Թրամփը հրապարակել է 2019 թվականի հարկային հայտարարագիրը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակել է իր 2019 թվականի հարկային հայտարարագիրը: Փաստաթուղթը տեղադրված է ԱՄՆ կառավարության էթիկայի վարչության կայքում:
Հայտարարագրում ասվում է, որ Թրամփը վաստակել է առնվազն 446 միլիոն դոլար՝ «տասնյակ» տարբեր բիզնեսներից: Անցած տարի ԱՄՆ նախագահի եկամտի հիմնական աղբյուրները եղել են նրա Ֆլորիդայի Մար-ա-Լագո նստավայրը (21.4 միլիոն դոլար), Մայամիում գտնվող «Դորալ» հանգստավայրը (77.2 դոլար) և Վաշինգտոնի Trump International հյուրանոցը (40 միլիոն դոլար):
Միացյալ Նահանգների նախագահը գումարներ է ստանում նաև ԱՄՆ կինոդերասանների գիլդիայից (78 հազար դոլար) և մոտ 1 միլիոն դոլար է վաստակել իր «Գործարքի արվեստը» գրքի վաճառքից: