Crew Dragon-ը բարեհաջող վայրէջք է կատարել ջրի վրա
Ամերիկյան Crew Dragon տիեզերանավը հաջողությամբ վայրէջք է կատարել Մեքսիկական ծոցում։ Հեռարձակումը տեղի է ունեցել NASA- ի կայքում:
Տիեզերանավում են գտնվում տիեզերագնացներ Դագ Հյորլին և Բոբ Բենքենը:
Մայիսի 30-ին SpaceX ընկերության Falcon 9 հրթիռը պատմական թռիչք իրականացրեց Կանավերալ հրվանդանից։ Այն բարեհաջող Երկրի ուղեծիր դուրս բերեց Crew Dragon տիեզերանավը և տիեզերագնացներ Դուգլաս Հյորլիին ու Ռոբերտ Բենքենին։
Այսպիսով, Իլոն Մասկի SpaceX ընկերությունը դարձավ առաջին մասնավոր ընկերությունը, որը մարդ ուղարկեց տիեզերք։
Սա պատմական թռիչք էր, քանի որ 2011-ից հետո առաջին դեպքն է, երբ ամերիկյան նավը տիեզերագնացներով դուրս է գալիս Երկրի ուղեծիր: