Սեպտեմբերից Ֆրանսիան 200 եվրո տուգանք է սահմանում թմրանյութերի օգտագործման համար
Սեպտեմբերից Ֆրանսիան 200 եվրո տուգանք է սահմանում թմրանյութերի օգտագործման համար։ Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Ժան Կաստեքսը՝ Նիցցայում ելույթ ունենալով հանցավորության դեմ պայքարի թեմայով: Հունիսի կեսերից այս քաղաքում զինված փոխհրաձգություններ են տեղի ունենում թմրանյութերի վաճառքով զբաղվող խմբավորումների միջեւ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Թմրամիջոցների օգտագործման համար պատիժը նախկինում կարգավորվում էր Ֆրանսիայում բացառապես 1970 թվականի օրենքի հիման վրա: Այն մինչեւ 1 տարի ազատազրկում եւ 3․750 եվրո տուգանք էր նախատեսում: Իրականում դատարանները միշտ փորձել են խուսափել նման կոշտ միջոցառումներից՝ գերադասելով բանավոր նախազգուշացում տալ: Ըստ էության, սա թմրամիջոց օգտագործող մարդկանց անպատժելիության էր հանգեցնում։
Չափահասակների համար ողջամիտ տուգանքներ նշանակելու խոստումն առկա էր նախագահ Էմանուել Մակրոնի նախընտրական ծրագրում: 2018 թվականի նոյեմբերին խորհրդարանը հաստատեց համապատասխան օրինագիծը, սակայն այն մինչեւ հիմա ուժի մեջ չի մտել։
«Սեպտեմբերից սկսած մենք թմրանյութերի ոլորտի հետ կապված տուգանքների հաշվարկների ճկուն մսանդղակ են մտցնում»,- հայտնել է Կաստեքսը: Նա հիշեցրել է, որ տուգանքների նմանատիպ համակարգ մի շարք քաղաքներում արդեն կիրառվում է փորձնական ռեժիմով, մասնավորապես՝ այնպիսի խոշոր քաղաքներում, ինչպիսիք են Ռենը (երկրի արեւմուտք) եւ Ռեյմսը (արեւելք): Վարչապետը համոզմունք է հայտնել, որ նոր միջոցները «թմրամիջոցների ապօրինի վաճառքի վայրերի հայտվելու դեմ պայքարի շատ արդյունավետ մեթոդ կդառնան, որոնք անբարենպաստ միջավայր են ստեղծում ֆրանսիական քաղաքների թաղամասերում»:
Որոշվել է, որ եթե 45 եվրոյի չափով տուգանքը չվճարվի 45 օրվա ընթացքում, այն կավելանա մինչեւ 450 եվրո:
Ֆրանսիայում օգտագործվող հիմնական դեղամիջոցը մարիխուանան է, որին բաժին է ընկնում ընդհանուր սպառման առնվազն 80 տոկոսը: Երկրում, հաշվարկների համաձայն, մոտ 3․9 միլիոն մարդ պարբերաբար օգտագործում է այդ դեղամիջոցը, որից 1․2 միլիոնն այն օգտագործում է կանոնավոր կերպով։