Ավստրալիայում երկու կանայք դատարանում են հայտնվել զուգարանաթղթի համար ծեծկռտուքի պատճառով
Ավստրալիայի դատարանը երկու կանանց մեղավոր է ճանաչել հանրային վայրում ծեծկռտուքի մասնակցելու մեջ, որի պատճառը սուպերմարկետում զուգարանաթղթի փաթեթներն էին, հայտնում է 7News հեռուստաալիքը:
Կանանց վեճը տեսանկարահանվել է, որը համացանցում ունեցել է մի քանի միլիոն դիտում: Կադրերում երեւում է, որ կանացից մեկի սայլակը լեփ-լեցուն է զուգարանաթղթի փաթեթներով: Սա տեսնելով՝ մյուս կինը փորձել է առաջինից վերցել թղթի մեկ փաթեթ: Արդյունքում կանանց միջեւ սկսվել է ծեծկռտուք:
Ավստրալուհին, որից փորձել են վերցնել զուգարանաթուղթը, պնդում է, որ օգտվել է ինքնապաշտպանության իր իրավունքից: Դատավորը, սակայն, հայտարարել է, որ նա «օրենքն իր ձեռքն է վերցրել»: Նա արդեն որոշումը բողոքարկել է: Երկու կանայք դատապարտվել են պայմանական ժամկետով: