Երևան, 25.Ապրիլ.2024, 00:00 |
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է ան... ՆԳՆ-ի դիմաց բերետավորներն ուժով բացեցին փողոց... Երևանում կայացել է կիոկուշին կարատեի միջազգայ... Ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանի... Երևանի Չարեց փողոցից բերման են ենթրակվել Էդգա... ՀՀ քրեական օրենսգրքում հստակ կսահմանվի կիբեռհ... Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրությո... Քաղաքացիները փակել են Երևանի Չարենց փողոցի սկ... Ոստիկանները ուժ գործադրելով բերման ենթարկեցին... Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն... «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դե... Իսակովի պողոտայում բողոքի ակցիայի մասնակցի կո... Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բ... 2026-ից սկսած դպրոցի ավարտական քննությունները... Վերջապես, բողոքը դուրս է գալիս Տավուշի սահման... Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև... Նոյեմբերյանում ապրիլի 23-ին տեղի ունեցած առեր... Իրենց ներկայացրածից ավելի մեծ սահմաններ են պա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը... Մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը ... Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունն այրվ... Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամա... Քննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական հ... Կառավարության նիստ․ Ուղիղ Այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև 10-12 կմ սահ... Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում... Սիլիկյան խճուղում հայտնաբերվել են կողաշրջված ... Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ց... Ձեր աղոթքների շնորհիվ եմ դուրս գրվում հիվանդա... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Տեսահոլովակի պրեմիերա. Արտեմ Վալտեր՝ «Զարմանա... Արտակարգ դեպք՝ Սևանում. հրկիզել են «Audi A4»-... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառա... Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայա... Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տ... Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտ... «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հր... ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտն... Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ» ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական... Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փա... Ընդդիմադիրները հիասթափված են. «Հրապարակ» Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստաց... «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞... Կալանավորված անձի համար նախատեսված հանձնուքու... Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանությ... «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակ... «Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը ... Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարու... Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ... Մենք պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանու... Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտա... ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցու... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված... «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, ա... Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հ... Ցեղասպանությունը, ողբերգություն լինելուց առաջ... Հայաստանի մարմնամարզության ընտրանու երեք անդա... Ակնկալում ենք տեսնել Հայաստան-Ադրբեջան սահման... ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթանակ տարավ արտագնա խաղ... Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստա... Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմա... Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժո... Տարադրամի փոխարժեքները ապրիլի 24-ին Լեո Նիկոլյանը ժամանել է Հայաստան դատական նիստ... Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամ... Ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆի տեսաու... Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունա... Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են ... Հիշում ենք և պահանջում. Կանադայի ԱԳ նախարարը ... Վայոց ձորի մարզում ոգեկոչվեց Հայոց մեծ եղեռնի... Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի ... Սերժ Սարգսյանն ու Լևոն Արոնյանը մասնակցել են ... Ռոբերտ Քոչարյանը կնոջ` Բելլա Քոչարյանի հետ այ... Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկակ... Հրդեհ՝ Կամո գյուղում․ այրվել են տուն և անասնա... Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն... ՀՀ քննչական կոմիտեի ծառայողներն ապրիլի 24-ին ... ՀՀ Սահմանադրությունը անհամատեղելի է խաղաղությ... Դիարբեքիրի փաստաբանների ասոցիացիայի հայտարարո... Պեսկովը կոչ է արել հիմնվել ՌԴ պաշտպանության փ... Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք... Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի ... Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռ... Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հ... Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական... Խաղաղության Նոբելյան մրցանակի շնորհումը կարող... Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու... Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայո... Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղ... Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայ... Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի ... Ադրբեջանը սահմանագծման գործընթաց է իրականացնո... Արարատ Միրզոյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրո... Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականո... Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախա... Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Ծիծեռնակաբ... Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ...

2020-ը ՀՀ-ն կփակի 4% տնտեսական անկմամբ. ինչո՞վ է պայմանավորված ԿԲ լավատեսությունը

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը օրերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ վերահաստատեց, որ 2020-ը Հայաստանը կփակի 4 տոկոս տնտեսական անկմամբ: Մինչդեռ բազմաթիվ տնտեսագետներ չեն բացառում, որ տարին գուցե ամփոփենք ընդհուպ երկնիշ տնտեսական անկումով՝ հաշվի առնելով առկա ճգնաժամը և հետագա անորոշ վիճակը: Այս թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է տնտեսագետ Արմեն Քթոյանի հետ:

– Պարոն Քթոյան, Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը օրերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ վերահաստատեց, որ 2020-ը Հայաստանը կփակի 4 տոկոս տնտեսական անկմամբ: Մինչդեռ բազմաթիվ տնտեսագետներ չեն բացառում, որ տարին գուցե ամփոփենք ընդհուպ երկնիշ տնտեսական անկումով՝ հաշվի առնելով առկա ճգնաժամը և հետագա անորոշ վիճակը: Հետևաբար, ըստ Ձեզ, ինչպե՞ս է ԿԲ-ն այսպիսի համեստ ցուցանիշ կանխատեսում, ինչո՞վ է պայմանավորված այս լավատեսությունը:


– Չեմ կարծում, թե 4 տոկոս անկման կանխատեսումը ավելորդ կամ ընդհանրապես լավատեսություն կարելի է համարել։ Համենայնդեպս, ՀՀ Վիճակագրական կոմիտեի հրապարակած հունիս ամսվա տնտեսական ակտիվության նախնական օպերատիվ տվյալները նման գնահատականի որոշ հիմք են ապահովում։ Օրինակ՝ ծառայությունների (առանց առևտրի) ոլորտում 2020-ի հունվար-հունիս ամիսներին գրանցվել է 6,4% նվազում, իսկ հունիսին 2019-ի հունիսի նկատմամբ նվազումը 15,9% է, այն դեպքում, երբ մայիսին մայիսի համեմատ անկումը մոտ 20% էր։

Նույն կերպ, առևտրի շրջանառությունը 2020-ի հունիսին, նախորդ տարվա հունիսի համեմատությամբ, նվազել է 12,4%-ով, իսկ մայիսին, նախորդ տարվա մայիսի համեմատությամբ, անկումը 18,4% էր, իսկ ապրիլին՝ 30 տոկոսից ավելի։

Շինարարության ոլորտում հունիսին նախորդ տարվա հունիսի համեմատությամբ արձանագրվել է 23,3% անկում, մայիսին, մայիսի համեմատ, անկումը եղել է 27%, ապրիլին, ապրիլի համեմատ, 51% անկում է գրանցվել։

Արտահանումը մարտ և ապրիլ ամիսներին, 2019-ի նույն ամիսների համեմատությամբ, նվազել է մինչև 30 տոկոսով, մայիսին արդեն նվազումը 2019-ի մայիսի համեմատ 8,4% էր, իսկ հունիսի մակարդակն արդեն գրեթե հավասարվել է 2019-ի հունիսի ցուցանիշին։

Նշված ցուցանիշները վկայում են, որ համավարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով տնտեսական ակտիվության անկումը, որի առավելագույն մակարդակն արձանագրվել է մարտ-ապրիլ ամիսներին, մայիսից սկսած որոշ վերականգնում է գրանցում, որն ավելի ամուր դրսևորում է ստացել հունիսին։

Ի վերջո, նախկինում էլ առիթ եղել է նշելու, որ ներկայիս ճգնաժամը յուրահատուկ է, դրա հիմքում առողջապահական խնդրով պայմանավորված սահմանափակումներն ու տնտեսական ակտիվության խաթարումն է։ Առողջապահական խնդրի կարգավորմամբ, համավարակի կառավարելիության մեծացմանը զուգահեռ, տնտեսական ակտիվությունը աստիճանաբար կվերականգնվի։ Այս ամենն, իհարկե, ժամանակ ու նաև լրացուցիչ ջանքեր է պահանջում, հատկապես կառավարության կողմից, անկումը պակաս ցավոտ դարձնելու, անդառնալի կորուստները նվազագույնի հասցնելու համար։

– ԿԲ նախագահը հայտարարեց նաև, որ Կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ սահմանելով 4,5 տոկոս: Այստեղ, սակայն, Մարտին Գալստյանը մտահոգվելու առիթ չտեսավ՝ նշելով, թե ընթացիկ տարում ԿԲ-ն արդեն իսկ մեկ տոկոսային կետով նվազեցրել է տոկոսադրույքը, ինչը նպաստել է, որպեսզի բանկերի տոկոսադրույքները չավելանան այնքանով, որքանով դրանք կարող էին ավելանալ, եթե ԿԲ-ն, օրինակ, այս քայլին չգնար: Դուք, նախ՝ որքանո՞վ եք համամիտ Գալստյանի այս պնդման հետ, և, բացի դրանից՝ ճգնաժամային այս իրավիճակում, իրականում, արդյոք նորմա՞լ է բանկերի տոկոսադրույքների չիջնելը:

– Բանկային տոկոսադրույքները ձևավորվում են մեծ թվով գործոնների ազդեցությամբ, որոնցից է, օրինակ, երկրի ռիսկը։ Կամայական ճգնաժամը նոր ռիսկեր է բերում իր հետ, և դրա պայմաններում երկրի ռիսկը որևէ կերպ չի կարող նվազել, այն կարող է միայն ավելանալ։ Կառավարության և ԿԲ ջանքերը պետք է ուղղված լինեն հենց այդ ռիսկերը կառավարելիության տիրույթում պահելու, ավելացումը թույլ չտալու համար։ Իսկ նվազման մասին կարելի է խոսել համավարակով պայմանավորված ճգնաժամի լիարժեք հաղթահարման պայմաններում միայն։

Բանկային վարկի տոկոսադրույքը կախված է նաև ավանդի տոկոսադրույքի մեծությունից։ Ճգնաժամային պայմաններում ավանդատուները ձգտում են նվազեցնել իրենց ռիսկերը, և հաճախ առաջին արձագանքը բանկից ավանդը հանելն է։ Սա բանկային համակարգի համար լրացուցիչ ռիսկեր է ստեղծում, և ֆինանսական համակարգի կայունությունն ապահովելու համար անհրաժեշտ նոր ավանդների ներգրավումը հնարավոր է դիտվում ավանդային տոկոսի բարձրացմամբ։ Այս իրավիճակում վարկային տոկոսի նվազման ռեսուրս պարզապես չկա։ Վարկային տոկոսի նվազում ակնկալելուց առաջ պետք է պատասխանենք այն հարցին, թե արդյո՞ք պատրաստ ենք ճգնաժամային իրավիճակում ավելի ցածր տոկոսով ավանդ տեղաբաշխել բանկում։

Ինչ վերաբերում է վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ թողնելուն, ապա այն չի կարող անվերջ նվազել, ապագայում հնարավոր բացասական զարգացումներին հակազդելու համար պետք է ռեսուրս թողնել։ Բացի դրանից՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի նոր նվազեցումը գնաճային լրացուցիչ ճնշումներ կարող է ստեղծել, իսկ գնաճի զսպումը ԿԲ առաջնային խնդիր է։ Պետք է նաև նկատի ունենալ, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքը ՀՀ-ում տնտեսական ակտիվության վրա ունի սահմանափակ ազդեցություն, համենայնդեպս՝ ոչ այն չափով, որքանով որ այն կարող է ազդել տնտեսական ակտիվության վրա, ինչպես, օրինակ, ԱՄՆ-ում, Գերմանիայում կամ այլ զարգացած դրամավարկային համակարգ ունեցող երկրում։ Այդ իսկ պատճառով չպետք է ակնկալել, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի հետագա նվազեցումը վճռորոշ ազդեցություն կարող է թողնել բանկային համակարգում տոկոսադրույքների նվազեցման կամ ընդհանրապես համավարակի տնտեսական բացասական հետևանքների արդյունավետ հաղթահարման գործում։

– Ինչ վերաբերում է դրամի արժեզրկման ռիսկին, ապա, ըստ ԿԲ նախագահի՝ որևէ բան բացառել չի կարելի՝ ո՛չ արժեզրկում, ո՛չ էլ արժևորում, որովհետև դա կորոշեն շուկայական ուժերը:

Այսուհանդերձ, ո՞րն է դրամի նկատմամբ ճիշտ քաղաքականությունը՝ այն պայմաններում, որում այժմ գտնվում ենք: Ինչպե՞ս է պետք վարվել:

– Այն իրավիճակը, որում գտնվում ենք, դեռևս բնութագրվում է անորոշության բարձր մակարդակով։ Հետևաբար՝ դժվար է որոշել մի ունիվերսալ, ճշգրիտ քաղաքականություն, որը թիրախային կլինի առաջիկա ամիսների, եռամսյակների կամ 2-3 տարիների համար։ Ընդհանրապես, ճգնաժամային իրավիճակում կարևոր է տնտեսական համակարգի կայունության ապահովումը։ Այս տեսանկյունից, արժութային քաղաքականությունը պետք է հիմնվի հենց այդ թիրախի պահպանման վրա։ Ճգնաժամի պայմաններում կարող են ի հայտ գալ գործոններ, որոնք փոխարժեքի վրա կազդեն ինչպես նվազման, այնպես էլ աճի ուղղությամբ։ ԿԲ խնդիրը այս իրավիճակում շուկայի զարգացումներին օպերատիվ կերպով հետևելն ու անհրաժեշտության դեպքում արագ արձագանքելն է։ Այսինքն՝ տվյալ դեպքում ճիշտ կարելի է համարել այն քաղաքականությունը, որը նպաստում է տնտեսական և ֆինանսական համակարգերի կայունության ապահովմանը։

Մյուս կողմից, երկարաժամկետ հատվածում, ավելի հանգիստ տնտեսական պայմաններում, կարելի է վերադառնալ այն հարցին՝ դրամի փոխարժեքի նվազմա՞ն, թե՞ աճի տարբերակն է մեզ ավելի ձեռնտու, և քննարկել այդ ուղղությամբ շարժվելու նպատակահարմարությունը։

– Պարոն Քթոյան, իսկ ընդհանրապես կառավարությունն իր գործունեությամբ տնտեսության վերականգնման նախադրյալներ ստեղծո՞ւմ է արդյոք:

– Կառավարության մինչճգնաժամային գործողություններն ուղղված էին տնտեսության ինստիտուցիոնալ զարգացմանը, ենթակառուցվածքային հզորացմանը, բյուջետային արդյունավետության բարձրացմանը, մրցակցության խթանմանը, ներդրումային և գործարար միջավայրի բարելավմանը։ Սրանք տնտեսության զարգացման, տնտեսության գլոբալ մրցունակության բարձրացման ավանդական դարձած քաղաքականություններ և միջոցառումներ են։ Դրանք կենսունակ են նաև համավարակով պայմանավորված ճգնաժամի հետևանքների հաղթահարման տեսանկյունից։ Պետք է միայն դրանք լրացնել որոշ ոչ ստանդարտ, ճկուն գործիքներով, որոնք բխում են ներկա ճգնաժամի առանձնահատկություններից, օրինակ, արտահանման խթանման համար լոգիստիկական խնդիրների լուծում, նոր շուկաների մուտքի խթանում, գյուղատնտեսական արտադրության արդյունավետության բարձրացման խթանում, ներքին զբոսաշրջության խթանում, խոցելի ոլորտներին աջակցության ընդլայնում և այլն։ Պետք է փաստել, որ ճգնաժամի հետևանքների հաղթահարման միջնաժամկետ ռազմավարությունը կառավարությունը, ըստ ամենայնի, նախատեսում է կառուցել հենց այս ու նման միջոցառումների հենքի վրա։

 

դիտվել է 154 անգամ
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է ան... ՆԳՆ-ի դիմաց բերետավորներն ուժով բացեցին փողոց... Երևանում կայացել է կիոկուշին կարատեի միջազգայ... Ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանի... Երևանի Չարեց փողոցից բերման են ենթրակվել Էդգա... ՀՀ քրեական օրենսգրքում հստակ կսահմանվի կիբեռհ... Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրությո... Քաղաքացիները փակել են Երևանի Չարենց փողոցի սկ... Ոստիկանները ուժ գործադրելով բերման ենթարկեցին... Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն... «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դե... Իսակովի պողոտայում բողոքի ակցիայի մասնակցի կո... Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բ... 2026-ից սկսած դպրոցի ավարտական քննությունները... Վերջապես, բողոքը դուրս է գալիս Տավուշի սահման... Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև... Նոյեմբերյանում ապրիլի 23-ին տեղի ունեցած առեր... Իրենց ներկայացրածից ավելի մեծ սահմաններ են պա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը... Մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը ... Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունն այրվ... Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամա... Քննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական հ... Կառավարության նիստ․ Ուղիղ Այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև 10-12 կմ սահ... Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում... Սիլիկյան խճուղում հայտնաբերվել են կողաշրջված ... Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ց... Ձեր աղոթքների շնորհիվ եմ դուրս գրվում հիվանդա... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Տեսահոլովակի պրեմիերա. Արտեմ Վալտեր՝ «Զարմանա... Արտակարգ դեպք՝ Սևանում. հրկիզել են «Audi A4»-... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառա... Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայա... Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տ... Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտ... «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հր... ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտն... Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ» ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական... Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փա... Ընդդիմադիրները հիասթափված են. «Հրապարակ» Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստաց... «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞... Կալանավորված անձի համար նախատեսված հանձնուքու... Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանությ... «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակ... «Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը ... Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարու... Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ... Մենք պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանու... Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտա... ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցու... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված... «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, ա... Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հ... Ցեղասպանությունը, ողբերգություն լինելուց առաջ... Հայաստանի մարմնամարզության ընտրանու երեք անդա... Ակնկալում ենք տեսնել Հայաստան-Ադրբեջան սահման... ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթանակ տարավ արտագնա խաղ... Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստա... Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմա... Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժո... Տարադրամի փոխարժեքները ապրիլի 24-ին Լեո Նիկոլյանը ժամանել է Հայաստան դատական նիստ... Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամ... Ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆի տեսաու... Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունա... Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են ... Հիշում ենք և պահանջում. Կանադայի ԱԳ նախարարը ... Վայոց ձորի մարզում ոգեկոչվեց Հայոց մեծ եղեռնի... Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի ... Սերժ Սարգսյանն ու Լևոն Արոնյանը մասնակցել են ... Ռոբերտ Քոչարյանը կնոջ` Բելլա Քոչարյանի հետ այ... Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկակ... Հրդեհ՝ Կամո գյուղում․ այրվել են տուն և անասնա... Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն... ՀՀ քննչական կոմիտեի ծառայողներն ապրիլի 24-ին ... ՀՀ Սահմանադրությունը անհամատեղելի է խաղաղությ... Դիարբեքիրի փաստաբանների ասոցիացիայի հայտարարո... Պեսկովը կոչ է արել հիմնվել ՌԴ պաշտպանության փ... Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք... Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի ... Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռ... Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հ... Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական... Խաղաղության Նոբելյան մրցանակի շնորհումը կարող... Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու... Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայո... Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղ... Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայ... Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի ... Ադրբեջանը սահմանագծման գործընթաց է իրականացնո... Արարատ Միրզոյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրո... Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականո... Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախա... Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Ծիծեռնակաբ... Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan