Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության համար 2 տարի հետախուզման մեջ գտնվողին Աթենքից բերել են Երևան
Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության եւ ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հուլիսի 29-ին, ժամը 02.45-ին, Աթենք-Փարիզ-Մինսկ-Երեւան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 28-ամյա Հրաչ Մ.-ն:
Նա 2017 թ. փետրվարի 28-ից ոստիկանության Մուշի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք: