Լոռու մարզում բախվել են ՈՒԱԶ-ը եւ 2 Opel․ երկու հոգի տեղափոխվել է հիվանդանոց
Լոռու մարզում այսօր՝ հուլիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։
SHAMSHYANM.com-ի հաղորդմամբ՝ Ժամը 10:30-ի սահմանում Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են Վանաձոր քաղաքի բնակիչ, 51-ամյա Ռոբերտ Մովսեսյանի վարած ՈՒԱԶ մակնիշի, Տաշիր քաղաքի բնակիչներ՝ 20-ամյա Արամ Սուքիասյանի վարած Opel Astra մակնիշի 47 TD 477 համարանիշի և 23-ամյա Դավիթ Գալոյանի վարած Opel Astra մակնիշի 11 GG 700 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով Դ․ Գալոյանի ուղևոր՝ 21-ամյա Սայաթ Սուքիասյանը և ՈՒԱԶ-ի վարորդ Ռ. Մովսեսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ստեփանավան» բժշկական կենտրոն:
Բախման հետևանքով ՈՒԱԶ-ը մասամբ հայտնվել է ճանապարհի մեջտեղում, ինչի հետևանքով երթևեկությունը դարձել է միակողմանի, իսկ Opel-ներից մեկն էլ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց։