Օգոստոսի 8-ին տեղի կունենա Կիև-Երևան չարտերային թռիչք
Ուկրաինական SkyUp ընկերությունն օգոստոսի 8-ին կազմակերպում է Կիև-Երևան չարտերային թռիչք՝ կոմերցիոն հիմունքներով: Այս մասին տեղեկացնում է Ուկրաինայում ՀՀ դեսպանատունը՝ արձանագրելով, որ վերոնշյալ թռիչքով Հայաստան վերադարձած ուղևորները ենթարկվելու են 14-օրյա պարտադիր ինքնամեկուսացման ռեժիմի։
«Նշենք, որ նշյալ թռիչքով Հայաստան կարող են վերադառնալ ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև ՀՀ-ում բնակության իրավունք ունեցող կամ ՀՀ քաղաքացիների ընտանիքների անդամներ (երեխա, ծնող, ամուսին) հանդիսացող օտարերկրյա քաղաքացիները։ Վերջինները պետք է իրենց հետ ունենան ընտանեկան կապը հավաստող փաստաթուղթ կամ դրա պատճենը։
Տոմսերն ազատ վաճառվում են SkyUp ընկերության կայքում․ https://skyup.aero/en/results…
Մեկ ուղևորի տոմսը ներառում է ձեռքի մեկ՝ մինչև 7 կգ (55х40х20սմ), մեկ մինչև 3 կգ (35x20x10սմ) իր և մինչև 23 կգ 1 (մեկ) կտոր ուղեբեռ (գումարային՝ 158սմ)»,- նշված է դեսպանատան հաղորդագրության մեջ։
Թռիչքն իրականացվելու է «Բորիսպիլ» օդանավակայանի D տերմինալից՝ ժամը 18։40։