Երևան, 18.Ապրիլ.2024, 00:00 |
Վարդենիսում արցախցի 13-ամյա աղջկա են բռնաբարե... Վթար՝ Արգել գյուղի մոտ. ուղևորը մահացել է ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ո... Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնայ... Իրանից Ալիևին զգուշացրել են՝ իր արհեստածին եր... Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին ԵՄ-ի հետ հարաբերութ... Մի շարք հիվանդություններ ունեցող անձինք կճանա... Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի մի... Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներ... Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել... Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող․ նոր մանր... Քննարկում՝ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենք... Մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղ... Վերանայվել է տնօրենների նշանակման կարգը, վարչ... Լիլիթ Հովհաննիսյանը նոր երգ է հրապարակել Թբիլիսիում բողոքի ցույցերի երրորդ օրն է. կան ... ԱՄՆ Պետքարտուղարությունն անդրադարձել է ՌԴ խաղ... 36 կգ քաշով ոսկյա ձուլակտորների և 293 միլիոն ... 1 զոհ, 1 վիրավոր․ Կոտայքում «Volkswagen»-ը բա... Այս փաստերը ևս մեկ անգամ հաստատում են, որ սահ... Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված... Տեղի է ունենում ՀՀ կառավարության նիստը․ Ուղիղ... Նավթի գները նվազել են Մխիթար Հայրապետյանը կգործուղվի Սաուդյան Արաբի... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Աստղագուշակ` ապրիլի 18-ի համար G7-ի արտգործնախարարները կքննարկեն մի շարք հար... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... Օտարերկրյա գործակալների մասին օրենքը Վրաստանի... Օսկանյանին սպասելիս․ «Հրապարակ» Աջակցություն կտրամադրվի նաև 2020 թ․ հետո Լեռն... Տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ․ դատարանը որ... Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշր... ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկությ... Հերթն Անահիտ Ավանեսյանինն է․ «Ժողովուրդ» Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է․ «Փաստ»... 20 երկիր Ուկրաինայի համար կես միլիոն արկ կգնի... ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարա... Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ»... Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը. «Հ... Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայ... Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ» Երևանում ավտոտնակներ են ապամոնտաժվել (տեսանյո... Տեսահոլովակի պրեմիերա. Արամե, Մոնիկա Նազարյան... ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գե... Քննարկվել են Հայաստանում ֆրանսերենի ուսուցման... Տիգրան Խաչատրյանն ընդունել է «Վեոլիա» ընկերու... Կերպարանափոխված Ջոնի Դեփը հիացրել է երկրպագու... Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա ազդեցության ... Նիդերլանդները փակում է գազի իր խոշոր հանքավայ... Վրաստանի նախագահը վետո կդնի «օտարերկրյա գործա... Հայաստանն առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խ... ԵՄ-ի արձագանքը Վրաստանում «Օտարերկրյա ազդեցու... «Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին ... Անհայտ ավտոմեքենայի վարորդը 51-ամյա կնոջ է վր... Ֆրանսիայում դատարանը առգրավել է Վլադիմիր Պուտ... Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը... Ի՞նչ հարկման համակարգեր են գործում Հայաստանու... Դարձի՛ր կադրային զինվորական՝ կերտելով ապահով ... Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իս... ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարներն ընդգծել... Արցախից Ռուսաստանի դուրս գալը էլ ավելի է մեծա... Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղությա... Քիմ Քարդաշյանը ցուցադրել է այս տարվա ամենաթրե... Գյումրիում քաղաքացին ընկել է նկուղը Իսրայելի ԱԳ նախարարը Բրիտանիայի և Գերմանիայի ... Հայտնի է՝ որքան է վաստակել Արման Ծառուկյանը U... Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳՆ-ների միջև տեղի են ո... Լիլիթ Մակունցն ու ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոն ք... Սամվել Վարդանյանի նկատմամբ կատարածն իշխանությ... Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ... 3-րդ հարկից վայր ընկած երեխայի վիճակը դեռ ծան... Կասեցվել է «Հայրենյաց Բարիքներ» ՍՊԸ-ին պատկան... Կոչ ենք անում Հայաստանի իրական ընդդիմադիրների... Դեսպան Աշոտ Սմբատյանն այցելել է Վրաստանի օլիմ... Վահագն Խաչատուրյանն ընդունել է Սիրիայի արտակա... Ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտ... ՆԳ նախարարությունում տեղի է ունեցել պարգևատրմ... Հարավային Կորեան մարտական հրաձգությամբ վարժան... Քաղաքաշինության կոմիտեի նախագահը հանդիպել է Կ... Գալիս է պահ, որ դու պետք է քեզ զոհաբերես հանո... Գյումրիում պարեկները կանխել են քաղաքացու ինքն... Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձ... Վարչապետն այցելել է Ոսկեպար, Կիրանց և Բերքաբե... ԱՄՆ-ն ընդլայնում է ՀՕՊ և հակահրթիռային համակա... «Ճանապարհային դեպարտամենտի» գործադիր տնօրենը ... ԱՊՀ երիտասարդության հարցերով խորհրդի նիստում ... Լոռիում 24-ամյա տղան 93-ամյա կնոջ նկատմամբ սե... Սամվել Վարդանյանի նկատմամբ հաշվեհարդարի բնույ... ԱՄՆ-ն օդային ճանապարհով օգնության նոր խմբաքան... ԱՄՆ ՄԶԳ-ն տեղեկագիր է հրապարակել Հայաստանին տ... Քննարկվել են անտառների պահպանության, ծավալներ... Վրաստանի խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդուն... Եկել եմ Հայաստան՝ վերականգնելու հին ընկերությ... Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվ... Ադրբեջանի սահմանապահ զորքերը պետք է տեղակայվե... 45,000 դոլարով Volkswagen ID 6` Արարատի քաղաք... ՔԿ-ն Սամվել Վարդանյանի նկատմամբ բռնություն կի...

Համավարակի դեմ պայքարում առերեսվեցինք երկրի փնթի կառավարման փաստին․ Է․ Վարդանյան. Tert.am

Իշխանափոխությունից հետո երկրում սկսվեց անվերջ քրեական գործերի, դատավարությունների փուլը, որը մի կողմից զբաղեցնում է հասարակությանը, մյուս կողմից պետությունը վերածել է մեծ քրեական գործի, որն անընդհատ լրացվում է նորերով: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնել է ԱԺ նախկին պատգամավոր, «Այլընտրանքային նախագծեր խմբի» ներկայացուցիչ Էլինար Վարդանյանը` խոսելով երկու տարիների ընթացքում ներկայիս իշխանությունների գործելաոճի և ձախողումների մասին:


-Տիկին Վարդանյան, արդեն երկու տարի է, ինչ երկիրը կառավարվում է հեղափոխական թիմի կողմից, ի՞նչ է արել հեղափոխական իշխանությունը:

Երկու տարի առաջ սպասելիքներն այսօրվա իշխանություններից այլ էին՝ բարեփոխումների հստակ ծրագիր, ազգային-առաջադիմական գաղափարների զարգացում, փոփոխություններ երկրի ներքին կյանքում։ Իսկ սա նշանակում էր, որ պետք է օգտագործվեր երկրի ողջ ներուժը «կենցաղային պետության» հաղթահարման համար։ Երկու տարվա ընթացքում տեսանելի փոփոխություններ տեղի չունեցան, փոխարենը մենք թևակոխեցինք հասարակությունը պառակտելու, թշնամանքի վերջ չունեցող փուլ, և չի երևում այն կարմիր գիծը, որը կհամարվի պառակտման վերջը։ Դրան զուգահեռ՝ երկրում սկսվեց անվերջ քրեական գործերի, դատավարությունների փուլը, որը մի կողմից զբաղեցնում է հասարակությանը, մյուս կողմից պետությունը վերածել է մեծ քրեական գործի, որն անընդհատ լրացվում է նորերով։ Կոնկրետ քրեական գործերով նշանակվեցին մեղավորներ, մյուսներով՝ ձեռք բերվեցին պայմանավորվածություններ։ Եվ այս անվերջ փուլը դեռ շարունակվում է։ Երկու տարին առանձնահատուկ էր նաև Սահմանադրության բազմակի և կոպիտ խախտումներով, հակասահամանդրական օրենքների ընդունումով։ Գաղտագողի, առանց հանրային քննարկումների ընդունվեցին մի շարք վիճահարույց օրենքներ, որոնց մասին հասարակության ճնշող մեծամասնությունը տեղյակ չէ կամ չի պատկերացնում հետևանքները, բայց դրանք դժվարացնելու են բոլորի կյանքը։ Դատաիրավական համակարգի բարեփոխման փոխարեն, համակարգը փորձեցին դարձնել գործիք՝ սեփական քաղաքական շահերի լուծման համար։ Բոլոր ռեսուրսները գործի դրվեցին՝ Սահմանադրական դատարանը կցորդ կառույցի վերածելու համար։ Այս տարի այս ամենին գումարվեց նաև համավարակի դեմ պայքարի տապալումը, բազմաթիվ հիվանդների և մահերի քանակը։ Կուտակվել է սոցիալական ահռելի լարվածություն, փակվող բիզնեսներ և հազարավոր նոր գործազուրկներ։ Ցանկը կարելի է շարունակել, բայց եթե ամփոփենք, ապա բաց թողնվեց 2018թ. հայտարարված արժեքներով երկիր կառուցելու հնարավորությունը:


-Վերջին շրջանում բացասական արձագանքներ են ստանում նաև իշխանության գործողություններն ու միջոցառումները՝ ուղղված կորոնավիրուսի դեմ պայքարին, բայց իշխանությունը զուգահեռ նշում է, թե այն հաջողություններն ու բարելավվումները, որոնք տեսնում ենք, Կառավարության ճիշտ աշխատանքի պատկերն է: Արդյո՞ք կորոնավիրուսը իշխանության ճգնաժամային կառավարիչ լինել-չլինելու լակմուսի թուղթը չէր:

Մեր իշխանությունները ձախողեցին համամավարակի դեմ պայքարը։ Եվ որքան էլ փորձեն համոզել, թե վերջին օրերին հիվանդացության կորի իջեցումը ճիշտ աշխատանքի արդյունքն է, պետք է նույնքան ազնիվ լինել և փաստել, որ մայիսի կեսերից համավարակի դեմ պայքարի՝ վերահսկողությունից դուրս մնալը իշխանության անլուրջ աշխատանքի հետևանքն է։ Լուրջ ցավ և մտահոգություններ առաջացնող մահերի թվով Հայաստանը աշխարհի ամենավատ ցուցանիշն ունեցող քսան երկրների ցանկում է։

Արդյունքում իշխանությունը դարձել է հիվանդների և մահվան վիճակագրությունը վարող կառույց, իսկ մարդիկ, ովքեր կրում են ուղիղ պատասխանատվություն՝ ողբերգության և մարդկային կյանքերի համար, շարունակում են պաշտոնավարել։ Թույլ տրված բազմաթիվ սխալներն արժեցան մեր հայրենակիցների կյանքը և առողջությունը։ Հայաստանում համավարակի դեմ պայքարն ուշ սկսվեց, իսկ հետո անտեսելով վարակի տարածման համաշխարհային տենդենցները, այն ստորադասվեց քաղաքական նպատակներին, իշխանությունների հանրահավաքները։ Վարակի վերաբերյալ իշխանության տարբեր կառույցների և ներկայացուցիչների հակասական հայտարարությունները չէին կարող չունենալ իրենց հետևանքները։

Առանց նախապատրաստական աշխատանքների և հետագա ռազմավարության մշակման, մայիսի 4-ից գնացին սահմանափակումների թուլացման՝ անտեսելով բազմաթիվ մասնագետների զգուշացումները։ Չլուծվեց բավարար թեստավորումների հարցը և տապալվեց հիվանդների հայտնաբերման և շփման շրջանակի վերահսկման գործը։ Այս և բազմաթիվ այլ բացթողումներ վերհանեցին մի կարևոր խնդիր՝ այսօրվա իշխանությունն ընդունակ չէ հակաճգնաժամային կառավարման, և նույնիսկ ճգնաժամային իրավիճակում առաջնորդվում է քաղաքական կամակորությամբ և անլրջությամբ։ Համավարակի դեմ պայքարի օրինակով մենք առերեսվեցինք երկրի փնթի, անլուրջ կառավարման փաստին։

-Գազի թանկացում, աշխատատեղերի կրճատում, ընդհուպ 21000-ի մասին հայտնել է վարչապետը, շղթայական թանկացումներ: Ի՞նչ է սպասվում ՀՀ իշխանությանը աշնանը, կամ այն բանից հետո, երբ խաղաղ հավաքների արգելքը հանվի:

Երկրում օր օրի աճում է սոցիալական լարվածությունը, փակվում են բիզնեսներ, հազարավոր մարդիկ գործազուրկ են դարձել, հասկանալիորեն սահմանափակվել է արտագնա աշխատանքի հնարավորությունը, շղթայական թանկացումներ են տեղի ունենում։

Արդյունքում մեծանում է տարբեր սոցիալական շերտերի չլուծվող և կուտակվող խնդիրների բեռը։ Այսօր արտակարգ դրության պայմաններում, երբ սահմանափակված է հավաքների ազատությունը, միևնույն է առանձին խմբեր փորձում են իրենց բողոքի ձայնը բարձրացնել։ Կա տպավորություն, որ Կառավարությունը դիտավորյալ ձգձգում է հավաքների ազատության սահմանափակման վերացումը և կարծես թե, չի գիտակցում, որ սահմանափակումների արհեստական ձգձգումն ընդամենը ժամանակի վատնում է։ Դժգոհությունների ալիքը դրանից չի վերանում, այն մի օր կարող է պայթել լրիվ այլ՝ անկանխատեսելի տրամաբանությամբ։ Մի կողմից՝ չեն լուծվում խնդիրները, և դրանց ծավալը հարաճուն մեծանում է, մյուս կողմից՝ մարդիկ զրկված են դրանք բարձրաձայնելու, բողոքի և անհամաձայնության խաղաղ ակցիաների միջոցով իրենց ձայնը լսելի դարձնելու հնարավորությունից։ Ճնշող մեծամասնությամբ մարդկանց բողոքներն արդարացի են, և ձևավորվել են կառավարության և իշխանության այլ թևերի՝ չմտածված գործունեության արդյունքում։

Խաղաղ հավաքների կազմակերպման սահմանափակումների վերացումը կարևոր քայլ է երկրում ընդհանուր երկխոսության համար, բայց եթե իշխանությունը շարունակի դիտավորյալ ձգձգել այն, միևնույն է, սոցիալական խնդիրները չեն լուծվելու և դրանք մի օր պայթելու են, նույնիսկ առանց սահմանափակման վերացման։

-Իշխանափոխությունից հետո ակնհայտ է նաև նոր ընդդիմադիր ուժերի կազմավորումն ու գործունեությունը: Ինչի՞ մասին է սա խոսում։

Իշխանությունից դուրս այսօր տեղի է ունենում քաղաքական առողջ գործընթացների գեներացիա։ Շուրջ երկու տարի ընդդիմադիր քաղաքական դաշտը սնանկ էր, այսօր քաղաքական դեֆոլտից դուրս գալու առաջին նշաններ են երևում։ Քաղաքական կուսակցությունների հետ մեկտեղ՝ քաղաքական փոփոխությունների համար վճռորոշ դեր են ունենալու նաև քաղաքական ուժ չներկայացնող, բայց հանրային կյանքում ակտիվ հանրային գործիչները։ Այդպիսի մարդիկ շատ են։

Նրանք չեն հանդիսանում որևէ կուսակցության անդամ, բայց մշտապես նոր միտք, գաղափար և լուծումներ են ներկայացնում։ Փորձում են անտարբեր չմնալ երկրում ընթացքող գործընթացներին։ Եվ եթե նույնիսկ այսօր նրանց տեսակետները, գաղափարները քաղաքական կամակորության արդյունքում անտեսվում են, միևնույն է ձևավորվել է ինտելեկտուալ հսկայական էներգիա։ Վաղը նրանց բոլորին միավորելու է երկրի արդիականացման, նոր հեռանկարային հոսանքներ ձևավորելու ձգտումը։

-Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններում ի՞նչ է փոխել Նիկոլ Փաշինյանը:

Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններում մեր երկիրը կարծես թե առաջնորդվում է գավառական պատկերացումներով՝ անհասկանալի դեմարշներով, որոնք կարող են հանգեցնել լուրջ հետևանքների: Հայաստանում հակառուսականության սողացող մթնոլորտ է, որն արհեստականորեն խորացվում է՝ ռուսական ալիքները փակելու, հակապուտինյան պիկետներին մասնակցածներին պաշտոններ տալու ճանապարհով։ Երկար տարիներ մենք կարողացել ենք գնալ ԵՄ և ԱՄՆ հետ կառուցողական ճանապարհով և զուգահեռ պահպանել ենք Ռուաստանի հետ կարևորագույն ռազմավարական հարաբերությունները։ Այսօր չմտածված քայլերով մենք վտանգում ենք այդ հարաբերությունները։ Իշխանությունները պետք է հասկանան, որ հայ-ռուսական լավ հարաբերությունները և մեր ինքնիշխանությունը չպետք է դիտարկել հակասության մեջ, որքան էլ որ հասարակության առանձին՝ գիտակցված կամ չգիտակցած, ուղղորդված կամ ոչ այնքան շերտերի համար դա ցանկալի լինի։ Այս ամենից տուժում է պետությունը։



դիտվել է 161 անգամ
Վարդենիսում արցախցի 13-ամյա աղջկա են բռնաբարե... Վթար՝ Արգել գյուղի մոտ. ուղևորը մահացել է ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ո... Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնայ... Իրանից Ալիևին զգուշացրել են՝ իր արհեստածին եր... Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին ԵՄ-ի հետ հարաբերութ... Մի շարք հիվանդություններ ունեցող անձինք կճանա... Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի մի... Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներ... Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել... Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող․ նոր մանր... Քննարկում՝ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենք... Մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղ... Վերանայվել է տնօրենների նշանակման կարգը, վարչ... Լիլիթ Հովհաննիսյանը նոր երգ է հրապարակել Թբիլիսիում բողոքի ցույցերի երրորդ օրն է. կան ... ԱՄՆ Պետքարտուղարությունն անդրադարձել է ՌԴ խաղ... 36 կգ քաշով ոսկյա ձուլակտորների և 293 միլիոն ... 1 զոհ, 1 վիրավոր․ Կոտայքում «Volkswagen»-ը բա... Այս փաստերը ևս մեկ անգամ հաստատում են, որ սահ... Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված... Տեղի է ունենում ՀՀ կառավարության նիստը․ Ուղիղ... Նավթի գները նվազել են Մխիթար Հայրապետյանը կգործուղվի Սաուդյան Արաբի... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Աստղագուշակ` ապրիլի 18-ի համար G7-ի արտգործնախարարները կքննարկեն մի շարք հար... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... Օտարերկրյա գործակալների մասին օրենքը Վրաստանի... Օսկանյանին սպասելիս․ «Հրապարակ» Աջակցություն կտրամադրվի նաև 2020 թ․ հետո Լեռն... Տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ․ դատարանը որ... Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշր... ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկությ... Հերթն Անահիտ Ավանեսյանինն է․ «Ժողովուրդ» Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է․ «Փաստ»... 20 երկիր Ուկրաինայի համար կես միլիոն արկ կգնի... ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարա... Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ»... Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը. «Հ... Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայ... Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ» Երևանում ավտոտնակներ են ապամոնտաժվել (տեսանյո... Տեսահոլովակի պրեմիերա. Արամե, Մոնիկա Նազարյան... ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գե... Քննարկվել են Հայաստանում ֆրանսերենի ուսուցման... Տիգրան Խաչատրյանն ընդունել է «Վեոլիա» ընկերու... Կերպարանափոխված Ջոնի Դեփը հիացրել է երկրպագու... Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա ազդեցության ... Նիդերլանդները փակում է գազի իր խոշոր հանքավայ... Վրաստանի նախագահը վետո կդնի «օտարերկրյա գործա... Հայաստանն առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խ... ԵՄ-ի արձագանքը Վրաստանում «Օտարերկրյա ազդեցու... «Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին ... Անհայտ ավտոմեքենայի վարորդը 51-ամյա կնոջ է վր... Ֆրանսիայում դատարանը առգրավել է Վլադիմիր Պուտ... Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը... Ի՞նչ հարկման համակարգեր են գործում Հայաստանու... Դարձի՛ր կադրային զինվորական՝ կերտելով ապահով ... Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իս... ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարներն ընդգծել... Արցախից Ռուսաստանի դուրս գալը էլ ավելի է մեծա... Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղությա... Քիմ Քարդաշյանը ցուցադրել է այս տարվա ամենաթրե... Գյումրիում քաղաքացին ընկել է նկուղը Իսրայելի ԱԳ նախարարը Բրիտանիայի և Գերմանիայի ... Հայտնի է՝ որքան է վաստակել Արման Ծառուկյանը U... Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳՆ-ների միջև տեղի են ո... Լիլիթ Մակունցն ու ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոն ք... Սամվել Վարդանյանի նկատմամբ կատարածն իշխանությ... Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ... 3-րդ հարկից վայր ընկած երեխայի վիճակը դեռ ծան... Կասեցվել է «Հայրենյաց Բարիքներ» ՍՊԸ-ին պատկան... Կոչ ենք անում Հայաստանի իրական ընդդիմադիրների... Դեսպան Աշոտ Սմբատյանն այցելել է Վրաստանի օլիմ... Վահագն Խաչատուրյանն ընդունել է Սիրիայի արտակա... Ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտ... ՆԳ նախարարությունում տեղի է ունեցել պարգևատրմ... Հարավային Կորեան մարտական հրաձգությամբ վարժան... Քաղաքաշինության կոմիտեի նախագահը հանդիպել է Կ... Գալիս է պահ, որ դու պետք է քեզ զոհաբերես հանո... Գյումրիում պարեկները կանխել են քաղաքացու ինքն... Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձ... Վարչապետն այցելել է Ոսկեպար, Կիրանց և Բերքաբե... ԱՄՆ-ն ընդլայնում է ՀՕՊ և հակահրթիռային համակա... «Ճանապարհային դեպարտամենտի» գործադիր տնօրենը ... ԱՊՀ երիտասարդության հարցերով խորհրդի նիստում ... Լոռիում 24-ամյա տղան 93-ամյա կնոջ նկատմամբ սե... Սամվել Վարդանյանի նկատմամբ հաշվեհարդարի բնույ... ԱՄՆ-ն օդային ճանապարհով օգնության նոր խմբաքան... ԱՄՆ ՄԶԳ-ն տեղեկագիր է հրապարակել Հայաստանին տ... Քննարկվել են անտառների պահպանության, ծավալներ... Վրաստանի խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդուն... Եկել եմ Հայաստան՝ վերականգնելու հին ընկերությ... Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվ... Ադրբեջանի սահմանապահ զորքերը պետք է տեղակայվե... 45,000 դոլարով Volkswagen ID 6` Արարատի քաղաք... ՔԿ-ն Սամվել Վարդանյանի նկատմամբ բռնություն կի...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan