ԱՄՆ-ն ընդլայնել է Սիրիայի դեմ պատժամիջոցները
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը ընդլայնել է պատժամիջոցները Սիրիայի նկատմամբ՝ հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ԱՄՆ ֆիննախի հայտարարությունը:
Պատժամիջոցների ցանկում ավելացվել է, մասնավորապես, Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի որդին՝ Հաֆեզը, և Սիրիայի արաբական բանակի առաջին դիվիզիոնի ստորաբաժանումը, ասվում է հաղորդագրության մեջ: Ընդհանուր թվով չորս մարդ և տասը ընկերություններ ավելացվել են ցուցակում:
Հունիսի 1-ից ուժի մեջ մտած «Կեսարի օրենքը» կամ «Սիրիայի քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին» օրենքը Վաշինգտոնին իրավունք է տալիս սահմանափակումներ կիրառելու այն կազմակերպությունների կամ անհատների վրա, որոնք անուղղակի կամ ուղղակի աջակցություն են ցուցաբերում Սիրիայի կառավարությանը: