Չինաստանին մոտենում է «Հագուփիթ» րեւադարձային փոթորիկը
Երկուշաբթի Չինաստանի Կենտրոնական օդերեւութաբանական ծառայությունը վտանգի դեղին աստիճան է հայտարարել՝ երկրի արեւելյան ափերին փոթորկի մոտենալու պատճառով: Ըստ կանխատեսումների՝ այն պետք է հասնի Չժեցզյան եւ Ֆուցզյան նահանգների ափամերձ տարածքներին երկուշաբթի գիշերը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Արեւադարձային ցիկլոնն այժմ գտնվում է Վենչժոու քաղաքից մոտ 380 կմ հարավ-արեւելք եւ շարունակում է շարժվել դեպի հյուսիս-արեւմուտք 20-25 կմ/ժամ արագությամբ՝ աստիճանաբար թափ հավաքելով: Քամու արագությունը դրա կենտրոնական մասում հասնում է 28 մ/վ-ի: Ուժեղ ալիքներ, ուժգին անձրեւներ եւ փոթորկային քամի է սպասվում ոչ միայն Չժեցզյան եւ Ֆուցզյան նահանգներում, այլեւ՝ Շանհայում, որտեղ եւս վտանգի դեղին աստիճան է հայտարարվել։
Ընթացիկ սեզոնում, ըստ չինական օդերուութաբանների կանխատեսումների, Ասիական-Խաղաղօվկիանոսյան շրջանում կձեւավորվի չորսից վեց արևադարձային ցիկլոն: Դրանցից երկուսը կամ երեքը կարող են հարվածել Չինաստանի ափերին: «Հագուփիթ»-ն այս սեզոնում չորրորդն է դարձել:
Չինաստանում աղետների նախազգուշացման քառաստիճան համակարգ է գործում, որը ներառում է կապույտ, դեղին, նարնջագույն եւ կարմիր աստիճանները։
Փոթորկային նախազգուշացում է հայտարարվել նաեւ Թայվանում։
«Հագուփիթ»-ը 10-րդ արեւադարձային ցիկլոնն է, որը ձեւավորվում է Խաղաղ օվկիանոսում այս սեզոնում: