Իսրայելը Սիրիայի հետ սահմանին ահաբեկիչների է ոչնչացրել
Իսրայելի բանակը հայտարարել է, որ օդուժը հարվածներ է հասցրել Սիրիայի հետ սահմանին ահաբեկիչների ուղղությամբ, ինչի արդյունքում 7 ահաբեկիչ է ոչնչացվել։ Տեղում մայապարտ ահաբեկչի գոտի և պայթուցիկ սարքեր են հայտնաբերվել։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»։
Սիրիական կողմի այս շրջանը կրկին Ասադի կառավարության վերահսկողության տակ է անցել հուլիսի վերջից: Իսրայելը մտադիր է թույլ չտալ, որպեսզի Գոլանի բարձունքների ապառազմականացված այդ շրջանում իրանական զորքեր տեղակայվեն: