COVID-19-ին Հարավային Աֆրիկայի արձագանքը ստվերվել է կոռուպցիայի մեղադրանքներով
COVID-19-ին Հարավային Աֆրիկայի արձագանքը ստվերվել է 26 մլրդ դոլար տնտեսական օգնության նրա փաթեթի շուրջ կոռուպցիայի մեղադրանքներով, փոխանցում է AP-ն:
Երկրի նախագահ Սիրիլ Ռամաֆոսան հայտարարել է այն պնդումների լայնածավալ հետաքննության մասին, որ անբարեխիղճ պաշտոնյաները եւ մասնավոր ընկերությունները խանգարում են 57 մլն մարդու պաշտպանության ջանքերին: «Կոռուպցիան առավել, քան երբեւէ մեր կյանքը սպառանալիքի տակ է դնում»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ ընդգրկված են օգնության բոլոր ծրագրերը:
Հարավային Աֆրիկան համարվում է Սահարայից հարավ ընկած Աֆրիկայի բոլոր երկրներից առավել պատրաստվածը COVID-19-ին, բայց չզսպվող կոռուպցիայի տարիները թուլացրել են ինստիտուտները, այդ թվում՝ առողջապահության համակարգը: Կառավարության հատուկ հետաքննությունների բաժնի ղեկավարը հոկտեմբերին հայտարարել էր, որ առողջապահության ոլորտում խարդախությունները, վատնումները եւ չարաշահումները փոշիացնում են տարեկան 2,3 մլրդ դոլար:
Երկրի նախագահի ներկայացուցչի խոսքով՝ արդեն քննվում է կոռուպցիայի ավելի քան 20 դեպք՝ կապված COVID-19-ի դրամական վճարումների հետ: