Apple Inc-ը շահագրգռված չէ TikTok-ի ձեռքբերման հարցում
Apple Inc-ը շահագրգռված չէ TikTok-ի ձեռքբերման հարցում, հայտնել է ընկերությունը՝ հերքելով Axios լրատվական կայքի հրապարակումը:
Վերջինս հայտնել էր, որ iPhone-ի արտադրողը հետաքրքրություն է հայտնել ByteDance-ին պատկանող ընկերությունը գնելու հարցում։
Microsoft-ը ներկայումս բանակցում է հանրաճանաչ TikTok հավելվածը ձեռք բերելու գործարքի շուրջ: Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նշել է, որ գործարքը պետք է տեղի ունենա մինչեւ սեպտեմբերի 15-ը: Հակառակ դեպքում Թրամփը սպառնացել է արգելել հավելվածն ԱՄՆ-ում: