Հունաստանը հանդես է եկել Լոզանի պայմանագիրը վերանայելու վերաբերյալ Թուրքիային ուղղված կոչով
Հունաստանը կոչով դիմել է Թուրքիային 2023 թվականի հուլիսի 24-ին ընդառաջ Լոզանի պայմանագիրը վերանայելու կոչով՝ գրում են թուրքական ԶԼՄ-ները։
Հենց Լոզանի պայմանագրով է հիմնականում որոշվել ներկայիս Թուրքիայի Հանրապետության սահմանները։ Այն ստորագրվել է 1923 թվականի հուլիսի 24-ին։
Չնայած Սևրից հետո Լոզանը համարվում է թուրքական դիվանագիտության հաղթանակը, սակայն Թուրքիայի ներկայիս իշխանությունների հավակնությունների տեսանկյունից Լոզանի պայմանագրով Թուրքիան մի շարք «տարածքային կորուստներ է» ունեցել։
Թուրքիայի Հանրապետության հիմնադիր նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի առաջ քաշած «Ազգային ուխտի» համաձայն՝ բազմաթիվ տարածքներ, այդ թվում՝ Կիպրոսը և Էգեյան ծովում գտնվող մի շարք կղզիներ պետք է ներառվեին Թուրքիայի սահմանների մեջ։ Սակայն Լոզանի պայմանագրով այդ տարածքների նկատմամբ Թուրքիայի նկրտումները չարդարացան։
«Ազգային ուխտի» նախանշած սահմանները իրականություն դարձնելը Թուրքիայի ներկայիս իշխանությունների երբեմն քողարկված կերպով իրականացվող քաղաքականության մաս է կազմում։
Հունաստանը մշտապես քննադատում է Թուրքիայի վարած այս քաղաքականությունը և մեղադրում իր ինքնիշխանության նկատմամբ ոտնձգություններ կատարելու մեջ։