում տեղի ունեցած երկրաշարժի արդյունքում ... Հարավային ուղղությամբ` Արաքս գետից հյուսիս՝ ... Ադրբեջանի ԶՈՒ-ն հրետակոծել է Սյունիքի մարզի Դ... Կանադական թիրախավորման սարքերն օգտագործվում ե... Արարատի քաղաքապետարանը նոյեմբերի 2-ին կփորձար... Թուրքական լիրան նոր հակառեկորդ է սահմանել Արծրուն Հովհաննիսյանի ասուլիսը.Ուղիղ ՀՀ քաղավիացիան պարզաբանում է ռուսական լրատվամ... Իրանցի բարձրաստիճան գեներալը հայտարարել է, որ... 12 կալանավոր, 4 դատապարտյալ կմեկնեն ռազմաճակա... Հայկական ուժերը շարունակում են վստահորեն կատա... Որևէ պատգամավոր չի հրաժարվել իրեն հասանելիք պ... ՀՖՖ-ն որակազրկել է Ջևան Չելոյանցին, «Ուրարտու... Թուրքիայի արեւմուտքում երկրաշարժի հետեւանքով ... Ակնաղբյուր գյուղում սպանվել է մեկ, վիրավորվել... Ադրբեջանական զինված ուժերը փորձել են թիրախավո... ԱԱԾ պաշտոնյաները հանդիպել են կորոնավիրուսի լա... ԵՄ երկրները պետք է պատրաստ լինեն սահմանափակու... Տիգրան Բարսեղյանն ու Կամո Հովհաննիսյանը խաղաց... Սպիտակի բժշկական կենտրոնում պայթյուն տեղի չի ... Walmart ցանցն անկարգությունների վտանգի պատճառ... Հայաստանի առաջին օմբուդսմենը՝ Ադրբեջանում գեր... Բաքուն ահաբեկչության նոր օջախ է փորձում ստեղծ... «Նոան» հաղթեց «Շիրակին» Երեւանը՝ ԱԱՏՄ «խոշորացույցի» տակ․ ի՞նչ պատկեր... Եվրոպական մշակութային կոնվենցիայի մասնակից եր... Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի ԱԳ փոխնախարա... Լուկաշենկո. Նախագահը երբեք չի փախել եւ չի պատ... Դոլարի փոխարժեքը աճել է. եվրոն շարունակում է ... Ժան-Իվ Լե Դրիանը դիմել է մուսուլմաններին․ Ֆրա... Եվրոպական մշակութային կոնվենցիայի մասնակից եր... Մահացել է վաստակավոր մարզիչ Արամ Խանզադյանը Թուրքական լիրան շարունակում է արժեզրկվել Պիոլի. «Միլանում» հանդես են գալիս բարձրակարգ ... Արցախից տեղափոխված քաղաքացիների կեցության կար... Սպիտակի ԲԿ-ում տեղի է ունեցել պայթյուն. Նախնա... «Մենք միշտ ձեր կողքին ենք». Արմեն Սարգսյանը ց... Apple-ը 100 մլրդ դոլարով էժանացել է ՀՀ տարածքում ջերմաստիճանը կբարձրանա 1-2 աստիճ... ՀՀ առաջին եւ երկրորդ նախագահներ Լեւոն Տեր-Պետ... Վալոդյա Ֆրանգուլյան. Մեր ըմբիշներն առաջնագծու... Ֆրանսիայի ՆԳ նախարարը չի բացառել նոր հարձակու... Կյանքից հեռացավ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Արման Քուչո... «Ես լավ եմ, մի՛ եկեք». Արտակ Դեղոյանը վիրավոր... Մեծ Բրիտանիան վճռականորեն դատապարտում է Լեռնա... Բանգլադեշում տղամարդուն ինքնադատաստանի են ենթ... Ֆրանսիան այժմ թիրախ է իսլամիզմի և ահաբեկչությ... Թուրքիան ջիհադիստների է ուղարկում այնտեղ, որտ... Ժնևում մեկնարկեց Զոհրաբ Մնացականյանի հանդիպու... Զոհվել է երիտասարդ դերասան Ադամ Խալաթյանը Փոխնախարար. Երկրում ռազմական դրության հայտարա... Պուտինն ԱԽ անդամների հետ քննարկել է Ղարաբաղու... Եվրահանձնաժողովը բանակցություններ է վարում կո... Թայվան․ 200 օր՝ առանց Covid-19-ի դեպքերի Նարեկիս ձեռքի սուրճը վերջին անգամ ըմպեցինք Ստ... Երևանում կայացել են հերթական քաղաքական խորհրդ... Որքա՞ն երկար են COVID-19-ով հիվանդները վարակի... 6 միլիոն դոլար Արցախին՝ «RockForArtsakh» նախա... Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ 7 փոխմարզպետեր են ն... «Ֆրանսիական ապրանքները փոխարինիր թուրքականով»... «Արարատ-Արմենիա» - «Ալաշկերտ» հանդիպումը հետա...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan