Աֆղանստանում ոչնչացրել են «ԻԼԻՊ-ի մսագործին»
Աֆղանստանում ոչնչացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության «Հորասան» ճյուղի հետախուզության ղեկավարին: Այս մասին հաղորդում է TOLO News-ը՝ Աֆղանստանի ազգային անվտանգության տնօրինությանը հղումով:
Ասադուլահ Օրաքզային ոչնչացվել է Պակիստանին սահմանակից Նանգարհար նահանգում: Դա տեղի է ունեցել օգոստոսի 1-ի երեկոյան հատուկ գործողության արդյունքում: ԻՊ-ն նույնպես հաստատել է իր անդամի մահը:
Ենթադրվում է, Ասադուլահ Օրաքզային պատասխանատվություն էր կրում Աֆղանստանում հարձակումներ կազմակերպելու, ինչպես նաև կազմակերպության ներսում մրցակիցներին «մաքրելու» համար, ինչի արդյունքում ստացել էր «ԻԼԻՊ-ի մսագործ» կեղծանունը։