Գիտնականները պատմել են շաքարախտով հիվանդների մոտ COVID-19-ից առաջացած լուրջ բարդությունների մասին
Դիաբետն ավելի ծանր է ընթանում և ավելի լուրջ բարդություններ են առաջանում կորոնավիրուսով վարակվելու դեպքում, պարզել են Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիական համալսարանի գիտնականները: Հետազոտության արդյունքները հրապարակված են MedicalXpress ամսագրում:
Շաքարախտը սրտանոթային հիվանդությունից հետո երկրորդն է` նոր կորոնավիրուսային վարակով բարդությունների ծանրության առումով: Նշվում է, որ COVID-19 հիվանդությամբ տառապող դիաբետիկները 6 անգամ ավելի հաճախ են հոսպիտալացման կարիք ունենում և 12 անգամ ավելի հաճախ են մահանում:
Միևնույն ժամանակ, արյան մեջ գլյուկոզայի մակարդակի մանրակրկիտ հսկողությունն օգնում է նվազեցնել ռիսկերը: Ըստ գիտնականների, կորոնավիրուսով վարակված դիաբետիկների շրջանում, որոնց գլյուկոզայի մակարդակը վերահսկելի է, մահացությունն ավելի ցածր է, քան այն հիվանդների մոտ, որոնց գլյուկոզայի մակարդակը չի վերահսկվում: