Մեծահարուստները սկսել են ձեռքբերել մասնավոր կղզիներ
Մեծահարուստները սկսել են ձեռքբերել մասնավոր կղզիներ կորոնավիրուսի համավարակից թաքնվելու համար։ Առավել սիրված են Խաղաղ օվկիանոսի հարավային մասում կղզիները, Կարիբյան կղզիները, ինչպես նաեւ ԱՄՆ-ի եւ Եվրոպայի հեռավոր տարածքները, գրում է Financial Times-ը։
Ընդ որում՝ առուվաճառքով զբաղվողները պնդում են, որ «եթե դուք կարող եք թույլ տալ ձեզ շատ լավ մեքենա ձեռքբերել, դուք կարող եք գնել կղզի»։ Օրինակ՝ Ֆինլանդիայի ափերի մոտ այդպիսի օբյեկտն արժե շուրջ 100 հազար եվրո։
«Կղզի ունենալը նախկինում համարվել է շատ ցանկալի իրողություն, որը մնացել է երազանքի մակարդակում։ Սակայն COVID-19-ի պատճառով այդ գաղափարը սկսում է ավելի գործնական թվալ, քանի որ մարդիկ ձգտում են գտնել իրենց համար անձնական տարածք եւ պահպանել հեռավորություն»,-ասել է անշարժ գույքի գործակալներից մեկը։