Հայտարարվել են «Էմմի 2020» մրցանակի հավակնորդները
Կազմակերպիչները բացահայտել են ամերիկյան հեռուստատեսային «Էմմի» մրցանակի հավակնորդների ցուցակը, հաղորդում է Reuters-ը:
«Թագը», «Աղախնի պատմվածքը», «Ավելի լավ է զանգահարեք Սոլին», «Օզարկ», «Սպանելով Եվային», «Մանդալորեց», «Ժառանգները» և «Շատ տարօրինակ գործեր» սերիալները կմրցեն «Լավագույն դրամատիկ սերիալ» անվանակարգում:
«Լավագույն կատակերգական սերիալ» կարող են ճանաչվել «Զսպիր քո էնտուզիազմը», «Ինձ համար մեռած», «Ավելի լավ աշխարհում», «Սպիտակ ագռավը», «Կոմինսկիի մեթոդը», «Զարմանալի տիկին Մեյզելը», «Շիթս Քրիք» և «Իրական վամպիրներ» սերիալները:
«Կարճամետրաժ սերիալներ» անվանակարգում մրցում են «Պահապանները», «Միսիս Ամերիկա», «Անհավանականը», «Ոչ օրթոդոքսալ» և «Եվ ամենուրեք փոքր հրդեհներ են» սերիալները:
72-րդ մրցանակաբաշխությունը նախատեսվում է անցկացնել սեպտեմբերի 20-ին: