Բրազիլիայի Գերագույն դատարանը պարտավորեցրել է Facebook-ին արգելափակել Բոլսոնարուի կողմնակիցների էջերը
Բրազիլիայի Գերագույն դատարանը պարտավորեցրել է Facebook-ին արգելափակել երկրի նախագահ Ժաիր Բոլսոնարուի առավել ակտիվ կողմնակիցների էջերը, հաղորդում է BBC News-ը։
Դատարանի կողմից նշված անձինք մեղադրվում են դատավորների դեմ կեղծ լուրեր տարածելու մեջ։
Այդուհանդերձ, ամերիկյան մեդիահսկան հայտարարել է, որ այդ քայլը խոսքի ազատության սպառնալիք է եւ խոստացել բողոքարկել այդ որոշումը։
Մայիսին դատարանը պարտավորեցրել էր Facebook-ին արգելափակել 12 օգտահաշիվ, Twitter-ին՝ ևս 16-ը։
Ուրբաթ Բրազիլիայի Գերագույն դատարանը տուգանել է Facebook-ին 1. 92 ռեալով (368 հազար դոլար) հիշատակված անձանց էջերի հասանելիությունն ամբողջ աշխարհում արգելափակելու մերժման համար։ Նշվում է, որ Facebook-ը համաձայնվել է արգելափակել այդ օգտահաշիվների հասանելիությունը միայն Բրազիլիայի տարածքում։
Դեռևս հայտնի չէ՝ տուգանվե՞լ է արդյոք Twitter-ը։