Տիխանովսկայան Բրեստում բազմահազարանոց հանրահավաք է անցկացրել
Բելառուսի նախագահի ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան Բրեստում բազմահազարանոց հանրահավաք է անցկացրել:
Ըստ NEXTA Live պորտալի, նրա ելույթը լսելու համար 15 հազար մարդ է հավաքվել:
Բրեստ հասնելու ճանապարհին Տիխանովսկայայի ավտոշարասյունը երկու անգամ կանգնեցրել են, իսկ ավտոմեքենաներից մեկի անվադողերը՝ ծակել: