ԱՄՆ-ը մտադիր է Չինաստանից պահանջել կտրուկ կրճատել դիվանագետների թիվը
ԱՄՆ նախագահի աշխատակազմը մտադիր է պահանջել, որպեսզի Չինաստանը կտրուկ կրճատի ԱՄՆ-ում դիվանագետների թիվն այնքան, մինչեւ այն հավասար լինի Չինաստանում ամերիկացի դիվանագետների թվին, գրում է «Վաշինգտոն Թայմզ»-ը՝ վկայակոչելով աղբյուրները Պետդեպարտամենտում:
Բարձրաստիճան պաշտոնյանի խոսքով՝ այս քայլը նպատակ ունի նվազեցնել բեռը ՀԴԲ հակահետախուզության գործակալների վրա, որոնք վերջին ամիսներին 2000 հատուկ գործակալ են ուղղել չինացի լրտեսներին եւ նրանց գործակալներին որսալու համար: Վերջերս ՀԴԲ-ի տնօրեն Քրիստոֆեր Ա. Ռեյը հայտարարել էր, որ բյուրոն միջինում ամեն 10 ժամը մեկ Չինաստանի հետ կապված նոր գործ է բացում։
Ըստ ԱՄՆ պետդեպարտամենտի ցուցակի՝ Վաշինգտոնում Չինաստանի դեսպանատանը կցված 245 դիվանագետ կա: Սակայն բազմաթիվ լրացուցիչ չինացի դիվանագետներ տեղակայված են հյուպատոսություններում Նյու Յորքում, Սան Ֆրանցիսկոյում, Լոս Անջելեսում, Չիկագոյում եւ մինչեւ վերջերս՝ Հյուսթոնում: