Տավուշի դեպքերը մարգինալացված խմբերը փորձեցին օգտագործել որպես իշխանության համար պայքարի միջոց
Հայկական բանակը ևս մեկ անգամ ցուցադրել է տավուշյան ռազմական գործողությունների օրերին հայկական ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով, այսպես ասած, անվնաս ցած բերված ադրբեջանական հարվածային անօդաչուն, որն իսրայելական արտադրության է:
Դա գործնականում աննախադեպ իրողություն է՝ հաշվի առնելով նաև այն, որ այդօրինակ սարքերում գործում է նաև ինքնաոչնչացման մեխանիզմ հենց այդպիսի դեպքերի համար՝ ծրագրային և տեխնիկական բնութագրերի հասանելիություն թույլ չտալու համար: Տեղի ունեցածը հայկական ռազմարդյունաբերական և գիտական մտքի հերթական հաջողության դրսևորումն է, որ ուղեկցեց տավուշյան զարգացումները, և այդ իմաստով Տավուշի ռազմական գործողությունների արդյունքը գնահատելիս մենք պետք է թերևս արձանագրենք այդ կարևորագույն հանգամանքը:
Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքագետներ Ռոբերտ Ղևոնդյանի և Գոռ Մադոյանի հետ: