Երևան, 23.Ապրիլ.2024, 00:00 |
Հայ ժողովրդի կյանքում տեղ գտավ մի նոր ցեղասպա... Էրդողանի նշած պատուհանը այս իշխանություններն ... Զոքանչին ծանր վնասվածք պատճառելու մեջ կասկածվ... Շարժական պատվաստումային խմբերի միջոցով մարզեր... ՄԻՊ-ի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մ... Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանո... Նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորնե... Լարված իրավիճակ. մեծ թվով ոստիկանանական ուժեր... Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղ... ԱԺ հանձնաժողովը մերժեց սահմանազատման վերաբերյ... Սպանության փորձի և ապօրինի զենք կրելու մեղադր... 2021-ի արտահերթ ընտրություններին Ոսկեպարում ճ... Փրկարարները կտրել և հեռացրել են կախված ճյուղը... Խստորեն դատապարտում ենք Կառավարության հակաժող... Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական... Սասուն Միքայելյան, հավաքե՛ք ձեզ, դուք երկիր պ... Տարածաշրջանում նոր կարգ է հաստատվում, ժամանակ... Առաջին սահմանային սյան տեղադրումից հետո Հայաս... Ադրինե Ղուկասյանը՝ Վերաքննիչ քրեական դատարանի... Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմա... Հրազդանի կիրճում այրվել է երկու վագոն-տնակ Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտ... Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի... Մարզպետարանը հերքել է Ոսկեպարում հայկական դրո... Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեց... Բաղանիս Այրումի հատվածում ադրբեջանցիների շարժ... Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը,... Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկ... Ադրբեջանը ԵԱՏՄ-ին անդամակցելու ծրագրեր չունի.... Օդի ջերմաստիճանը կբարձրանա Տավուշում առերևույթ նույն անձը երկու անգամ հա... Շորթման մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց... Ռուբեն Ռուբինյանը և Խրիստոս Սոֆիանոպուլոսը կա... Հայաստանն ու Ադրբեջանը պետք է շարունակեն ջանք... ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն ու ԱՄՆ Սենատի արտաքին հարա... Փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափմա... Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկա... Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը Իշխանության ներկայացուցիչները արդեն իսկ անթաք... Դեսպան Գևորգյանն ու ՄԱԿ-ի հանձնաժողովի գործադ... Լարված իրավիճակ՝ Երևան-Սևան ճանապարհին. մարդի... Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մ... Ոսկեպարում հայկական դրոշը հանել են՝ փոխարենը ... Օշական գյուղում «VAZ» մակնիշի ավտոմեքենան դու... Ջահերով երթի մասնակիցների անվտանգությունն ապա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն... Պապիկյանը Ֆրանսիայի Սենատի պատվիրակության հետ... Ասել եմ, եթե հայկական դիրք է տեղափոխվելու՝ հե... Նոյեմբերյանում ԵԿՄ ավտոմեքենան քշել է բնակիչն... Անահիտ Մանասյանը ՔԿՀ-ում կհանդիպի Դավիթ Տոնոյ... Նոյեմբերյան համայնքը, այդ թվում սահմանամերձ գ... Այսօրվանից Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երկ... «Զվարթնոց» օդանավակայանում արգելել են ֆրանսահ... Երևանում բախվել են 38 երթուղու ավտոբուսն ու «... Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհը փակվել է հարակի... Աստղագուշակ` ապրիլի 23-ի համար Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշ... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ամստերդամում Հայոց ցեղասպանության զոհերի հիատ... Տեսահոլովակի պրեմիերա. Թեյլոր Սվիֆթ, Post Mal... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... Նովակ Ջոկովիչն արժանացել է «Laureus»-ի տարվա ... ՃՏՊ՝ Էջմիածին-Երևան ավտոճանապարհին Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը... Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքո... Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակ... Բռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 23-ին Հայաստանն ուն... Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարա... Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլ... Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի... Քրեակատարողական ծառայության պետը Հաագայում մա... Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազր... 36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման ... Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յո... Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրա... Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբ... Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վ... Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. ... Շերը Ռոք-ն-ռոլի փառքի սրահի 2024 թվականի թեկն... Սլովենիան շնորհավորում է Երևանին և Բաքվին՝ կա... Հրդեհ՝ Նուբարաշենի փողոցում Իսրայելի բանակը հայտնել է Լիբանանից 35 հրթիռի... 35-ամյա կապանցին սպանել էր 63-ամյա տղամարդուն... Ադրբեջանը ոչնչացրել է Շուշի քաղաքի Ղազանչեցոց... Անհրաժեշտ են գործուն քայլեր անձնական տվյալներ... Վարորդները այլևս առձեռն գումար չեն վերցնի և մ... Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը ԵԱ-ի կիսաեզրափակ... Ռուսաստանում երեք շրջանի ղեկավարները կարող են... Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է պահպ... Ջուր չի լինելու «Ինտեր»-ը Իտալիայի չեմպիոնն է. Մխիթարյանի պատ... Պապոյանն ու Ճապոնիայի դեսպանն անդրադարձել են ... Սահմանազատման հարցերով հանձնաժողովների համանա... Շվեդիան չի բացառել Ուկրաինային Patriot համակա... Վրաստանը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի՝ սահման... ՀԱՊԿ-ը Հայաստան-Ադրբեջան սահման պիտի գար որպե... Մեր հանրությունը մեզ ասում է՝ դուք ինչո՞ւ եք ...

«Ռուսաստանը պատասխանեց Թուրքիային և Ադրբեջանին զորավարժություններով. Հարավային Կովկասում իրադրության տերը մենք ենք»

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ս․ թ․ հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը Ադրբեջանի Հանրապետության մի շարք շրջաններում, այդ թվում՝ Նախիջևանի տարածքում, անցկացվելու են թուրք-ադրբեջանական համատեղ լայնամասշտաբ զորավարժություններ։


Մասնավորապես, հուլիսի 29-ից մինչև օգոստոսի 10-ը Բաքվում, Նախիջևանում, Քյուրդամիրում, Գյանջայում և Եվլախում անցկացվելու են Թուրքիայի և Ադրբեջանի ռազմաօդային ուժերի (ՌՕՈՒ) համատեղ վարժանքներ, իսկ օգոստոսի 1-5-ը Նախիջևանում և Բաքվում՝ համատեղ ցամաքային վարժանքներ:

Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ ռազմական վարժանքները լինելու են մարտավարական մակարդակում։


Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերն, իհարկե, առաջին անգամը չէ, որ միասին վարժանքներ անում։ Թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ անց են կացվում պարբերաբար՝ տարվա մեջ մեկ կամ մի քանի անգամ, թե՛ Թուրքիայի և թե՛ Ադրբեջանի տարածքում, այդ թվում և հատկապես՝ Նախիջևանում։ Այս իմաստով հուլիսի 29-ին մեկնարկած զորավարժություններում, կարծեք թե, արտառոց պետք է չլիներ։

Սակայն հուլիս ամսվա ընթացքում Տավուշի սահմանին տեղի ունեցած հայ-ադրբեջանական ռազմական բախումների և այդ ընթացքում Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության ցուցաբերած ագրեսիվ կեցվածքի, ադրբեջանական կողմին աջակցող հայտարարությունների ետնախորքին Հայաստանի սահմաններին բավական մոտ գտնվող տարածքներում Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ լայնամասշտաբ զորավարժությունների անցկացման մասին լուրը, բնականաբար, այլ երանգներ է ստանում և այլ կերպ է ընկալվում Հայաստանում։ Ու այդպես էլ եղավ։ Բայց որքանո՞վ են մոտ այդ ընկալումները իրականությանը և որքանո՞վ են արդարացված նման մտավախությունները, որ մեր երկու ոխերիմ հարևանները՝ Ադրբեջանը և Թուրքիան, համատեղ ռազմական ագրեսիա են նախապատրաստում Հայաստանի դեմ։

 

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը:

– Պարոն Իսպիրյան, ի՞նչ եք կարծում՝ սրանք հերթակա՞ն զորավարժություններ են, թե՞ արտահերթ կամ արտակարգ զորավարժություններ՝ պայմանավորված վերջին հայտնի զարգացումներով։ Դրանք որքանո՞վ են կապված հուլիսյան մարտերի հետ։ Սա կարո՞ղ ենք համարել թուրք-ադրբեջանական քաղաքական ինչ-որ ուղերձ Հայաստանին, թե՞ նման ենթատեքստեր չեք տեսնում։

– Գիտեք, երբ նայում ենք թուրք-ադրբեջանական զորավարժություններին՝ դրանք գրեթե միշտ կան, և միայն հայ-ադրբեջանական որոշակի լարվածության ժամանակ է հայ հասարակության ուշադրությունը մեծանում դրանց նկատմամբ և անհանգստությունը ավելի է բարձրանում։ Եվ այս անգամն էլ բացառություն չեղավ։ Պատահական չէ, որ նախորդ օրերին մեր մամուլում տեսանք հրապարակված այն կադրերը և շատ ահասարսուռ վերնագրերը, որ «Թուրքիան զորք է մտցնում Նախիջևան»։ Նախկինում էլ շատ են նման դեպքեր եղել։ Ինչո՞ւ եմ ասում․ որովհետև լրագրողները միշտ նման դեպքերում զանգահարում են, հարցնում՝ «զորավարժություններ են անում, ինչո՞վ է դա վտանգավոր, ինչո՞ւ հիմա…», և այլն, և այսպես շարունակ։

Ընդհանրապես զորավարժությունները իրական մարտական գործողությունների ուսումնական տարբերակն են և իհարկե, ամեն պահի կարող են դառնալ մարտական, իրական։ Դրանց էությունը նաև դա է։ Բայց վերադառնանք վերջին դեպքին։

Նախորդ տարի էլ՝ այս ժամանակ, զորավարժություն էին անում՝ կրկին Ադրբեջանում, կրկին Նախիջևանի տարածքում։ Թուրք-ադրբեջանական, համատեղ, շաբլոն դարձած կարգախոսներով՝ «եղբայրություն» և այլն։

– «Անդրդվելի, անխախտ եղբայրություն»։
– Այո՛, այո՛, նմանատիպ՝ իրար գովերգող քաղցր ու շքեղ բառերով։ Հիմա, եթե խոսում ենք հուլիսի 27-ին հայտարարված զորավարժությունների մասին, ապա կարծում եմ՝ նման զորավարժությունները շատ արագ, հապճեպ պլանավորելը ռեալ չէ։ Ես ինքս էլ ծառայել եմ զինված ուժերում, մասնակցել եմ ռազմական վարժանքների և հասկանալով զորավարժությունների նախապատրաստական փուլի դժվարությունները՝ կարող եմ ասել, որ դա որոշակի ժամանակ է պահանջում, երկու օրում այդ քանակությամբ զինտեխնիկա հանելը, նախապատրաստելը և նման ծավալների վարժանքներ պլանավորելը մի քիչ իրատեսական չէ։ Կարծում եմ՝ պլանավորված էր։ Գուցե հենց այդ օրերին չլիներ, այլ ավելի ուշ, բայց ամեն դեպքում պլանավորված էր։ Բացի այդ, որքան տեղյակ եմ՝ զորավարժությունների անցկացման մասին նախօրոք տեղեկացնում են հարևան երկրների համապատասխան կառույցներին։ Դա ավելի կոնկրետ կիմանան մեր համապատասխան կառույցները։

Այո՛, զորավարժությունների նպատակը, անկախ այս ժամանակահատվածից, որը համընկել է տավուշյան դեպքերի հետ, իհարկե, ուղղված է Հայաստանի դեմ։ Իսկ մանավանդ հիմա, եթե համարենք, որ համընկավ, Թուրքիան և Ադրբեջանը սրան տվեցին շատ խիստ աստառ։ Նույնիսկ թուրքական մամուլում նման վերնագրեր կան՝ «Թուրքիան Հայաստանին իր տեղն է ցույց տալիս»։ Այսինքն՝ սա օգտագործվեց թուրքական իշխանությունների վարկանիշի բարձրացման համար, որ «նայեք, մենք Հայաստանին նեղն են գցում», և այլն։ Նմանատիպ կոնտեքստներով են փորձում այս զորավարժությունը ներկայացնել։ Իսկ Ադրբեջանը՝ առավել ևս։

Այսպիսով, անկախ այն հանգամանքից՝ զորավարժությունը համընկա՞վ տավուշյան դեպքերի հետ, թե՞ հատուկ, դիտավորյալ հենց այս ժամանակացույցում արվեց, ամեն դեպքում սա օգտագործվում է Հայաստանի դեմ՝ իրենց քաղաքական կշռի մեծացման նպատակով։ Այդպես են անում թուրքական իշխանությունները։ Այդպես են անում Ադրբեջանի իշխանությունները՝ ի դեմս Ալիևի, որը, ինչպես տեսանք, երկրի ներսում ունի լուրջ խնդիրներ, և տավուշյան դեպքերը, սահմանին ադրբեջանական կողմի իրականացրած սադրանքները բավական ծանր նստեցին թե՛ Ադրբեջանի իշխանությունների վարկանիշի, թե՛ բանակի մարտունակության վրա: Եվ հիմա Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունները փորձում են սրանով վարկանիշի խնդիր լուծել։

– Իհարկե, զորավարժությունների մասին կարող ենք շատ խոսել, և մեծ հաշվով՝ համաձայն եմ Ձեզ հետ, որ դրանք պարբերաբար անցկացվող միջոցառումներ են, բայց կարող են նաև որոշակի ենթատեքստեր ունենալ: Բայց ավելի կարևոր հարց կա։ Սա առիթ է, առավել ևս հիմա, խոսելու ընդհանրապես թուրքական գործոնի մասին հայ-ադրբեջանական հակամարտության համատեքստում և մասնավորապես Թուրքիայի ղեկավարության վերջին հայտարարությունների մասին՝ կապված տավուշյան դեպքերի հետ։ Ի՞նչ եք կարծում՝ Թուրքիան չափից ավելի ակտիվ և ագրեսիվ չէ՞ր այս հարցում։

– Այո՛, համամիտ եմ հարցադրման հետ։ Գիտեք, ես շուրջ 12 տարի շարունակ հետևում եմ Թուրքիայի քաղաքականությանը և թուրքական մամուլին, դրանից առաջ էլ համալսարանական մակարդակով էի ուսումնասիրում, ավելին՝ իմ մագիստրոսական թեզը վերաբերում էր հայ-թուրքական հարաբերություններում առկա խնդիրներին՝ ըստ թուրքական մամուլի, և կարող եմ ասել, որ Թուրքիայի այդպիսի բարձրաստիճան պաշտոնյաների շուրթերից նման բարձր դոզայով սպառնալիքներ, հայտարարություններ Հայաստանի հասցեին առնվազն վերջին 10 տարվա մեջ չեն գրանցվել։ Դրա համար կան բազմաթիվ պատճառներ՝ ինչո՞ւ չի եղել։ Հիմնական պատճառներից մեկն այն է, որ Թուրքիան վախեցել է արտաքին աշխարհի, միջազգային հանրության աչքերին կրկին ագրեսոր դիտվելուց։ Ի վերջո, Հայոց ցեղասպանության հետ կապված հարցեր ուներ։ Իսկ հիմա Թուրքիան, կարծես, ձերբազատվել է ցեղասպանության ճանաչման հետ կապված միջազգային ճնշման բարդույթից և օգտագործելով տարածաշրջանում գերտերությունների ուշադրության պասիվությունը՝ իրեն թույլ է տալիս նման ոճի հայտարարություններ Հայաստանի հասցեին։

– Հատկապես Թուրքիայի պաշտպանության նախարարությունն էր շատ ակտիվ իր հայտարարություններում․ մեղադրում էր Հայաստանին, աջակցություն էր հայտնում «եղբայրական Ադրբեջանին»։

– Գլխավոր շտաբը, գլխավոր շտաբի պետը, այո՛, պաշտպանության նախարարը՝ իր հերթին։ Ռազմարդյունաբերության վարչության պետը՝ «մենք Ադրբեջանի կողքին ենք», «մեր զենքերը Ադրբեջանի զենքերն են»։ Հասկանո՞ւմ եք՝ ինչ է նշանակում՝ «մեր զենքերը Ադրբեջանի զենքերն են»։ Իհարկե, այս համատեքստում կան նաև ներքին տողատակեր։ Նշեմ դրանցից մեկը։ Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը տասնյակ, հարյուրավոր միլիոն դոլարների զենք է գնում տարբեր երկրներից՝ Ռուսաստանից, Ուկրաինաից, Իսրայելից, և այլն, բայց Թուրքիայից քիչ է գնում։ Եվ Թուրքիան փորձում է՝ ինքն էլ զենք վաճառի «փոքր եղբորը», որը ունի մեծ գումարներ, բայց չգիտի՝ ի՞նչ անի դրանց հետ։ Փորձում է տնտեսապես օգտվել Ադրբեջանի դոլարներից՝ մանավանդ հիմա, երբ Թուրքիայում տնտեսական տեսանկյունից այնքան էլ լավ ժամանակներ չեն։

– Իսկ այդ հայտարարություններից ի՞նչ հետևություն եք արել։ Դրանք պարզապես խոսքե՞ր են, թե՞ կարող են վերածվել գործուղությունների։

– Գիտեք, Թուրքիան Հայաստանի վրա հարձակվելու մտքից միշտ նույն հեռավորության վրա է գտնվում։ Նկատի ունեմ՝ ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում։ Քանի որ դեռևս կա զսպող գործոն՝ ռուսական գործոնը… Ինչքան էլ որ շատերը, ավելի ճիշտ՝ քչերը չհամաձայնվեն՝ ամեն դեպքում ռուսական գործոնը Թուրքիայի համար զսպող գործոն է։ Այս պահին, նայելով նաև Ռուսաստանի արձագանքը՝ կարող ենք ասել, որ այդ գործոնը շարունակում է իր դերը խաղալ։

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

դիտվել է 3423 անգամ
Հայ ժողովրդի կյանքում տեղ գտավ մի նոր ցեղասպա... Էրդողանի նշած պատուհանը այս իշխանություններն ... Զոքանչին ծանր վնասվածք պատճառելու մեջ կասկածվ... Շարժական պատվաստումային խմբերի միջոցով մարզեր... ՄԻՊ-ի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մ... Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանո... Նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորնե... Լարված իրավիճակ. մեծ թվով ոստիկանանական ուժեր... Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղ... ԱԺ հանձնաժողովը մերժեց սահմանազատման վերաբերյ... Սպանության փորձի և ապօրինի զենք կրելու մեղադր... 2021-ի արտահերթ ընտրություններին Ոսկեպարում ճ... Փրկարարները կտրել և հեռացրել են կախված ճյուղը... Խստորեն դատապարտում ենք Կառավարության հակաժող... Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական... Սասուն Միքայելյան, հավաքե՛ք ձեզ, դուք երկիր պ... Տարածաշրջանում նոր կարգ է հաստատվում, ժամանակ... Առաջին սահմանային սյան տեղադրումից հետո Հայաս... Ադրինե Ղուկասյանը՝ Վերաքննիչ քրեական դատարանի... Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմա... Հրազդանի կիրճում այրվել է երկու վագոն-տնակ Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտ... Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի... Մարզպետարանը հերքել է Ոսկեպարում հայկական դրո... Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեց... Բաղանիս Այրումի հատվածում ադրբեջանցիների շարժ... Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը,... Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկ... Ադրբեջանը ԵԱՏՄ-ին անդամակցելու ծրագրեր չունի.... Օդի ջերմաստիճանը կբարձրանա Տավուշում առերևույթ նույն անձը երկու անգամ հա... Շորթման մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց... Ռուբեն Ռուբինյանը և Խրիստոս Սոֆիանոպուլոսը կա... Հայաստանն ու Ադրբեջանը պետք է շարունակեն ջանք... ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն ու ԱՄՆ Սենատի արտաքին հարա... Փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափմա... Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկա... Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը Իշխանության ներկայացուցիչները արդեն իսկ անթաք... Դեսպան Գևորգյանն ու ՄԱԿ-ի հանձնաժողովի գործադ... Լարված իրավիճակ՝ Երևան-Սևան ճանապարհին. մարդի... Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մ... Ոսկեպարում հայկական դրոշը հանել են՝ փոխարենը ... Օշական գյուղում «VAZ» մակնիշի ավտոմեքենան դու... Ջահերով երթի մասնակիցների անվտանգությունն ապա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն... Պապիկյանը Ֆրանսիայի Սենատի պատվիրակության հետ... Ասել եմ, եթե հայկական դիրք է տեղափոխվելու՝ հե... Նոյեմբերյանում ԵԿՄ ավտոմեքենան քշել է բնակիչն... Անահիտ Մանասյանը ՔԿՀ-ում կհանդիպի Դավիթ Տոնոյ... Նոյեմբերյան համայնքը, այդ թվում սահմանամերձ գ... Այսօրվանից Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երկ... «Զվարթնոց» օդանավակայանում արգելել են ֆրանսահ... Երևանում բախվել են 38 երթուղու ավտոբուսն ու «... Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհը փակվել է հարակի... Աստղագուշակ` ապրիլի 23-ի համար Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշ... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ամստերդամում Հայոց ցեղասպանության զոհերի հիատ... Տեսահոլովակի պրեմիերա. Թեյլոր Սվիֆթ, Post Mal... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... Նովակ Ջոկովիչն արժանացել է «Laureus»-ի տարվա ... ՃՏՊ՝ Էջմիածին-Երևան ավտոճանապարհին Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը... Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքո... Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակ... Բռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 23-ին Հայաստանն ուն... Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարա... Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլ... Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի... Քրեակատարողական ծառայության պետը Հաագայում մա... Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազր... 36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման ... Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յո... Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրա... Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբ... Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վ... Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. ... Շերը Ռոք-ն-ռոլի փառքի սրահի 2024 թվականի թեկն... Սլովենիան շնորհավորում է Երևանին և Բաքվին՝ կա... Հրդեհ՝ Նուբարաշենի փողոցում Իսրայելի բանակը հայտնել է Լիբանանից 35 հրթիռի... 35-ամյա կապանցին սպանել էր 63-ամյա տղամարդուն... Ադրբեջանը ոչնչացրել է Շուշի քաղաքի Ղազանչեցոց... Անհրաժեշտ են գործուն քայլեր անձնական տվյալներ... Վարորդները այլևս առձեռն գումար չեն վերցնի և մ... Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը ԵԱ-ի կիսաեզրափակ... Ռուսաստանում երեք շրջանի ղեկավարները կարող են... Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է պահպ... Ջուր չի լինելու «Ինտեր»-ը Իտալիայի չեմպիոնն է. Մխիթարյանի պատ... Պապոյանն ու Ճապոնիայի դեսպանն անդրադարձել են ... Սահմանազատման հարցերով հանձնաժողովների համանա... Շվեդիան չի բացառել Ուկրաինային Patriot համակա... Վրաստանը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի՝ սահման... ՀԱՊԿ-ը Հայաստան-Ադրբեջան սահման պիտի գար որպե... Մեր հանրությունը մեզ ասում է՝ դուք ինչո՞ւ եք ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan