Twitter-ն արգելափակել է Կու-կլուքս-կլանի նախկին առաջնորդ Դեւիդ Դյուքի էջը
Twitter-ն արգելափակել է Կու-կլուքս-կլանի նախկին առաջնորդ Դեւիդ Դյուքի էջն այդ սոցիալական ցանցի կանոնները խախտելու համար, որոնք արգելում են ատելության տարածումը։
Ընկերությունը հայտարարել է, որ Դյուքի օգտահաշիվն ընդմիշտ արգելափակված է Թվիթերի կանոնները բազմիցս խախտելու պատճառով։
Ընկերությունում չեն մարնամասնել, թե հատկապես ինչ էր հրապարակում Դյուքը, սակայն Twitter-ի քաղաքականությունն արգելում է քարոզել բռնություն կամ մարդկանց նկատմամբ հարձակման սպառնալիքներ կրոնական պատկանելիության, ռասայական կամ էթնիկ ծագման հատկանիշներով։
Դյուքը ԿԿԿ-ի առաջնորդն էր 1974-1978 թվականներին։