Պատմության ծրագրերի նախագծերը երբևէ չեն քննարկվել Համաշխարհային պատմության ամբիոնում. հայտարարություն
ԵՊՀ պատմության ֆակուլտետի համաշխարհային պատմության ամբիոնը` իբրև ուրույն գիտական միավոր, հայտարարում է, որ որևէ առնչություն չունի ներկայումս ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հանրային քննարկման ներկայացված պատմության ծրագրերի նախագծերի հետ՝ «Ես և իմ հայրենիքը», «Ես, իմ հայրենիքն ու աշխարհը», «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն»։ Այս մասին հայտնում են ԵՊՀ համաշխարհային պատմության ամբիոնից:
«ԵՊՀ պատմության ֆակուլտետի համաշխարհային պատմության ամբիոնը` իբրև ուրույն գիտական միավոր, հայտարարում է, որ որևէ առնչություն չունի ներկայումս ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հանրային քննարկման ներկայացված պատմության ծրագրերի նախագծերի հետ՝ «Ես և իմ հայրենիքը», «Ես, իմ հայրենիքն ու աշխարհը», «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն»։
Պատմության ծրագրերի նախագծերը երբևէ չեն քննարկվել Համաշխարհային պատմության ամբիոնում և չեն ստացել ամբիոնի երաշխավորությունը»,-ասված է հայտարարությունում։