Հրավառությունը խաթարել է Էդմոն Մարուքյանի և նրա հարևանների գիշերային անդորրը (Տեսանյութ)
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել գիշերային հրավառությունից՝ կից գրելով․
«Ամբողջ ընտանիքով, ինչպես նաև ամբողջ թաղամասով, «անհանգստացանք», երբ հանկարծակի գըմփգըմփոցներ լսեցինք։ Դուրս եկա պատշգամբ, եւ ահա այն տեսարանն, ինչ ես տեսա… Վերջում կողքի շենքերից մարդիկ հայհոյախառն բաներ էին գոռում՝ երեխաներին արթնացրեցիք այ…»։