Հանգստյան օրերին ճանապարհային ոստիկանները հայտնաբերել են ոչ սթափ 86 վարորդ (Տեսանյութ)
Հանգստյան օրերին ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, ուղեկցող հատուկ վաշտի, ինչպես և մարզերն ու մայրաքաղաքը սպասարկող սպայական գումարտակների ծառայողներն ուժեղացված ծառայություն են իրականացրել հանրապետության ողջ տարածքում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխվելով 100 ավտոմեքենա։
Հայտնաբերվել է 86 ոչ սթափ վարորդ։ 18 մեքենա շահագործվում էր առանց ԱՊՊԱ պայմանագրի, 25-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 1-ի խլացուցիչը վերասարքավորված էր բարձր ձայնով երթևեկելու համար, 2-ի վրա տեղադրված էին հատուկ ձայնային ազդանշաններ արձակող սարքավորումներ, 1-ը առանց համարանիշերի էր։ Բացի այդ, հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող 4 տրանսպորտային միջոց։
Հարգելի վարորդներ, խստագույնս պահպանեք ճանապարհային երթևեկության կանոնները․ ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայությունները պարբերական են։
ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն
5
STOPPED