Շրի Լանկայի գլխավոր բանտում բռնվել է կատու, որը փորձել է թմրանյութեր տեղափոխել
Շրի Լանկայի գլխավոր բանտում բռնվել է կատու, որը փորձել է թմրանյութեր եւ բջջային հեռախոսի SIM-քարտեր տեղափոխել։
Ոստիկանության ներկայացուցչի խոսքերով՝ կատվին «Վելիկադա» խիստ ռեժիմի բանտում հայտնաբերել են հատուկ ծառայությունների աշխատակիցները: Մոտ երկու գրամ հերոին, երկու SIM-քարտ եւ հիշողության չիպ է հայտնաբերվել փոքրիկ պլաստիկ տոպրակի մեջ, որը կապված է եղել կատվի վզին: Սակայն կատվին հաջողվել է փախչել, գրում է Aruna թերթը:
Անցյալ շաբաթ ոստիկանությունը արծիվ էր բռնել, որը ենթադրաբար օգտագործվում էր թմրանյութեր վաճառողների կողմից՝ Կոլոմբոյի արվարձանում դրանք տարածելու համար: