ՀՀ ոստիկանապետի մասնակցությամբ եղել է պաշտոնական ընթրիք, ոչ թե խնջույք, որտեղ անվտանգության կանոները պահպանվել են. Էդգար Ջանոյան
ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի, ինչպես նաև ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ նախօրեին խնջույք տեղի չի ունեցել․,եղել է պաշտոնական ընթրիք։ Այս մասին Tert.am-ի հարցին, թե ոստիկանությունն է կոչ անում պահպանել պարետի որոշումը, ինչպես է ստացվել, որ ոստինակապետն ու ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ խնջույք են արել ռեստորաններից մեկում, պատասխանեց ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։
«Նախ խնջույք չի եղել, այլ պաշտոնական ընթրիք՝ Արցախի պատվիրակության ընդունելության առթիվ, և նաև, ընդունելության ողջ ընթացքում խստորեն պահպանվել են անվտանգության նորմերը»,- ասաց Ջանոյանը։
Հարցին,թե ինչու է ջնջվել լրագրողի տեսանյութը, Ջանոյանն ասաց,որ դա ոստիկանապետի անվտանգության աշխատակիցներին չի վերաբերում, այլ նշված հաստատության անվտանգության աշխատակիցներին։