Պոմպեո. Չինաստանի նկատմամբ ամերիկյան քաղաքականությունը միջազգային աջակցություն է վայելում
Չինաստանի նկատմամբ ամերիկյան քաղաքականությունը միջազգային աջակցություն է վայելում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, հաղորդում է Reuters-ը:
«Մենք տեսնում ենք Չինաստանի Կոմունիստական կուսակցությանն այնպիսին ,ինչպիսին նա կա՝ դա մեր ժամանակների գլխավոր սպառնալիքն է»,-ասել է նա:
Պոմպեոյի խոսքով՝ շատ երկրներ աջակցում են ԱՄՆ նախաձեռնություններին, օրինակ՝ 5G ցանցերում Huawei Technologies Co Ltd-ի սարքավորումներից հրաժարվելու նախաձեռնությանը:
Այնուամենայնիվ, Պոմպեոն նշել է Պեկինի դեմ միջազգային դաշինք ձեւավորելու բարդության մասին: Նա ասել է, որ զարմացած է եւ մտահոգված Հոնկոնգի անվտանգության մասին օրենքին աջակցող երկրների թվով: