ԱՄՆ-ն կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի Nord Stream 2-ը սպառնալիք չներկայացնի եվրոպական անվտանգության համար․ Պոմպեո
Միացյալ Նահանգները կանեն հնարավոր ամեն ինչ, որպեսզի ռուսական Nord Stream 2 գազատարը սպառնալիք չներկայացնի եվրոպական անվտանգության համար, ասել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:
«Մեզ լրացուցիչ գործիքներ են անհրաժեշտ: Մենք պատրաստ ենք օգտագործել այդ գործիքները, եթե դուք դրանք մեզ տրամադրեք»,- ասել է Պոմպեոն Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեում։
Անցյալ ամիս ԱՄՆ սենատորների երկկուսակցական խումբը օրինագիծ էր ներկայացրել, որն ընդլայնում է գազատարի հետ կապված գործող պատժամիջոցները եւ տուգանքներ էր ներառում ապահովագրության եւ խողովակաշարերի ծառայություններ մատուցողների համար:
Պոմպեոն ասել է, որ խողովակաշարի հետ կապված ընկերությունները հասկացել են ԱՄՆ պատժամիջոցների սպառնալիքը: