Արտակարգ իրավիճակ Երևանում. ՀՀ կառավարության վարչական շենք են ժամանել մեծ թվով հրշեջներ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ մեծ թվով հրշեջ ավտոմեքենաներ ժամանել են Հանրապետության հրապարակ՝ Մելիք Ադամյան փողոց:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ կառավարության գլխավոր մասնաշենքի 2-րդ հարկում կրակ և ծուխ է նկատվել:
Այս պահին կատարվում են հետախուզական աշխատանքներ, երթևեկությունը Մելիք Ադամյան փողոցում Երևանի ճանապարհային ոստիկանությունը ժամանակավոր դադարեցրել է:
Մանրամասները՝ քիչ ուշ
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: