Բիլ Գեյթս. կորոնավիրուսի բուժման համար դեղամիջոցները կարող են նվազեցնել մահացության մակարդակը այս տարի
Միլիարդատեր, ֆիլանտրոպ Բիլ Գեյթսը հայտարարել է, որ կորոնավիրուսի բուժման համար դեղամիջոցները կարող են նվազեցնել մահացության մակարդակը այս տարի, սակայն պատվաստանյութը որոշիչ նշանակություն կունենա նորմալ կյանքի վերականգնման համար:
«Կարծում եմ, որ կա մեծ հավանականություն, որ այս տարվա վերջին մահացության նվազեցում կլինի շնորհիվ նոր գոծիքների»,-ասել է նա CNBC-ին տված հարցազրույցում:
Փետրվարին Բիլ եւ Մելինդա Գեյթսերի հիմնադրամը հայտարարել է, որ 100 մլն դոլար է տրամադրում կորոնավիրուսի դեմ պայքարի համար:
Գեյթսի կարծիքով՝ չնայած նրան, որ դեղամիջոցները կօգնեն մարդկանց, որոնք տառապում են կորոնավիրուսի ծանր տեսակով, դա չի հանգեցնի լիարժեք կարգավորմանը:
Միլիարդատերը նշել է, որ կարեւոր է հասարակությանը համոզել ընդունել պատվաստանյութը, եթե այն հասանելի դառնա: