Պեկինը վերջերս ռազմածովային զորավարժություններ է անցկացրել Հարավչինական ծովում
Պեկինը վերջերս ռազմածովային զորավարժություններ է անցկացրել Հարավչինական ծովում: Այս մասին հայտարարել է Չինաստանի ՊՆ-ն, հաղորդում է AFP-ը:
Չինական ռեակտիվ H-6G եւH-6J ռմբակոծիչները ինտենսիվ պատրաստություն են անցել եւ ավարտել ցերեկային եւ գիշերային զորավարժությունները:
Այս մասին հայտնել է ՊՆ ներկայացուցիչ Ռեն Գոցյանը:
Նա նշել է, որ զորավարժությունները հասել են իրենց արդյունքներին: Նա սակայն կոնկրետ տեղանք չի նշել: