Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը կոչ է արել Լեհաստանին դուրս չգալ Ստամբուլյան կոնվենցիայից
Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեչինովիչ-Բուրիչը կարծում է, որ Լեհաստանի դուրս գալը Ստամբուլյան կոնվենցիայից, կարեւոր հետադարձ քայլ կլինի կանանց իրավունքների պաշտպանության հարցում:
Այս մասին հայտնում է «Եվրոպեյսկայա պրավդան»:
Եվրախորհրդում նշել են, որ Լեհաստանը չպետք է դուրս գա Ստամբուլյան կոնվենցիայից:
«Ստամբուլյան կոնվենցիայից դուրս գալը շատ տխուր և լուրջ հետքայլ կլինի Եվրոպայում կանանց բռնությունից պաշտպանելու հարցում», – Պեչինովիչ-Բուրիչի խոսքերն է մեջբերել նրա մամուլի խոսնակ Դանիել Հոլտգենը:
Ինչպես հաղորդվում է, Լեհաստանի արդարադատության նախարար Զբիգնև Զյոբրոն հայտարարել է, որ երկիրը մտադրությունի ունի չեղյալ հայտարարել Ստամբուլյան կոնվենցիան:
Եվրոպայի խորհրդի 2011 թվականի կոնվենցիան «Կանանց նկատմամբ բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի և ընտանեկան բռնության դեմ պայքարի մասին» (այսպես կոչված Ստամբուլյան կոնվենցիան) նպատակ ունի պաշտպանել կանանց բոլոր տեսակի բռնություններից և խտրականություններից: Լեհաստանը ստորագրել է Կոնվենցիան 2012-ի դեկտեմբերին և վավերացրել այն 2015 թ.-ին: