National Interest. Թրամփը պետք է չեղարկի Կիպրոսին զենք մատակարարելու էմբարգոն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է չեղարկի Կիպրոսին զենք մատակարարելու էմբարգոն Թուրքիայի ագրեսիվ էքսպանսիոնիզմի պատճառով, National Interest-ի հոդվածում գրում է Մայքլ Ռուբինը:
Նրա խոսքով՝ քիչ հավանական է, որ դա կաշխատի՝ հաշվի առնելով Թուրքիայի կողմից Կիպրոսի օկուպացված տարածքներ սպառազինության մշտական մատակարարումները:
Ռուբինը նշում է, որ Կիպրոսը ԱՄՆ ուժեղ դաշնակիցներից է, եւ ԱՄՆ-ում շատ գործիչներ կան, որոնք աջակցում են էմբարգոյի դադարեցմանը, քանի որ դա հակասում է ԱՄՆ ազգային անվտանգությանը, Արեւելյան Միջերկրածովում խաղաղությանն ու կայունությանը: