Մոսկվայում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութն անվճար կլինի
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, որ կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութն անվճար կլինի քաղաքացիների համար:
Նրա խոսքով, պատվաստումների արշավը կսկսվի շիճուկի հայտնվելուց անմիջապես հետո: Ընդ որում, պատվաստանյութը կլինի անվճար:
«Բոլոր պատվաստումներն անվճար կլինեն, դրա համար կաշխատի ամբողջ ամբուլատոր պոլիկլինիկական ցանցը»,- ասել է քաղաքապետը «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում:
Ռուսաստանում, ընդհանուր առմամբ, գրանցվել է COVID-19-ի 800.849 դեպք, ապաքինվել է 588.774 հիվանդ, մահացել է 13.046 մարդ: